Լիզա Բեյքեր Մորգանը ԱՄՆ-ում և Ֆրանսիայում գործող անկախ միջնորդ և արբիտր է։ Բացի մասնավոր պրակտիկայից՝ նա համագործակցում է «AAA-ICDR»-ի, Լոս Անջելեսում գործող «MCLA»-ի և Փարիզում գործող «Mediation & Resolution»-ի հետ։ 1995 թվականից լինելով Կալիֆոռնիայի փաստաբանական պալատի անդամ՝ նախկին դատավարական փաստաբանն ունի ավելի քան 17 տարվա փորձ վեճերի լուծման ոլորտում՝ ներկայացնելով թե՛ հայցվորների, թե՛ պատասխանողների շահերը ԱՄՆ ներպետական և միջսահմանային (խաչաձև) վեճերում։ 2021 թվականից նա գործում է որպես լիաժամկետ չեզոք մասնագետ (neutral)։
Մորգանը իր իրավաբանի աստիճանը ((JD) magna cum laude) ստացել է Հարավարևմտյան համալսարանում, իսկ Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարանում ստացել է միջազգային արբիտրաժի և վեճերի լուծման ոլորտում իրավունքի մագիստրոսի աստիճան (LL.M.)։ Նա միջնորդության ուսուցում և հավատարմագրում է անցել ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ ներառյալ Պեպերդին համալսարանի Շտրաուսի վեճերի լուծման ինստիտուտում, Վեճերի լուծման կենտրոնում, AAA-ում և CEDR-ում։ Նա որակավորված է Միջազգային միջնորդության ինստիտուտում և վերջերս առաջադրվել է Միջնորդների միջազգային ակադեմիային անդամակցելու համար։ Մորգանը AAA-ի շրջանակում Հիգինբոթհեմի անվան կրթաթոշակառու է և CIArb-ի անդամ։ Նա նաև որպես հրավիրյալ դասախոս ներգրավված է Երևանի պետական համալսարանի «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրում։