«Ներողություն անցյալի համար» խորագրով գարնանային դպրոց ԵՊՀ-ում
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ (8-րդ մասնաշենք, 313 լսարան) և Հայաստանի ամերիկյան համալսարան
Ս.թ. 21.05.2026-27.05.2026-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում և Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) կկազմակերպվի «Ներողություն անցյալի համար» խորագրով գարնանային դպրոց:
Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի, ՀԱՀ-ի էթիկայի կենտրոնի և Լյուվենի համալսարանի տնտեսագիտության և սոցիալական էթիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվող դպրոցը ներառում է դասախոսությունների և սեմինարների շարք՝ նախատեսված ասպիրանտների համար։
Տեղերը սահմանափակ են. մասնակիցների առավելագույն թիվը՝ մինչև 15:
Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. մարտի 8-ը:
Մանրամասները՝ կից: