«Ներողություն անցյալի համար» խորագրով ասպիրանտական գարնանային դպրոց ԵՊՀ-ում
Ս.թ. 21.05.2026-27.05.2026-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում և Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) կկազմակերպվի «Ներողություն անցյալի համար» խորագրով գարնանային դպրոց:
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում
ս.թ. մայիսի 21-ին՝ ժամը 15:30-18:30-ը,
ս.թ. մայիսի 22-ին՝ ժամը 16:30-18:30-ը:
Հայաստանի ամերիկյան համալսարանում
ս.թ. մայիսի 25-ին՝ ժամը 14:30-18:30-ը,
ս.թ. մայիսի 26-ին՝ ժամը 14:30-18:30-ը,
ս.թ. մայիսի 27-ին՝ ժամը 14:30-18:30-ը:
ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի, պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի, ՀԱՀ-ի հանրային գործերի էթիկայի կենտրոնի (ETICA) և Լյուվենի համալսարանի տնտեսագիտության և սոցիալական էթիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվող դպրոցը ներառում է առցանց և անցանց դասախոսությունների ու սեմինարների շարք՝ նախատեսված ասպիրանտների համար։
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Տեղերը սահմանափակ են. մասնակիցների առավելագույն թիվը՝ մինչև 15:
Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. մարտի 8-ը:
Մանրամասները՝ կից: