«Գիտական հոդված գրելու մեթոդաբանություն․ գաղափարից մինչև հրապարակում» թեմայով սեմինար ԵՊՀ-ում
Ս․թ․ ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի 406 սենյակում կանցկացվի «Գիտական հոդված գրելու մեթոդաբանություն․ գաղափարից մինչև հրապարակում» թեմայով սեմինարը՝ նախատեսված բնագիտական ուղղվածությամբ հետազոտողների համար:
Այն նպատակ ունի աջակցելու ուսանողներին հեղինակավոր ամսագրերում գիտահետազոտական հոդվածներ տպագրելու հարցում:
Զեկուցման ընթացքում կներկայացվի գիտական հոդվածի պատրաստման ամբողջական գործընթացը՝ գաղափարից մինչև հրապարակում: Կքննարկվեն հետազոտական թեմայի ընտրության սկզբունքները, նպատակների ու խնդիրների ձևակերպումը, գրականության համակարգված ուսումնասիրությունը և հետազոտության մեթոդաբանության մշակումը: Կներկայացվեն նաև հոդվածի կառուցվածքի, խմբագրման և գիտական ամսագրերում հրապարակման վերաբերյալ ուղեցույցներ, որոնք կապահովեն բարձր որակի և միջազգային չափանիշներին համապատասխան գիտական աշխատանքի ամփոփումը և ներկայացումը:
Սեմինարը կվարի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն դոցենտ Լիլիթ Գաբրիելյանը։
Գրանցման հղումը՝ այստեղ։