«Գիտական հոդված գրելու մեթոդաբանություն․ գաղափարից մինչև հրապարակում» թեմայով սեմինար ԵՊՀ-ում
Ֆիզիկայի ինստիտուտ, 406 սենյակ
ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոնի նախաձեռնությամբ ս․թ․ ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Ֆիզիկայի ինստիտուտի 406 սենյակում կանցկացվի «Գիտական հոդված գրելու մեթոդաբանություն․ գաղափարից մինչև հրապարակում» թեմայով սեմինարը՝ նախատեսված բնագիտական ուղղվածությամբ հետազոտողների համար:
Այն նպատակ ունի աջակցելու ուսանողներին հեղինակավոր ամսագրերում գիտահետազոտական հոդվածներ տպագրելու հարցում:
Սեմինարը կվարի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն դոցենտ Լիլիթ Գաբրիելյանը։