Март 24, 2026 | 10:54
Образование
Исследовательская работа
Публикации и научные журналы
Этнокультурные и аксиологические представления о хлебе. Исследование доцента ЕГУ
«В армянском языке есть слова, которые не только обозначают понятия и идеи, но и символизируют ценностные реалии. Они подобны «ключевым словам» души, мышления, философии жизни, системы ценностей и существования нашего народа в целом. Одно из них — слово-понятие-символ «хлеб», — говорит доцент кафедры армянского языка факультета армянской филологии Ереванского государственного университета, кандидат филологических наук Тадевос Тоноян, рассказывая о своих исследованиях и новой статье, автором которой он является.
ԵՊՀ դոցենտի հեղինակած «Հացի մասին էթնոմշակութային և արժեքային-համակարգային պատկերացումները հայոց լեզվի համատեքստում» խորագրով հոդվածը հրապարակվել է «Религиоведение» ամսագրում, որը ներառված է միջազգային գիտական շտեմարաններում որպես Q2 կարգի պարբերական։ Նրա հետ զրուցել ենք, թե ինչու է հացը հայկական մշակույթում կարևոր, ինչպես է այն արտացոլվում գրականության ու ավանդույթների մեջ, ինչ բացահայտումներ կան ու ինչ եզրակացություններ կարելի է անել «հաց» հասկացության մասին:
- Պարո՛ն Տոնոյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված, որ հացը հայկական մշակույթում ունի ոչ միայն նյութական, այլև հոգևոր ու արժեքային նշանակություն։
- Դա պայմանավորված է մեկ հանգամանքով․ քաղաքակրթական կերտվածք ունեցող ազգը, ժողովուրդը, հանրությունը ցանկացած իրողություն, էլ չասած՝ իր կյանքում էական նշանակություն ունեցող, մշտապես երկու հարթություն-մակարդակներում է ընկալում՝ պատմական և վերպատմական։ Ահա իր նշանակության մի ստվար հատվածով այդ վերպատմական, այսինքն՝ վերժամանակային հարթության մեջ է նաև հաց բառի ընկալումը։ Շատ վաղուց այդ ընկալումը եղել է, իսկ քրիստոնեության մուտքից հետո այն նոր ենթաշերտեր է ստացել, որոնք աստիճանաբար փորձում են ավելի ու ավելի ընդգծվել և հաստատվել։ Քրիստոնեությունն էլ մենք ընդունեցինք, քանի որ մոտ էր մեր մտածողությանը, հոգեբանությանը, արժեքային համակարգին։
- Ձեր հոդվածում նշում եք, որ «հաց» բառը ունի ռացիոնալ և իռացիոնալ իմաստային շերտեր․ ինչպե՞ս կբացատրեք դա օրինակներով։ Հայ գրականության, բանահյուսության կամ ժողովրդական խոսքի մեջ ինչպե՞ս է արտահայտվում հացի խորհրդանշական կերպարը։
- Ինչպես նշվում է հոդվածում, օրինակ, բավական է ուշադիր կարդալ Դանիել Վարուժանի «Հացին երգը»՝ համոզվելու այդ իրողության մեջ։
Ամենախորհրդավորը էպոսի «Հացն ու գինին, Տեր Կենդանին» է։ Այստեղ ամեն ինչ աներևակայելիի աստիճան խտացված է։ Անչափ խորհրդավոր է «Որտեղ հաց, այնտեղ կաց» խոսքը, որի պատմական-կենցաղային ընկալումը, ցավոք, մթագնել է վերպատմական-վերժամանակային ընկալումը։ Դրան նույնպես հոդվածում անդրադարձ կա։
- Ձեր ուսումնասիրության մեջ անդրադարձել եք նաև նախաքրիստոնեական և քրիստոնեական ավանդույթներին․ ի՞նչ դեր ունի հացը այդ ծեսերում ու հավատալիքներում։
- Պարզ է, որ հացը Քրիստոսն է, ու եթե սա չես մոռանում, բոլորովին այլ լույսի ներքո են հայտնվում գրական շատ գլուխգործոցներ, և առաջ է գալիս դրանք նորովի արժևորելու պահանջը։
- Ձեր հետազոտության ընթացքում ի՞նչ հետաքրքիր կամ անսպասելի փաստեր եք բացահայտել հացի մասին պատկերացումների վերաբերյալ։
- Այդ առումով, անկեղծ ասած, իմ ամենամեծ բացահայտումը Վարուժանի «Հացին երգն» էր։ Գիտե՞ք, մենք մեր ողջ կյանքի ընթացքում կարդում, անգիր ենք անում բանաստեղծություններ, բայց այդպես էլ չենք կարողանում դրանց մեջ տեսնել էականը։ Օրինակ՝ Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը․ գրականագիտությունը իրեն հարց չի տալիս, թե ինչն է, ըստ Թումանյանի, այդ բանաստեղծությունում արտահայտված մեր ժողովրդի գերնպատակը․ դա էն մեծ խոսքն է, որ տի ասենք աշխարհքին։
- Ինչպե՞ս կարող է լեզվի ուսումնասիրությունը օգնել հասկանալու ժողովրդի արժեքային համակարգն ու աշխարհընկալումը։
- Լեզուն ի՞նչ է։ Մեզ դպրոցում, համալսարաններում զանազան բաներ են սովորեցնում լեզվի մասին։ Այդ ամենից զատ՝ իմ համոզմամբ՝ լեզուն հիշողություն է, ազգային հիշողության շտեմարան, որի մեջ ազգն իր լինելության խորհուրդներն է պահում։ Լեզուն խարիսխ է, որի վրա ապրում է այն ամենը, ինչ ազգը պատվում է իր հիշողությամբ։
- Ձեր ուսումնասիրության արդյունքում ի՞նչ կարևոր եզրակացություններ եք արել «հաց» հասկացության նշանակության մասին։
- Կարծում եմ՝ ցանկացած հանրություն ետ է մնում իրեն բաղադրող ազգից ու ազգայինից, քանի որ ազգը երեկ էր, իսկ հանրությունը՝ այսօր, ու այսօրվա հասարակությունը ազգ կդառնա միայն վաղը, երբ գա հիշողության հերթը, այն հիշողության, որը հիշելով՝ կպատվի նախորդ օրը հասարակության ստեղծածի մեջ իր նախընտրելին։
- Ի՞նչ գիտական ծրագրերով կամ հետազոտություններով եք զբաղվում այս պահին, և արդյո՞ք առաջիկայում նախատեսվում են նոր ուսումնասիրություններ կամ հոդվածներ։
- Վերջերս ԵՊՀ «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն» (2025, №1 (46)) հանդեսում տպագրվեց իմ «Լեզվամտածողական հոմանիշություն» հոդվածը, որի գաղափարը, գիտական հիպոթեզ-վարկածը, կարծում եմ, ավելի խոր ներկայացման անհրաժեշտություն ունի։ Արժեհամակարգային խնդիրների քննությունն է մեզ հուշել այդ լեզվախոսքային երևույթի արձանագրումը կատարել գիտական մակարդակով և դնել գիտական շրջանառության մեջ։ Փորձելու ենք հիշյալ երևույթը ավելի ընդգրկուն, համապարփակ ներկայացնել նաև միջազգային գիտական շտեմարաններում ընդգրկված, համապատասխան կարգ ունեցող պարբերականում։