Марта 18, 2026 | 15:15
Партнеры
Международное сотрудничество
Научно-образовательная поездка в Университет Западной Македонии в рамках проекта «Erasmus+ PROVE»
В городе Флорина, Греция, состоялась встреча партнеров проекта «Erasmus+ PROVE» с целью укрепления сотрудничества университетов-партнеров, обсуждения хода реализации проекта и представления опыта применения методологии «VaKE» (Values and Knowledge Education - Образование на основе ценностей и знаний) в образовательном процессе.
Ս․թ․ մարտի 8-13-ը կայացած ուսումնագիտական այցին և դրա շրջանակում կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին նախագծի բոլոր գործընկեր հաստատությունների ներկայացուցիչները Ավստրիայից, Վրաստանից և Հայաստանից, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի պատվիրակությունը։
Միջոցառումը մեկնարկեց Ֆլորինա քաղաքում գտնվող Հարավային Մակեդոնիայի համալսարանում։ Տեղի ունեցավ հանդիպման պաշտոնական բացում և ծրագրի գործընկերների ամբողջօրյա աշխատանքային հանդիպում։ Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց ծրագրի իրականացման ընթացքին, գործընկերների կատարած աշխատանքներին և հետագա քայլերին։
Հանդիպման երրորդ օրը շարունակվեցին ծրագրի գործընկերների աշխատանքային քննարկումները։ Օրվա երկրորդ հատվածում կազմակերպվեց ուսուցում՝ ««VaKE»-ն գործնականում․ արհեստական բանականության օգտագործումը «VaKE» դիլեմա պատրաստելու համար» թեմայով։ Ուսուցման շրջանակում մասնակիցները ծանոթացան «VaKE» դիլեմաների մշակման հիմնական քայլերին, դրանց պատրաստման մեթոդական ուղեցույցներին և հնարավոր սխալներին։ Գործնական աշխատանքների միջոցով նրանք փորձեցին կրթական տարբեր ոլորտների համար մշակել «VaKE» դիլեմաներ՝ օգտագործելով արհեստական բանականության գործիքներ։ Օրվա ավարտին ներկայացվեց նաև ուսումնական գործընթացում գնահատման մեխանիզմներին վերաբերող թեմատիկ ներկայացում։
Հանդիպման կարևոր բաղադրիչներից էր գործընկեր համալսարանների փորձի ներկայացումը «VaKE» մեթոդաբանության կիրառման վերաբերյալ։ Իրենց փորձը ներկայացրին Երևանի պետական համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Յակոբ Գոգեբաշվիլիի անվան Թելավիի պետական համալսարանի, Կովկասի համալսարանի, Իլյայի պետական համալսարանի ներկայացուցիչները։ Ներկայացումների ընթացքում քննարկվեցին ընտրված դասընթացներում մեթոդի կիրառման առանձնահատկությունները, ուսանողների ներգրավվածությունը, ինչպես նաև դասավանդման գործընթացում հանդիպող մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները։
Ծրագրի շրջանակում խմբային աշխատանքի ձևաչափով անցկացվեցին նաև փորձնական դասերի կազմակերպում հայկական և վրացական բուհերի ներկայացուցիչների կողմից, այնուհետև հետադարձ կապի միջոցով իրականացվեց խորհրդատվություն ծրագրի հեղինակ Ժան Լյուկի, ավստրիացի գործընկերների կողմից։
Հանդիպումների շրջանակում կազմակերպվեց նաև սեմինար խաղաղության կրթության թեմայով, որտեղ ներկայացվեցին խաղաղության կրթության հիմնական սկզբունքները և դրանց ներառումը «VaKE» դասընթացներում։ Սեմինարը կարևոր հարթակ դարձավ մասնակիցների համար՝ քննարկելու կրթական միջավայրում արժեքների և քննական մտածողության զարգացման կարևորությունը։
Ուսումնագիտական այցի վերջին օրը մասնակիցներն այցելեցին Սալոնիկի Էվոսմոս-Կորդելիո տարրական դպրոց։ Այցի թեման միջմշակութային կրթությունն էր Հունաստանում։ Մասնակիցները ծանոթացան դպրոցի գործունեությանը, մասնակցեցին դասերի դիտարկմանը և քննարկեցին միջմշակութային կրթության իրականացման փորձը։ Այցն ավարտվեց քննարկմամբ և ուղղորդված անդրադարձով, որի ընթացքում մասնակիցները գնահատեցին ձեռք բերված փորձը և դրա կիրառման հնարավորությունները իրենց կրթական հաստատություններում։
Ֆլորինայում կազմակերպված հանդիպումը և ուսումնագիտական այցը կարևոր քայլ էին գործընկեր համալսարանների միջև համագործակցության ամրապնդման, փորձի փոխանակման և «VaKE» մեթոդաբանության կիրառման զարգացման ուղղությամբ։


