Марта 19, 2026 | 15:34
Наука
Исследовательские центры и институты
Мероприятия
На факультете биологии Ереванского государственного университета подводятся итоги научных исследований и намечаются новые направления работы
На биологическом факультете Ереванского государственного университета открылась ежегодная двухдневная конференция Научно-исследовательского института биологии, объединившая на одной площадке научные идеи и опыт специалистов в этой области. В ходе конференции заведующие кафедрами, научные сотрудники и преподаватели представили результаты текущих исследований, проводимых в различных лабораториях, подвели итоги достигнутых результатов и наметили направления дальнейшего развития.
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, բարձր գնահատելով ֆակուլտետի գիտական ակտիվությունն ու արձանագրած առաջընթացը, ընդգծեց, որ կատարված աշխատանքը տեսանելի է ոչ միայն համալսարանի ներսում, այլև պետական և միջազգային հարթակներում։ Նրա խոսքով՝ ձևավորված գիտական միջավայրը համապատասխանում է ժամանակակից չափանիշներին, իսկ շարունակական աշխատանքը ապահովում է ինչպես քանակական, այնպես էլ որակական աճ։ Նա կարևորեց հատկապես երիտասարդների ներգրավվածությունը՝ շեշտելով, որ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս նրանց ձևավորելու սեփական գիտական ուղին, հստակեցնելու նպատակներն ու հասնելու գիտական նոր արդյունքների։ Պրոռեկտորը նաև ընդգծեց, որ յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է ունենա հստակ նպատակ և իրական արդյունք՝ դառնալով ոչ թե ձևական քայլ, այլ գիտական առաջընթացի խթան։
Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, կ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Թռչունյանն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց երիտասարդ գիտնականների դերակատարությանը՝ նշելով, որ այս տարվա գիտաժողովը միտված է հենց նրանց գիտական գործունեության ակտիվացմանը։ Նրա դիտարկմամբ՝ գիտական միջավայրում ինքնադրսևորվելու և հանրային ելույթ ունենալու փորձը հաճախ պակասում է երիտասարդներին, իսկ նման հարթակները կարևոր հնարավորություն են այդ բացը լրացնելու համար։
Ներկայացնելով ինստիտուտի վերջին տարիների ձեռքբերումները՝ նա ընդգծեց տպավորիչ ցուցանիշները․ 2021 թվականից մինչև 2026 թվականի մարտը հրապարակվել են ավելի քան 140 հոդվածներ բարձր վարկանիշ ունեցող (Q1 և Q2) գիտական ամսագրերում, շուրջ 350 թեզիս, իսկ շահած դրամաշնորհների թիվը գերազանցել է 60-ը։ Զգալի ներդրումներ են կատարվել նաև գիտական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ․ միայն սարքավորումների համար ներգրավվել է շուրջ 2 միլիարդ ՀՀ դրամի ֆինանսավորում, ինչը հնարավորություն է ընձեռել համալրելու լաբորատորիաները ժամանակակից սարքավորումներով։ Միևնույն ժամանակ, շարունակվում են մասնագիտական վերապատրաստման ծրագրերը՝ նպաստելով երիտասարդ մասնագետների միջազգային փորձի ընդլայնմանը։
Անդրադառնալով ապագայի տեսլականին՝ պրոֆեսոր Թռչունյանը նշեց, որ ինստիտուտը նպատակ ունի ստեղծելու նոր ենթակառուցվածքներ և զարգացնելու արդեն առկա հնարավորությունները։ Ներդրված թվային մոնիթորինգի համակարգը հնարավորություն է տալիս հետևելու սարքավորումների ծանրաբեռնվածությանը և արդյունավետ օգտագործմանը, ինչը հիմք է դառնում նոր սարքեր ձեռք բերելու և գիտական կարողությունները ընդլայնելու համար։ Մոտակա տարիներին նախատեսվում է նաև հավակնոտ նախագծերի իրականացում, այդ թվում՝ եզակի, համակցված հնարավորություններով մանրադիտակի ստեղծում, որը կարող է բացառիկ լինել միջազգային գիտական դաշտում։
Գիտական ռազմավարության համատեքստում ինստիտուտը ձգտում է առավել բարձր նշաձողի՝ ձևավորելով մրցունակ գիտություն և հավակնելով համընթաց շարժվելու աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հետ։ Այս ճանապարհին առանցքային են ինչպես նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, այնպես էլ երիտասարդ կադրերի շարունակական ներգրավումը։
Ներկայում ինստիտուտում կատարվում են նաև ենթակառուցվածքային լայնածավալ բարեփոխումներ. արդիականացվում են լաբորատոր պայմանները, ներդրվում են ժամանակակից էներգամատակարարման և սարքավորումների պաշտպանության համակարգեր։ Միևնույն ժամանակ, արդեն գործարկման փուլում է գենետիկական խմբագրման ժամանակակից համակարգը՝ «CRISPR» տեխնոլոգիան, որը Հայաստանում կիրառվում է առաջին անգամ և հնարավորություն կտա բջջային մակարդակում կատարելու բարձր ճշգրտությամբ փոփոխություններ՝ բացելով նոր հեռանկարներ կենսաբանական հետազոտությունների համար։






