Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Նրանց պատմությունները տարբեր են, բայց մեկնարկը՝ նույնը. տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառումը
Հունիս 17, 2026 | 21:00
Կրթություն
Միջոցառումներ
Շրջանավարտներ

Նրանց պատմությունները տարբեր են, բայց մեկնարկը՝ նույնը. տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառումը

Երևանի պետական համալսարանում այսօր տոնական մթնոլորտ էր։ Բուհի բակում կրկին հավաքվել էին շրջանավարտներ, դասախոսներ, հյուրեր ու ընտանիքների անդամներ՝ նշելու ուսանողական երկար ու բովանդակալից ճանապարհի ավարտը։

ԵՊՀ շրջանավարտ Սերգեյ Ադամյանի համար ծրագրավորման աշխարհը դեռ դպրոցական տարիներից եղել է հիմնական հետաքրքրության առարկա։ Տեխնոլոգիաների հանդեպ շարունակական հետաքրքրությունն ու նոր գիտելիք ստանալու ձգտումը նրան բերել են Երևանի պետական համալսարան։

2018 թվականին նա սկսել է ուսումնառությունը ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում․ ընտրություն, որը, ինչպես ինքն է նշում, եղել է միանշանակ և գիտակցված։ Համալսարանական միջավայրն ու կրթական լայն հնարավորությունները տպավորել են նրան և ձևավորել մասնագիտական զարգացման հստակ ուղին։

Ուսանողական ճանապարհը ժամանակավորապես ընդհատվել է զինվորական ծառայությամբ, սակայն վերադառնալուց հետո Սերգեյը շարունակել է կրթությունը՝ արդեն ավելի հստակ պատկերացնելով իր ապագա մասնագիտական ուղղությունը։ Այդ տարիներին նա սկսել է ավելի նպատակային կառուցել մասնագիտական ուղին՝ համատեղելով ուսումը և գործնական փորձառությունը։

Այսօր Սերգեյը աշխատում է «Cisco Systems» ընկերության հայաստանյան գրասենյակում՝ որպես ավագ մասնագետ՝ գործունեություն ծավալելով տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում։ Նրա խոսքով՝ հենց ԵՊՀ-ում ստացած բակալավրի և մագիստրոսական կրթությունն է դարձել այն հիմքը, որի վրա կառուցվել է իր մասնագիտական ուղին։

Արհեստական բանականության նկատմամբ հետաքրքրությունը տարիների ընթացքում աճել է, հատկապես այն փուլում, երբ ոլորտը սկսել է արագ զարգացում ապրել ամբողջ աշխարհում։ Այդ հետաքրքրությունը Սերգեյին բերել է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիր, որը, նրա խոսքով, հնարավորություն է տվել լրացնելու գիտելիքները և խորանալու տվյալագիտության ոլորտում։

Մագիստրոսական տարիները նրա համար դարձլ են ոչ միայն մասնագիտական զարգացման, այլև կյանքի կարևոր հանդիպումների շրջան։ Ուսանողական միջավայրում՝ նույն ծրագրի շրջանակում, նա հանդիպել է իր կյանքի ընկերոջը։ Սկզբում՝ որպես համակուրսեցիներ և համատեղ ուսումնական ճանապարհի մասնակիցներ, իսկ ժամանակի ընթացքում այդ ծանոթությունը վերածվել է շատ ավելի անձնական ու նշանակալի կապի։ Սերգեյի խոսքով՝ մագիստրոսական ծրագիրը դարձավ ոչ միայն գիտելիքի, այլև մարդկային կարևոր ձեռքբերման հնարավորություն։

Այսօր Սերգեյ Ադամյանը կանգնած է բեմում՝ որպես 2026 թվականի ԵՊՀ շրջանավարտների ներկայացուցիչ։


ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառումն այս տարի ևս դարձավ ոչ միայն հրաժեշտի, այլև նոր սկզբի խորհրդանիշ՝ ամփոփելով տարիների ուսումնառությունը և միաժամանակ ճանապարհելով նոր մասնագետների դեպի իրենց մասնագիտական ոլորտներ։

Միջոցառմանը շնորհավորական խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ համալսարանական այս օրը կրկնվող է միայն առաջին հայացքից։ Նա մասնավորապես ասաց․ «Տարեցտարի այս հանդիպումը ավելի շատ ընկալվում է ոչ միայն որպես ավարտական միջոցառում, այլև որպես համալսարանական կարևոր ավանդույթ»։

Շեշտելով, որ յուրաքանչյուր նման օր ունի իր առանձնահատուկ բովանդակությունը, ԵՊՀ ռեկտորն ընդգծեց․ «Թեև առաջին հայացքից ամեն ինչ կարծես կրկնվում է՝ նույն բակը, նույն հանդիսավոր պահը, նույն հուզմունքը, սակայն ամեն անգամ այստեղ են նոր շրջանավարտներ՝ իրենց պատմությամբ և նոր սպասումներով»։

Ռեկտորը առանձնահատուկ ուշադրություն դարձրեց համալսարանական կրթության իմաստին՝ նշելով, որ այն միայն գիտելիքի փոխանցում չէ։ 

«Համալսարանը այն միջավայրն է, որտեղ ձևավորվում է մտածող մարդը՝ մարդ, որը կարողանում է տեսնել երևույթների խորքը, տարբերել մնայուն արժեքները ժամանակավորից և գործել պատասխանատվությամբ»,- մատնանշեց նա։

Անդրադառնալով արագ փոփոխվող աշխարհին՝ ռեկտորն ընդգծեց․ «Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ գիտությունը զարգանում է աննախադեպ արագությամբ, իսկ տեխնոլոգիաները փոխում են մասնագիտությունների բնույթը։ Այդ պայմաններում ամենակարևոր հարցը դառնում է հետևյալը՝ ինչպե՞ս ենք օգտագործում մեր գիտելիքը և մեր հնարավորությունները»։

Հովհաննես Հովհաննիսյանը առանձնահատուկ շեշտադրեց համալսարանական մեծ ընտանիքի շարունակականությունը՝ ընդգծելով, որ այս օրը միայն բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների համար չէ։ Միջոցառմանը ներկա էին նաև ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի շրջանավարտները, որոնք ևս ավարտեցին իրենց կրթական ճանապարհի մի փուլը՝ դառնալով նույն մեծ կրթական համայնքի մաս։

«Սիրելի՛ աշակերտներ, դուք նույնպես ԵՊՀ մեծ ընտանիքի մի մասն եք։ Ձեր կրթական ճանապարհը դեռ նոր է սկսվում, և վստահ եմ, որ այն լինելու է հետաքրքիր ու հաջողություններով լի»,- նշեց ռեկտորը և հավելեց, որ հաջողության հիմքում են են հետաքրքրասիրությունը և հետևողական աշխատանքը։

Եզրափակելով խոսքը՝ ռեկտորն ասաց․ «Համալսարանը կարող է տալ գիտելիք և միջավայր, բայց դրանք արժեք են դառնում միայն այն ժամանակ, երբ ուսանողը դրանք վերածում է արդյունքի ու պատասխանատու գործողության»։

Նա շնորհավորեց շրջանավարտներին՝ ընդգծելով․ «Հպա՛րտ եղեք ձեր անցած ճանապարհով, համարձա՛կ եղեք ձեր որոշումներում և հիշե՛ք՝ ԵՊՀ-ն ձեզ հետ է»։

Շրջանավարտներին ուղղված խոսքում միջոցառման հիմնական բանախոս, ԱրարատԲանկի խորհրդի անդամ, Սինգապուրի հասարակական գիտությունների համալսարանի բլոկչեյնի և ֆինանսական տեխնոլոգիաների գիտական խորհրդի անդամ Արմեն Հարությունյանը նշեց, որ այս օրը ոչ միայն ձեռքբերումների ամփոփման, այլև նոր հնարավորությունների մեկնարկի խորհրդանիշ է։ Նրա խոսքով՝ երիտասարդներին սպասում են թե՛ մարտահրավերներ, թե՛ աննախադեպ հնարավորություններ, հատկապես մի ժամանակաշրջանում, երբ արհեստական բանականությունն ու տեխնոլոգիական զարգացումները վերափոխում են աշխարհի տնտեսություններն ու մասնագիտությունները։

Խոսելով հաջողության ճանապարհի մասին՝ նա ընդգծեց, որ ապագան պայմանավորված չէ միայն նախապես կազմված ծրագրերով։ Որպես օրինակ նա ներկայացրեց համաշխարհային ճանաչում ունեցող ձեռնարկատերերի պատմություններ՝ նշելով, որ հաճախ մեծ հաջողությունները ծնվում են համառությունից, աշխատասիրությունից և սեփական հնարավորությունների նկատմամբ հավատից։ Արմեն Հարությունյանը մատնանշեց՝ ոչ ոք չի կարող սահմանել մարդու հնարավորությունների սահմանները, և յուրաքանչյուր երիտասարդ ինքն է կերտում իր ապագան։

Արմեն Հարությունյանը նաև անդրադարձավ Հայաստանի և հայերի միջազգային ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ աշխարհի տարբեր երկրներում հայ մասնագետների թողած հետքն ու ներդրումները վկայում են այն ներուժի մասին, որը մրցունակ է նաև համաշխարհային մակարդակով։ Նա կոչ արեց շրջանավարտներին չվախենալ նոր ոլորտներ փորձարկելուց, բաց լինել փոփոխությունների նկատմամբ և համարձակորեն շարժվել դեպի իրենց մեծ նպատակները՝ վստահ լինելով, որ գիտելիքը, աշխատասիրությունն ու նախաձեռնողականությունը հաջողության գրավական են աշխարհի ցանկացած կետում։

ԵՊՀ շրջանավարտ Սերգեյ Ադամյանը, խոսք հղելով բոլոր շրջանավարտների անունից, շնորհավորեց կյանքի այս կարևոր փուլը ամփոփող իր համակուրսեցիներին և ողջ համալսարանական համայնքին։

«Մեծ պատիվ է կանգնել այս բեմում՝ որպես ԵՊՀ շրջանավարտներից մեկը։ Երբ տարիներ առաջ սկսում էի ուսումս, մաթեմատիկան ինձ համար պարզապես բանաձևերի ամբողջություն էր։ Սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ իրական արժեքը դրանց կիրառման մեջ է՝ խնդիրներ լուծելու և աշխարհը հասկանալու համար»,- ընդգծեց ԵՊՀ շրջանավարտը։

Ըստ նրա՝ Երևանի պետական համալսարանը ոչ միայն կրթական հաստատություն է, այլև որպես մասնագետ և որպես անհատ ձևավորվելու միջավայր, որը տալիս է գիտելիք, մտածողություն և վստահություն՝ տեսնելու հնարավորություններ այնտեղ, որտեղ խնդիրներ են։

«Մագիստրատուրայում սովորեցի, որ տվյալները պատմություններ են, իսկ վիճակագրությունը՝ դրանք հասկանալու գործիք։ Այդ ճանապարհը ձևավորվեց թե՛ դժվարություններով, թե՛ համատեղ աշխատանքով, հատկապես մարդկանցով, որոնք անցան այդ ուղին ինձ հետ։ Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին և մաղթում հաջողություն կյանքի նոր փուլում։ Վստահ եմ՝ այս կապը համալսարանի հետ շարունակվելու է մեր աշխատանքի և ձեռքբերումների միջոցով»,- եզրափակեց Սերգեյը։


Այնուհետև ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի շրջանավարտները ստացան իրենց ավարտական վկայականները։ Բացի դրանից՝ ԱրարատԲանկի կողմից յուրաքանչյուր շրջանավարտ ստացավ «Claude» արհեստական բանականության հարթակի եռամսյա անվճար բաժանորդագրություն՝ որպես խրախուսանք նոր գիտելիքներ ձեռք բերելու, զարգանալու և ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններից առավել արդյունավետ օգտվելու ճանապարհին։

Դե իսկ միջոցառման ավարտին տեղի ունեցավ երեկոյի ամենահանդիսավոր՝ շրջանավարտների գլխարկների նետման արարողությունը։

ԵՊՀ շրջանավարտների օրը շարունակվեց տոնական համերգով, որի ժամանակ կատարումներով հանդես եկան «By the Way band»-ը, «D’Litte»-ը և «YereOne project»-ը։

Հավելենք, որ միջոցառման գլխավոր աջակիցն էր ԱրարատԲանկը։ Տոնական միջոցառման աջակիցներից էին նաև «Armenia Wine», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Նորգեո» և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ընկերությունները։

Մերի Սողոյան
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    Նրանց պատմությունները տարբեր են, բայց մեկնարկը՝ նույնը. տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառումը

    17.06.2026

    Լեհ գիտնականը՝ կրթության, գիտության և երիտասարդների ներուժի մասին

    16.06.2026

    «Ոսկի սերմեր» կրթամրցանակաբաշխությունը՝ կրթության, հիշողության և պատասխանատվության մասին

    15.06.2026
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

    09.17.2026 - 09.19.2026

    «Հայաստանը՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

    06.18.2026 - 06.19.2026

    ԵՊՀ-ում կկայանա «TOPIK 2026» կորեերենի իմացության քննությունը

    06.16.2026 - 06.30.2026
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2026
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am