«Քրեական դատավարության իրավունքի տեսական և գործնական հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտագործնական համաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ
Ս.թ. մայիսի 25-ին՝ ժամը 10:30-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Քրեական դատավարության իրավունքի տեսական և գործնական հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտագործնական համաժողով՝ նվիրված ՀՀ վաստակավոր իրավաբան Դավիթ Ավետիսյանի 75-ամյակին:
Համաժողովի քննարկմանը կներկայացվեն ժամանակակից իրավական դոկտրինի և իրավակիրառ պրակտիկայի արդի հիմնախնդիրները, քրեադատավարական օրենսդրության նորամուծությունները և իրավական համակարգի զարգացման առաջնահերթությունները: