ԵՊՀ շրջանավարտների ֆորում-2026
Երևանի պետական համալսարան
Ս.թ. մայիսի 16-ին՝ ժամը 10։00-ին, Երևանի պետական համալսարանում տեղի կունենա Շրջանավարտների ֆորումը՝ մեկ հարթակում միավորելով տարբեր տարիների շրջանավարտներին։
Պաշտոնական բացման արարողությունը կմեկնարկի ԵՊՀ մեծ դահլիճում ժամը 10:30-ին:
Ֆորումի ընթացքում հնարավորություն կլինի՝
քննարկելու ԵՊՀ-համայնք կապի ամրապնդման ու զարգացման ծրագրեր,
խոսելու տարբեր ոլորտների արդի միտումների ու մարտահրավերների մասին,
ծանոթանալու շրջանավարտների մասնագիտական ճանապարհին,
վերահաստատելու կապը համալսարանի հետ և դառնալու նոր նախաձեռնությունների մաս։
Ֆորումի օրակարգը՝ այստեղ:
Գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով: