««ՀՀ սնկերի բազմազանությունը»՝ COP 17-ին ընդառաջ» խորագրով աշխատաժողով
Ս.թ. ապրիլի 17-18-ը Աղվերանում և Դիլիջանում տեղի կունենա ««ՀՀ սնկերի բազմազանությունը»՝ COP 17-ին ընդառաջ» խորագրով աշխատաժողով, որը կազմակերպվում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի կողմից իրականացվող «APPEAR Project 373» ծրագրի շրջանակում:
Աշխատաժողովը նպատակ ունի համախմբելու պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, գիտական և կրթական հաստատությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու սնկերի կենսաբազմազանության ուսումնասիրության, ԴՆԹ բարկոդավորման կիրառության, ինչպես նաև բնության պահպանության և կայուն զարգացման ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն ծրագրի նպատակները, աշխատանքների ընթացքը և ակնկալվող արդյունքները, ինչպես նաև կկազմակերպվի մասնագիտական քննարկում՝ շահագրգիռ կողմերի (Stakeholder Workshop) մասնակցությամբ։