«Գերտերությունների մրցակցության ժամանակներում բազմավեկտոր համակարգի յոթ միտումները» թեմայով քննարկում ԵՊՀ-ում
ԵՊՀ Ռոբերտ Շումանի անվան սրահ
Ս.թ. մայիսի 6-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ Ռոբերտ Շումանի անվան սրահում Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ տեղի կունենա ԿԱՀ Նյու Յորքի գրասենյակի ղեկավար Թոմաս Թյոթլինգի և «Հարավային Կովկաս» տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Յակոբ Վյոլլենշտայնի հետ հանդիպում։
Բանախոսները կներկայացնեն «Գերտերությունների մրցակցության ժամանակներում բազմավեկտոր համակարգի յոթ միտումները» ուսումնասիրության հիմնական արդյունքները՝ անդրադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգների, Չինաստանի և Ռուսաստանի միջև աճող մրցակցության պայմաններում վերափոխվող միջազգային համագործակցությանը։