- Главная
- Node
- «Կարիերայի կողմնացույց». առաջին քայլերը դեպի հաջող կարիերա
Май 11, 2026 | 16:12
Գործընկերներ
Կարիերա
«Կարիերայի կողմնացույց». առաջին քայլերը դեպի հաջող կարիերա
ԵՊՀ-ում մեկնարկեց «Կարիերայի կողմնացույց․ գտի՛ր քո ուղին» ծրագրի HR խմբային խորհրդատվական հանդիպումների շարքը՝ Ամերիաբանկի հետ համագործակցությամբ։
«Զբաղվի՛ր այն աշխատանքով, որը սիրում ես, և սիրի՛ր այն ամենը, ինչով զբաղվում ես»։
Ամերիաբանկի տաղանդների ներգրավման բաժնի մասնագետների հետ անցկացվեց առաջին HR խմբային խորհրդատվությունը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան՝
- զարգացնելու ինքնաներկայացման հմտությունները, որոնք առանցքային են աշխատանքի ընդունման փուլում,
- բացահայտելու աշխատաշուկայի արդի և իրական պահանջները,
- ծանոթանալու Ամերիաբանկի կողմից ընձեռվող կարիերայի հնարավորություններին։
Ամերիաբանկի մասնագետներ Անուշ Մխիթարյանը և Նանե Բեգլարյանն իրենց փորձով ու գիտելիքներով կիսվեցին ուսանողների և շրջանավարտների հետ։
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև ինտերակտիվ աշխատարան, որի ընթացքում մասնակիցները անցան փորձնական հարցազրույցներ, իրական օրինակներով ծանոթացան սկսնակ մասնագետների համար առկա հեռանկարներին և ստացան «առաջին ձեռքից» խորհուրդներ՝ ինչպես գրագետ ներկայանալ գործատուին և հաջողությամբ հաղթահարել ընտրության բոլոր փուլերը։
Սա միայն սկիզբն է։ «Կարիերայի կողմնացույց»-ը շարունակելու է աջակցել ուսանողներին բացահայտելու իրենց մասնագիտական ուղին։






