Երևանի պետական համալսարանի և ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության դեսպանության համագործակցության շրջանակում համալսարանում կշարունակվեն անցկացվել սերբերենի դասընթացներ։
Ներկայում բաց է դիմումների ընդունումը հետևյալ մակարդակների դասընթացների համար․
A1 մակարդակ (սկսնակների դասընթաց)
Բաց է բոլոր այն ուսանողների համար, որոնք ցանկանում են սկսել սերբերենի ուսումնասիրությունը։
B1 մակարդակ
Նախատեսված է այն ուսանողների համար, որոնք արդեն ունեն սերբերենի նախնական գիտելիքներ։
Դասընթացին մասնակցելու հնարավորություն ունեն նաև այն ուսանողները, որոնք հաջողությամբ ավարտել են նախորդ տարվա A2 մակարդակի սերբերենի դասընթացը։
Դասընթացները կանցկացվեն առցանց, շաբաթական երկու անգամ և անվճար։
Դիմելու հնարավորություն ունեն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները։
Դասընթացով հետաքրքրված ուսանողներին խնդրում ենք մինչև ս․թ․ հունիսի 24-ը ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և ուսանողական քարտի (կամ համարժեք փաստաթղթի) սքանավորված տարբերակը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ ani.poghosyan@ysu.am։