Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) հայտարարում է կրթավճարի մրցույթ 2026-2027 ուսումնական տարում ՀՀ պետական բուհեր ընդունված, բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով առաջին կուրսի ուսանողների համար։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմումը ՀՕՖ պաշտոնական կայքէջում։
Կրթավճարների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ ստանալու և դիմումի ձևին ծանոթանալու համար անհրաժեշտ է ՀՕՖ կայքէջի գլխավոր մենյուից ընտրել «Where We Focus», ապա՝ «Education» բաժինը։
Հայտերն ընդունվում են միայն առցանց․ առձեռն ներկայացված դիմումները չեն դիտարկվելու։
Դիմումների ընդունումը կմեկնարկի ս․թ․ հուլիսի 15-ից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից միասնական քննությունների արդյունքների և բուհ ընդունված ուսանողների ցանկի հրապարակումից հետո։