2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքները մեկնարկել են հետևյալ ժամանակացույցով.
ա) առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի դասերը մեկնարկել են սույն թվականի փետրվարի 7-ին, ավարտը նախատեսվում է ս.թ. հունիսի 4-ին,
բ) հեռակա ուսուցման դասերը կմեկնարկեն ս.թ. մարտի 11-ին և կավարտվեն ս.թ. հունիսի 1-ին,
գ) առկա ուսուցման մագիստրատուրայի 60 ECTS և 120 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրսի դասերը ևս մեկնարկել են ս.թ. փետրվարի 7-ին, ավարտը նախատեսվում է ս.թ. ապրիլի 3-ին,
դ) հեռակա ուսուցման մագիստրատուրայի 90 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրսի դասերը կմեկնարկեն ս.թ. մարտի 11-ին, ավարտը նախատեսվում է ս.թ. ապրիլի 20-ին:
2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի ստուգարքների ընդունումը կմեկնարկի՝
ա) առկա ուսուցման բակալավրիատ և մագիստրատուրա՝ ս.թ. մայիսի 29-ից հունիսի 4-ը,
բ) հեռակա ուսուցման բակալավրիատ և մագիստրատուրա՝ ս.թ. մայիսի 27-ից հունիսի 1-ը,
գ) առկա ուսուցման մագիստրատուրայի 60 ECTS և 120 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրս՝ ս.թ. ապրիլի 1-3-ը,
դ) հեռակա ուսուցման մագիստրատուրայի 90 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրս՝ ս.թ. ապրիլի 18-20-ը:
2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման քննաշրջանները կմեկնարկեն՝
ա) առկա ուսուցում՝ ս.թ. հունիսի 10-28-ը,
բ) հեռակա ուսուցում՝ ս.թ. հունիսի 3-29-ը,
գ) առկա ուսուցման մագիստրատուրայի 60 ECTS և 120 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրս՝ ս.թ. ապրիլի 8-12-ը,
դ) հեռակա ուսուցման մագիստրատուրայի 90 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրս՝ ս.թ. ապրիլի 22-27-ը:
2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման պարտքերի մարումը նախատեսվում է՝
ա) 1-ին լուծարքային շրջան՝ ս.թ. հուլիսի 4-10-ը,
բ) 2-րդ լուծարքային շրջան՝ ս.թ. օգոստոսի 23-30-ը,
գ) առկա ուսուցման մագիստրատուրայի 60 ECTS և 120 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրս՝
- 1-ին լուծարքային շրջան՝ ս.թ. ապրիլի 15-19-ը,
- 2-րդ լուծարքային շրջան՝ ս.թ. ապրիլի 22-26-ը,
դ) հեռակա ուսուցման մագիստրատուրայի 90 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրս՝
- 1-ին լուծարքային շրջան՝ ս.թ. ապրիլի 29-ից մայիսի 4-ը,
- 2-րդ լուծարքային շրջան՝ ս.թ. մայիսի 6-11-ը:
Առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը նախատեսվում է ս.թ. մայիսի 2-30-ը, իսկ մանկավարժի լրացուցիչ կրթաբլոկի շրջանավարտներինը՝ մինչև ս.թ. հունիսի 7-ը:
Հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը (այդ թվում՝ մանկավարժի լրացուցիչ կրթաբլոկի շրջանավարտներինը) նախատեսվում է ս.թ. հունիսի 3-22-ը:
2023-2024 ուստարվա առաջին կիսամյակի հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի քննաշրջանը մեկնարկել է ս.թ. հունվարի 29-ին և կտևվի մինչև ս.թ. փետրվարի 24-ը:
2023-2024 ուստարվա առաջին կիսամյակի բակալավրիատի և մագիստրատուրայի պարտքերի մարումը կանցկացվի՝
ա) առկա ուսուցման համար՝
- 1-ին լուծարքային շրջան՝ ս.թ. փետրվարի 5-ից 13-ը,
- 2-րդ լուծարքային շրջան՝ ս.թ. փետրվարի 19-ից 27-ը:
բ) հեռակա ուսուցման համար՝
- 1-ին լուծարքային շրջան՝ ս.թ. մարտի 4-ից 12-ը,
- 2-րդ լուծարքային շրջան՝ ս.թ. մարտի 18-ից 26-ը:
2023-2024 ուստարվա ուսումնական գործընթացի ամբողջական ժամանակացույցը՝ այստեղ։