Уровень образования (бакалавр/магистр):
Магистр
Название образовательной программы и код специальности:
042101.12.7 - Իրավագիտություն
Специализация:
042101.12.7 - Դատական իրավունք և փաստաբանություն
Присвоенная квалификация:
իրավագիտության մագիստրոս
Учебный год начала программы:
2025/2026
Форма обучения (очная/заочная):
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Требования к поступающим (критерии приема)
Ընդունելությունը կատարվում Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի կողմից 2022 թ.-ի մայիսի 26-ի թիվ 9/2 որոշմամբ հաստատված Երևանի պետական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի համաձայն։ ԵՊՀ «Իրավագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի ընդունելության մրցույթներին կարող են մասնակցել միայն «Իրավագիտություն» մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող շրջանավարտները:
2. Цели (назначение)
Ծրագրի նպատակը դատական իրավունքի և փաստաբանության ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումն է, ովքեր ձեռք կբերեն խորը և համակարգված գիտելիքներ մասնավոր իրավունքի, դատական և արտադատական ընթացակարգերի, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների վերաբերյալ, կարող են զարգացնել քննադատական վերլուծության և իրավական փաստարկման, մասնագիտական խնդիրների լուծման, օրենսդրական և դատավարական փաստաթղթեր կազմելու, իրավական ռեսուրսներից օգտվելու հմտությունները։ Կտիրապետեն գիտելիքների կիրառման, նոր գիտելիքների ձեռքբերման, ինքնուրույն իրավական ուսումնասիրությունների ու քննադատական մտածողության հմտություններին։ Ծրագիրը միտված է և՛ տեսական գիտելիքների, և՛ գործնական կարողությունների և հմտությունների ձևավորմանը։
3. Результаты обучения по программе
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնել հարաբերությունների մասնավոր-իրավական կարգավորման նկարագիրն ու առանձնահատկությունները։
- Վերլուծել իրավունքի աղբյուրները, դրանց մեկնաբանման և կիրառման հիմնարար սկզբունքները։
- Գնահատել իրավունքների դատական ու արտադատական պաշտպանության կառուցակարգերը, ընթացակարգերը:
- Գնահատել մասնավոր իրավունքի տարբեր ինստիտուտների իրավական ռեժիմը՝ այդ թվում՝ դրանց փոխակապակցվածությունը դատավարության և փաստաբանության հետ։
- Բացատրել ՀՀ դատական ատյանների, միջազգային դատարանների, վեճերի լուծման այլ մարմինների որոշումների, վճիռների առանձնահատկությունները և քննարկել դրանց իրավական կարգավորման հիմունքները։
- Քննադատաբար գնահատել իրավունքի և տեխնոլոգիաների փոխհարաբերակցությունը (իրավական ինֆորմատիկա, տվյալների բազաներ, իրավական տեղեկատվական հարթակներ)։
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Մեկնաբանել մասնավոր-իրավական հարաբերությունների ոլորտը կարգավորող օրենսդրության դրույթները՝ անհրաժեշտության դեպքում համակարգելով և մեկնաբանելով առկա տեղեկատվությունը։
- Գնահատել դատավարական, վեճերի այլընտրանքային լուծման գիտահեն և իրավակիրառ պրակտիկայի վրա հիմնված ռազմավարություններ։
- Պատրաստել քաղաքացիական/վարչական և այլ դատավարական փաստաթղթեր, պետական գրանցման ենթակա այլ ակտեր, պայմանագրեր, նոտարական ակտեր, կորպորատիվ բնույթի փաստաթղթեր, ինչպես նաև օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծեր։
- Իրականացնել անկախ, գործնական ուղղվածության հետազոտություններ (հարցադրումների ձևավորում, տվյալների հավաքագրում, դոկտրինալ, էմպիրիկ վերլուծություն) մասնավոր իրավունքի և վեճերի լուծման ընթացակարգերի, մեխանիզմների վերաբերյալ:
- Պլանավորել հայցվորի կամ պաշտպանական կողմի ռազմավարությունը, հանդես գալ բանավոր/գրավոր փաստաբանական ելույթներով, կիրառել բանակցությունների և վեճերի այլընտրանքային լուծման մեթոդները։
- Կիրառել իրավական տվյալների առաջատար բազաներ, հղումների/գիտելիքի կառավարման գործիքներ և հիմնական վերլուծական միջոցներ։
- Համակարգել համագործակցությունը դատարանների, նոտարների, գրանցում իրականացնող մարմինների, իրավապահ մարմինների, փորձագետների և արտասահմանյան գործընկերների հետ, կառավարել թիմեր
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Պլանավորել ժամանակն ու առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները անհատական և խմբային մակարդակներում, բազմամշակութային կամ անկանխատեսելի միջավայրերում։
- Ստանձնել պատասխանատվություն մասնագիտական արդյունքների համար՝ նպաստելով մասնագիտական գիտելիքների, հմտությունների, պրակտիկայի բարելավմանը։
- Պահպանել մասնագիտական էթիկան հաղորդակցության ամբողջ գործընթացում, ապահովել շարունակական մասնագիտական զարգացում։
- Ցուցաբերել ինքնուրույնություն բարդ հետազոտությունների կատարման ժամանակ և պրակտիկայում։
- Կիրառել հետազոտական մեթոդաբանությունը (դոկտրինալ, համեմատական, սոցիալ-իրավական) և համապատասխան ոլորտի տեսության հիմունքները։
4. Способ оценки
ԵՊՀ-ում դասընթացները՝ ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝ 1. եզրափակիչ գնահատման, 2.առանց եզրափակիչ գնահատման, 3. առանց ընթացիկ գնահատման, 4. ստուգարքային.
· Առանց եզրափակիչ գնահատմամբ դասընթացներ: Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի շրջանակներում ուսանողների գնահատման համար նախատեսված պարտադիր բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն` 7-9 բալ, (35%-45%), որոնք կարող են անցկացվել գրավոր կամ բանավոր ձևով: Մյուս բաղադրիչներից առնվազն երկուսը ընտրում է դասավանդող դասախոսը, դրանք են ընթացիկ ստուգում՝ 0-8 բալ, (0-40%), ինքնուրույն աշխատանք՝ 0-8 բալ, (0-40%) մասնակցություն՝ 0-3 բալ, (0-15%):
· Եզրափակիչ գնահատումով դասընթացներ: Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի շրջանակներում ուսանողների գնահատման համար նախատեսված պարտադիր բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն՝6-8 բալ (30-40%) և եզրափակիչ քննություն՝ 7-9 բալ (35-45%): Մյուս բաղադրիչներից առնվազն մեկը ընտրում է դասավանդող դասախոսը, դրանք են ընթացիկ ստուգում՝ 0-6 բալ (0-30%), ինքնուրույն աշխատանք՝ 0-6 բալ (0-30%), մասնակցություն՝ 0-3 բալ (0-15%):
· Առանց ընթացիկ քննության ավարտվող դասընթացներ: Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի շրջանակներում ուսանողների գնահատման համար նախատեսված պարտադիր բաղադրիչն է եզրափակիչ քննությունը՝ 7-9 բալ (35-45%): Մյուս բաղադրիչներից առնվազն երկուսը ընտրում է դասավանդող դասախոսը, դրանք են ընթացիկ ստուգում՝ 0-8 բալ (0-40%), ինքնուրույն աշխատանք՝ 0-8 բալ (0-40%), մասնակցություն՝ 0-3 բալ (0-15):
· Միայն եզրափակիչ ստուգարքով գնահատվում են ընդհանուր կրթական կառուցամասի դասընթացը:
Ավարտական ատեստավորումը կատարվում է մագիստրոսական ատենախոսության պաշտպանության ձևով:

5. Карьерные возможности выпускников
Ծրագրի շրջանավարտները կարող են արդյունավետ աշխատանք կատարել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դատական իշխանության ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում, իրավախորհրդատվական (փաստաբանական) գրասենյակներում, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում, ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում, միջազգային կառույցներում և կազմակերպություններում մշտապես գործող առևտրային արբիտրաժներում՝ զբաղեցնելով իրավաբանական բարձրագույն կրթություն պահանջող ցանկացած հաստիք:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում:
6. Ресурсы и формы для поддержки обучения
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
· համակարգիչներով և ծրագրային միջոցներով ապահովված համակարգչային սրահ,
. էլեկտրոնային ռեսուրսներ:
· համակարգիչներով և ծրագրային միջոցներով ապահովված համակարգչային սրահ,
. էլեկտրոնային ռեսուրսներ:
7. Образовательные стандарты и/или ориентиры, использованные для разработки программы
· ՀՀ Որակավորումների ազգային շրջանակ, 7 հուլիսի 2016, N 714-Ն
· Համբուրգի, Մանհայմի, Հայդելբերգի, Ուտրեխտի, Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի պետական համալսարաններում նմանատիպ մագիստրոսական ծրագրին առաջադրվող պահանջները և ուղենիշերը
· Համբուրգի, Մանհայմի, Հայդելբերգի, Ուտրեխտի, Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի պետական համալսարաններում նմանատիպ մագիստրոսական ծրագրին առաջադրվող պահանջները և ուղենիշերը
8. Требования к академическому персоналу
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
·տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· հետազոտական մեթոդների իմացություն, դրանց կիրառման հմտություն,
· հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point, moodle ) հմտություններ,
Այլ կարողություններ
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերն արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
· Քաղաքացիական և քաղաքացիադատավարական իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրությանը տիրապետելու կարողություն,
· քաղաքացիական իրավունքի և դատավարության տեսության դրույթները մեկնաբանել կարողություն,
· ոլորտին առնչվող միջազգային փաստաթղթերի բովանդակությունն ու էությունը բացահայտելու կարողություն,
· ՀՀ Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը մեկնաբանել կարողություն,
· օրենսդրության մեջ և պրակտիկայում առկա բացերը, թերություններն ու առավելությունները բացահայտելու կարողություն:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
. գիտական աստիճան և/կամ կոչում իրավագիտության ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում, կամ իրավակիրառ պրակտիկայում, դատախազի, փաստաբանի մասնագիտական բավարար փորձ.
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և /կամ աշխատաժողովների
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդմանև /կամ վերապատրաստում (թրեյնինգ ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և /կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ իրավապահպան, փաստաբանական կամ դատական համակարգում` քննիչ, դատախազ, փաստաբան, դատավոր, իրավախորհրդատու։
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
· ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։