Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
042101.12.7 - Իրավագիտություն
Մասնագիտացումը՝
042101.12.7 - Դատական իրավունք և փաստաբանություն
Շնորհվող որակավորումը՝
իրավագիտության մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2025/2026
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ընդունելությունը կատարվում Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի կողմից 2022 թ.-ի մայիսի 26-ի թիվ 9/2 որոշմամբ հաստատված Երևանի պետական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի համաձայն։
2. Ծրագրի նպատակները
1. ուսանողին տրամադրել խորը, համակարգված և համակողմանի գիտելիքներ մասնավոր իրավունքի, ինչպես նաև իրավունքների պաշտպանության դատական և արտադատական ընթացակարգերի վերաբերյալ,
2. ուսանողին սովորեցնել վերլուծել և մեկնաբանել քաղաքացիական և քաղաքացիադատավարական օրենսդրության դրույթները, դրանց կիրառման պրակտիկան,
3. զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները և հմտությունները մասնավոր իրավունքի ոլորտում հետազոտություններ իրականացնելու նպատակով:

3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնել հարաբերությունների մասնավոր-իրավական կարգավորման նկարագիրն ու առանձնահատկությունները։
- Վերլուծել իրավունքի աղբյուրները, դրանց մեկնաբանման և կիրառման հիմնարար սկզբունքները։
- Գնահատել իրավունքների դատական ու արտադատական պաշտպանության կառուցակարգերը, ընթացակարգերը:
- Գնահատել մասնավոր իրավունքի տարբեր ինստիտուտների իրավական ռեժիմը՝ այդ թվում՝ դրանց փոխակապակցվածությունը դատավարության և փաստաբանության հետ։
- Բացատրել ՀՀ դատական ատյանների, միջազգային դատարանների, վեճերի լուծման այլ մարմինների որոշումների, վճիռների առանձնահատկությունները և քննարկել դրանց իրավական կարգավորման հիմունքները։
- Քննադատաբար գնահատել իրավունքի և տեխնոլոգիաների փոխհարաբերակցությունը (իրավական ինֆորմատիկա, տվյալների բազաներ, իրավական տեղեկատվական հարթակներ)։
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Մեկնաբանել մասնավոր-իրավական հարաբերությունների ոլորտը կարգավորող օրենսդրության դրույթները՝ անհրաժեշտության դեպքում համակարգելով և մեկնաբանելով առկա տեղեկատվությունը։
- Գնահատել դատավարական, վեճերի այլընտրանքային լուծման գիտահեն և իրավակիրառ պրակտիկայի վրա հիմնված ռազմավարություններ։
- Պատրաստել քաղաքացիական/վարչական և այլ դատավարական փաստաթղթեր, պետական գրանցման ենթակա այլ ակտեր, պայմանագրեր, նոտարական ակտեր, կորպորատիվ բնույթի փաստաթղթեր, ինչպես նաև օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծեր։
- Իրականացնել անկախ, գործնական ուղղվածության հետազոտություններ (հարցադրումների ձևավորում, տվյալների հավաքագրում, դոկտրինալ, էմպիրիկ վերլուծություն) մասնավոր իրավունքի և վեճերի լուծման ընթացակարգերի, մեխանիզմների վերաբերյալ:
- Պլանավորել հայցվորի կամ պաշտպանական կողմի ռազմավարությունը, հանդես գալ բանավոր/գրավոր փաստաբանական ելույթներով, կիրառել բանակցությունների և վեճերի այլընտրանքային լուծման մեթոդները։
- Կիրառել իրավական տվյալների առաջատար բազաներ, հղումների/գիտելիքի կառավարման գործիքներ և հիմնական վերլուծական միջոցներ։
- Համակարգել համագործակցությունը դատարանների, նոտարների, գրանցում իրականացնող մարմինների, իրավապահ մարմինների, փորձագետների և արտասահմանյան գործընկերների հետ, կառավարել թիմեր
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Պլանավորել ժամանակն ու առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները անհատական և խմբային մակարդակներում, բազմամշակութային կամ անկանխատեսելի միջավայրերում։
- Ստանձնել պատասխանատվություն մասնագիտական արդյունքների համար՝ նպաստելով մասնագիտական գիտելիքների, հմտությունների, պրակտիկայի բարելավմանը։
- Պահպանել մասնագիտական էթիկան հաղորդակցության ամբողջ գործընթացում, ապահովել շարունակական մասնագիտական զարգացում։
- Ցուցաբերել ինքնուրույնություն բարդ հետազոտությունների կատարման ժամանակ և պրակտիկայում։
- Կիրառել հետազոտական մեթոդաբանությունը (դոկտրինալ, համեմատական, սոցիալ-իրավական) և համապատասխան ոլորտի տեսության հիմունքները։
4. Գնահատման ձևերը
· Առանց եզրափակիչ գնահատմամբ դասընթացներ: Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի շրջանակներում ուսանողների գնահատման համար նախատեսված պարտադիր բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն` 7-9 բալ, որոնք կարող են անցկացվել գրավոր կամ բանավոր ձևով: Մյուս բաղադրիչներից առնվազն երկուսը ընտրում է դասավանդող դասախոսը, դրանք են ընթացիկ ստուգում՝ 0-8 բալ, ինքնուրույն աշխատանք՝ 0-8 բալ, մասնակցություն՝ 0-3 բալ:
· Եզրափակիչ գնահատումով դասընթացներ: Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի շրջանակներում ուսանողների գնահատման համար նախատեսված պարտադիր բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն՝6-8 բալ և եզրափակիչ քննություն՝ 7-9 բալ: Մյուս բաղադրիչներից առնվազն մեկը ընտրում է դասավանդող դասախոսը, դրանք են ընթացիկ ստուգում՝ 0-6 բալ, ինքնուրույն աշխատանք՝ 0-6 բալ, մասնակցություն՝ 0-3 բալ:
· Առանց ընթացիկ քննության ավարտվող դասընթացներ: Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի շրջանակներում ուսանողների գնահատման համար նախատեսված պարտադիր բաղադրիչն է եզրափակիչ քննությունը՝ 7-9 բալ: Մյուս բաղադրիչներից առնվազն երկուսը ընտրում է դասավանդող դասախոսը, դրանք են ընթացիկ ստուգում՝ 0-8 բալ, ինքնուրույն աշխատանք՝ 0-8 բալ, մասնակցություն՝ 0-3 բալ:
· Միայն եզրափակիչ ստուգարքով գնահատվում են ընդհանուր կրթական կառուցամասի դասընթացը:
Ավարտական ատեստավորումը կատարվում է մագիստրոսական ատենախոսության պաշտպանության ձևով:

5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները կարող են արդյունավետ աշխատանք կատարել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դատական իշխանության ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում, իրավախորհրդատվական (փաստաբանական) գրասենյակներում, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում, ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում, միջազգային կառույցներում և կազմակերպություններում մշտապես գործող առևտրային արբիտրաժներում՝ զբաղեցնելով իրավաբանական բարձրագույն կրթություն պահանջող ցանկացած հաստիք:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում:
6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
· համակարգիչներով և ծրագրային միջոցներով ապահովված համակարգչային սրահ,
· էլեկտրոնային ռեսուրսներ:
· համակարգիչներով և ծրագրային միջոցներով ապահովված համակարգչային սրահ,
· էլեկտրոնային ռեսուրսներ:
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
· ՀՀ Որակավորումների ազգային շրջանակ, 31մարտի 2011, N 332-Ն
· Համբուրգի, Մանհայմի, Հայդելբերգի, Ուտրեխտի, Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի պետական համալսարաններում նմանատիպ մագիստրոսական ծրագրին առաջադրվող պահանջները և ուղենիշերը
· Համբուրգի, Մանհայմի, Հայդելբերգի, Ուտրեխտի, Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի պետական համալսարաններում նմանատիպ մագիստրոսական ծրագրին առաջադրվող պահանջները և ուղենիշերը
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· հետազոտական մեթոդների իմացություն, դրանց կիրառման հմտություն,
· հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point, moodle ) հմտություններ,
Այլ կարողություններ
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերն արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
· Քաղաքացիական և քաղաքացիադատավարական իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրությանը տիրապետելու կարողություն,
· քաղաքացիական իրավունքի և դատավարության տեսության դրույթները մեկնաբանել կարողություն,
· ոլորտին առնչվող միջազգային փաստաթղթերի բովանդակությունն ու էությունը բացահայտելու կարողություն,
· ՀՀ Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը մեկնաբանել կարողություն,
· օրենսդրության մեջ և պրակտիկայում առկա բացերը, թերություններն ու առավելությունները բացահայտելու կարողություն:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում իրավագիտության ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում, կամ իրավակիրառ պրակտիկայում, դատախազի, փաստաբանի մասնագիտական բավարար փորձ.
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և /կամ աշխատաժողովների
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդմանև /կամ վերապատրաստում (թրեյնինգ ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և /կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ իրավապահպան, փաստաբանական կամ դատական համակարգում` քննիչ, դատախազ, փաստաբան, դատավոր, իրավախորհրդատու։
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
· ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։