Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Ծրագրի անվանումը և մասնագիտության թվանիշը՝
042101.12.7 - Իրավագիտություն
Մասնագիտացումը՝
042101.12.7 - Դատական իրավունք և փաստաբանություն
Շնորհվող որակավորումը՝
իրավագիտության մագիստրոս
Ծրագրի մեկնարկի ուսումնական տարի՝
2025/2026
Ուսուցման ձև (առկա/հեռակա)՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
Ընդհանուր կրթական կառուցամաս
| Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
|---|---|---|
| 1904 | Տեղեկատվական տեխնոլոգիաները իրավագիտական հետազոտություններում | 3 |
|
1-ին` աշնանային կիսամյակ
շաբաթական 2 ժամ
գործ.- 30 ժամ, ինքն. աշխ.- 60 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1904/Մ71
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին զինել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման պրակտիկ հմտություններով, սովորեցնել արհեստական բանականության և ամպային գործիքների արդյունավետ օգտագործումը իրավական հետազոտություններում, ինչպես նաև ժամանակակից իրավաբանական գրասենյակի մեծածավալ աշխատանքների մոդելավորման և ավտոմատացման եղանակները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. քննարկել էլեկտրոնային արդարադատության համակարգի կիրառման համար անհրաժեշտ մեխանիզմները, 2. ներկայացնել գիտական հետազոտության թեմային առնչվող իրավական տեղեկատվական համակարգերի ընտրության մեթոդները, դրանցից օգտվելու եղանակները, բ. գործնական մասնագիտական կարողությունները. 3. թիրախային որոնումներ իրականացնել տեղական և միջազգային իրավական տեղեկատվական համակարգերում, 4. կիրառել փաստաթղթերի գաղտնագրման և տվյալների անվտանգության մեթոդները թվային միջավայրում, 5, կատարել տվյալների հավաքագրման աշխատանքներ,վերլուծել և մշակել հավաքագրված տվյալները և էլեկտրոնային ապացույցները (ինչպես նաև ԱԲ գործիքների օգնությամբ), կազմել հաշվետվություններ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 6. ստեղծել իրավական փաստաթղթերի դինամիկ շաբլոններ, ինտեգրել ԱԲ գործակալների՝ իրավական փաստաթղթաշրջանառության և ծանուցումների համակարգում, 7. վարել գործերի կառավարում և ավտոմատացնել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը ժամանակակից ամպային գործիքների միջոցով: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին զինել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման պրակտիկ հմտություններով, սովորեցնել արհեստական բանականության և ամպային գործիքների արդյունավետ օգտագործումը իրավական հետազոտություններում, ինչպես նաև ժամանակակից իրավաբանական գրասենյակի մեծածավալ աշխատանքների մոդելավորման և ավտոմատացման եղանակները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Դասերն անցկացվում են համակարգչային լսարանում՝ պրակտիկ ցուցադրությունների և անհատական վարժությունների միջոցով:
Կիրառվում է իրավաբանական պրակտիկայի վիրտուալ սիմուլյացիայի մեթոդը: Ուսուցողական նյութերը, շաբլոնները և ինքնուրույն աշխատանքի առաջադրանքները տրամադրվում են ուսանողներին էլեկտրոնային տեսքով (ամպային պահոցների միջոցով): Ընթացիկ և եզրափակիչ ստուգումներն անցկացվում են համակարգչի միջոցով՝ գործնական առաջադրանքների կատարման ձևաչափով: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքն անցկացվում է 6 ընթացիկ ստուգումների (առաջադրանքների) արդյունքների հիման վրա՝ 12 միավոր առավելագույն արժեքով (60%), դասընթացին մասնակցության հիման վրա` 2 միավոր առավելագույն արժեքով (10%) և եզրափակիչ աշխատանքի հիման վրա` 6 միավոր առավելագույն արժեքով (30%):
Ստուգարքը ստանալու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 13 միավոր (65%): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Տեքստային և աղյուսակային խմբագրիչներ, իրավական տեղեկատվական համակարգեր և հարթակներ:
ԱԲ կիրառությունը իրավագիտության մեջ, արժանահավատություն և էթիկա։ Կիբեռանվտանգություն, էլեկտրոնային ապացույցների հավաքագրում և վերլուծություն: Ամպային տեխնոլոգիաներ. դրանց կիրառումը իրավական գրագրությունում և իրավաբանական գրասենյակի էլեկտրոնային կառավարման մեջ: |
||
| 1901 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
|
1-ին`աշնանային կիսամյակ
շաբաթական 2 ժամ
դաս. -15 ժամ, գործ.-15 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1901/
1. Դասընթացի նպատակ
ձևավորել իմացություն գիտության, գիտական հետազոտության, գիտական գործունեության մասին, սովորեցնել գիտական հետազոտության կազմակերպման և անցկացման հիմնադրույթները, հաղորդել գիտելիքներ և հմտություններ գիտական հետազոտության մեթոդների, աղբյուրների ու պրակտիկ ինֆորմացիայի հետ աշխատանքի, գիտական հետազոտությունների նախապատրաստման և ձևավորման կարգի մասին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. նկարագրել գիտությունը որպես ճանաչողության ոլորտ, գիտական գործունեության իրավական կարգավորման հիմունքները և հետազոտության անցկացման փուլերը, գիտական աշխատանքի ձևավորման, լեզվի և ոճի առանձնահատկությունները, 2. բացատրել գիտական հետազոտության մեթոդները, դրանց տեսակները, մասնագիտական ոլորտի մեթոդաբանական առանձնահատկությունները, 3. քննարկել գիտական հետազոտության թեմայի ընտրության, հետազոտության պլանավորման և իրականացման փուլերը, դրանց առանձնահատկությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ. 4. կատարել ինքնուրույն գիտական հետազոտություն, վերլուծել ստացված աղբյուրները և մշակել խորհրդատվություն իրավական ինստիտուտի կատարելագործման համար, 5. ընտրել գիտական անհրաժեշտ մեթոդներ` ելնելով հետազոտության առարկայից, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 6. դրսևորելու վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ձևավորել իմացություն գիտության, գիտական հետազոտության, գիտական գործունեության մասին, սովորեցնել գիտական հետազոտության կազմակերպման և անցկացման հիմնադրույթները, հաղորդել գիտելիքներ և հմտություններ գիտական հետազոտության մեթոդների, աղբյուրների ու պրակտիկ ինֆորմացիայի հետ աշխատանքի, գիտական հետազոտությունների նախապատրաստման և ձևավորման կարգի մասին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ.
2. ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3. սոցիալական նախագծեր, ինտերակտիվ ելույթ, որոշումների ծառ, ուղեղային գրոհ, ունեցի՛ր դիրքորոշում համառոտ ելույթ. 4. բանավեճ և քննարկում, դերային խաղեր. 5. ուսումնական գրականության հիման վրա ինքնուրույն աշխատանք: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ.
Ընթացիկ ստուգում՝ գրավոր, առավելագույնը 4 միավոր, հանձնարարվում է իրավիճակային խնդիրներ, միավորների քայլը՝ 0,1 (20%), Ինքնուրույն աշխատանք՝ գրավոր, առավելագույնը 5 միավոր, հանձնարարվում է գիտագործնական խնդիր, միավորների քայլը՝ 0,1 (25%), Մասնակցություն՝ գնահատվում է առավելագույնը 2 միավոր (10 %). Եզրափակիչ քննություն՝ գնահատվում է առավելագույնը 9 միավոր, (45 %), հարցատոմսը պարունակում է 3 հարց՝ յուրաքանչյուրը առավելագույնը 3 միավոր, միավորների քայլը՝ 0,1։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Իրավագիտության մեթոդաբանությունը.
2. Իրավական հետազոտությունների կառուցվածքը և կազմակերպումը. 3. Էմպիրիկ իրավական հետազոտությունների մեթոդաբանությունը. 4. Տեսական և մետատեսական իրավական հետազոտությունների մեթոդաբանությունը. |
||
Մասնագիտական կառուցամաս
| Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
|---|---|---|
| 1903 | Մտավոր սեփականության իրավունք | 6 |
|
1-ին` աշնանային կիսամյակ
Շաբաթական 4 ժամ
դաս. – 30 ժամ, գործն.-30 ժամ, ինքն. աշխ. 120 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1903/Մ
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ներկայացնել մտավոր սեփականության առանձին ինստիտուտների` հեղինակային իրավունքի, արտոնագրային իրավունքի, քաղաքացիական շրջանառության մասնակիցների և ապրանքների, աշխատանքների, ծառայությունների անհատականացման միջոցների, ինչպես նաև սելեկցիոն նվաճումների և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական կարգավորման առանձնահատկությունները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնել մտավոր սեփականության իրավատերերի իրավունքները և դրանց պաշտպանության կարգը, 2. ներկայացնել մտավոր սեփականության առանձին ինստիտուտների իրավական կարգավորման առանձնահատկությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ. 3. կազմել հեղինակային և լիցենզիոն պայմանագրեր, 4. մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների պաշտպանության համար կազմել` վարչական բողոքներ և բողոքների պատասխաններ, հայցադիմումներ և հայցադիմումի պատասխաններ, 5. արտոնագրային իրավունքի օբյեկտների պետական գրանցման համար կազմել հայտեր, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 6. գնահատել ոլորտում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ներկայացնել մտավոր սեփականության առանձին ինստիտուտների` հեղինակային իրավունքի, արտոնագրային իրավունքի, քաղաքացիական շրջանառության մասնակիցների և ապրանքների, աշխատանքների, ծառայությունների անհատականացման միջոցների, ինչպես նաև սելեկցիոն նվաճումների և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական կարգավորման առանձնահատկությունները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. իրավական ակտերի նախագծերի և նախադեպային ակտերի վերլուծություն, 4 ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք, 5. գրականության և նախադեպային ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն, 6. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ.
Որպես պարտադիր բաղադրիչ նախատեսվում է. եզրափակիչ քննությունը՝ 8 միավոր, իրականացվում է բանավոր հարցատոմսի միջոցով, որը պարունակում է 2 հարց՝ յուրաքանչյուրը 4 միավոր, քայլը 0,1 (40 %), 2 ընթացիկ քննություն, յուրաքանչյուրը 3-ական միավոր, անկացվում են հանձնարարության արդյունքի գնահատման հիման վրա, քայլը 0,1 (15%), (15%), Որպես լրացուցիչ բաղադրիչ` ընթացիկ ստուգում՝բանավոր հարցում՝ առավելագույնը 4 միավոր, հարցատոմսը պարունակում է 2 հարց, յուրաքանչյուրը՝4 միավոր, քայլը 0,1 (20 %), մասնակցությունը՝առավելագույնը 2 միավոր (10 %): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Մտավոր սեփականության հասկացությունը և իրավական կարգավորման համակարգը,
Հեղինակային իրավունքի էությունը և օբյեկտները, Հեղինակային իրավունքի սուբյեկտները և հեղինակային իրավունքներ, Հեղինակային պայմանագիր, Հարակից իրավունքների պահպանությունը, Հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանությունը, Արտոնագրային իրավունքի օբյեկտները, Արտոնագրային իրավահարաբերությունների մասնակիցների կարգավիճակը, Արտոնագրային իրավունքների ձևակերպումը, Հեղինակների և արտոնագրատերերի իրավունքների իրականացման և պաշտպանության կարգը, Քաղաքացիական շրջանառության մասնակիցների ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների իրավական պահպանությունը, Մտավոր սեփականության իրավունքի ոչ ավանդական օբյեկտների իրավական պահպանությունը: |
||
| 1907 | Քաղաքացիական իրավունքի և դատավարության արդի հիմնախնդիրները | 6 |
|
1-ին՝ աշնանային կիսամյակ
շաբաթական 4 ժամ
դաս. –30 ժամ, գործն. -30 ժամ, ինքն աշխ 120 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1903/1907/Մ
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել ՀՀ-ում քաղաքացիական և քաղաքացիադատավարական հարաբերությունների իրավական կարգավորման բնագավառում առկա հիմնական խնդիրներին, այլ երկրներում և անդրազգային մակարդակում դրանց տրված լուծումներին, ՀՀ օրենսդրություն ներմուծված նոր իրավական ինստիտուտներին, քաղաքացիական և քաղաքացիադատավարական օրենսդրության կատարելագործման հիմնական ուղղություններին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնել ՀՀ քաղաքացիական օրենսդրություն ներմուծված իրավական ինստիտուտների արդյունավետությունն ապահովող հիմնական ուղղությունները, 2. ներկայացնել իրավունքների պաշտպանության դատական և արտադատական ընթացակարգերի տեսակները, դրանց առանձնահատկությունները և իրավունքների պաշտպանության արդյունավետությանը խոչընդոտող հանգամանքները, 3. ներկայացնել քաղաքացիադատավարական օրենսդրության՝ իրավունքի պաշտպանության արդյունավետությունն ապահովող ինստիտուտների կատարելագործման հիմնական ուղղությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ. 4. տեղայնացնել քաղաքացիական և քաղաքացիադատավարական հարաբերությունների իրավական կարգավորման հարցում օտարերկրյա լավագույն փորձն ու անդրազգային կարգավորումների պահանջները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. վերլուծել ոլորտում առկա խնդիրները, 6. պատրաստել զեկուցումներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել ՀՀ-ում քաղաքացիական և քաղաքացիադատավարական հարաբերությունների իրավական կարգավորման բնագավառում առկա հիմնական խնդիրներին, այլ երկրներում և անդրազգային մակարդակում դրանց տրված լուծումներին, ՀՀ օրենսդրություն ներմուծված նոր իրավական ինստիտուտներին, քաղաքացիական և քաղաքացիադատավարական օրենսդրության կատարելագործման հիմնական ուղղություններին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. իրավական ակտերի նախագծերի և նախադեպային ակտերի վերլուծություն, 4. ուսանողի ինքնուրույն և խմբային հետազոտական աշխատանք, 5. գրականության և նախադեպային ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն, 6. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ.
Որպես պարտադիր բաղադրիչ նախատեսվում է երկու ընթացիկ քննություն. 1-ին ընթացիկ քննություն. գրավոր թեստային առաջադրանք, 5 միավոր առավելագույն արժեքով, քայլը 0,1 (25 %), 2-րդ ընթացիկ քննություն. գրավոր թեստային առաջադրանք, 4 միավոր առավելագույն արժեքով, քայլը 0,1 (20 %), Որպես լրացուցիչ բաղադրիչ՝ Ինքնուրույն աշխատանք առավելագույնը՝ 8 միավոր. միավորը ձևավորվելու է ուսանողի կատարած գիտահետազոտական աշխատանքի հիման վրա (40 %), Մասնակցության առավելագույնը՝ 3 միավոր (15 %): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Քաղաքացիական իրավունքի սկզբունքների կիրառումը, իրավունքի անալոգիա, քաղաքացիական իրավունքների իրականացման սահմանները, կորպորատիվ հարաբերությունների առանձնահատկությունները, գործարքների վավերության պայմանների, սեփականության և այլ իրային իրավունքների հիմնախնդիրները, պայմանագրի ազատությունը և դրա սահմանափակումները, մտավոր սեփականության խնդիրները, ժառանգման իրավունքի խնդիրները, աշխատանքային պայմանագրի իրավական կարգավորման խնդիրները, ընտանեկան հարաբերությունների իմպերատիվ և դիսպոզիտիվ կարգավորման հիմնախնդիրները
|
||
| 1903 | Քաղաքացիական իրավունքի և դատավարության արդի հիմնախնդիրները | 6 |

| 1907 | Փաստաբանական գործունեություն և դեոնթոլոգիա | 3 |
|
1-ին` աշնանային կիսամյակ
շաբաթական 2 ժամ
դաս. - 30 ժամ, ինքն. աշխ. 60 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1907/Մ
1. Դասընթացի նպատակ
ուսանողին ծանոթացնել փաստաբանական գործունեության (որպես բիզնես գործունեություն) առանձնահատկություններին և ընդունված մոդելներին, փաստաբանի կարգավիճակին, փաստաբանի վարքագծի կանոններին, փաստաբանական գործունեության համար անհրաժեշտ հմտություններին և հաճախորդների հետ հարաբերությունների ձևավորման առանձնահատկություններին։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնել փաստաբանի կարգավիճակի և փաստաբանի վարքագծի կանոնների հիմնական սկզբունքները, 2. ներկայացնել փաստաբանի կողմից իր հաճախորդների հետ հարաբերությունների ձևավորման և ծառայությունների մատուցման առանձնահատկությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ. 3. վերլուծել փաստաբանի վարքագծի կանոնների խախտման դեպքերը և տալ գնահատական խախտման առկայության կամ բացակայության մասին, 4. մասնագիտական գործունեությունն իրականացնելիս օգտվել փաստաբանի կարգավիճակը կարգավորող իրավական ակտերով փաստաբանին տրվող գործիքներից և հնարավորություններից, գ. ընդհանրական/փոխանցերի կարողություններ. 5. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ և այլն), 6. ստեղծագործաբար կիրառել ունեցած գիտելիքները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողին ծանոթացնել փաստաբանական գործունեության (որպես բիզնես գործունեություն) առանձնահատկություններին և ընդունված մոդելներին, փաստաբանի կարգավիճակին, փաստաբանի վարքագծի կանոններին, փաստաբանական գործունեության համար անհրաժեշտ հմտություններին և հաճախորդների հետ հարաբերությունների ձևավորման առանձնահատկություններին։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.dասախոսություններ,
2. բանավեճեր, քննարկումներ, 3. կոնկրետ իրավիճակների վերլուծություն, 4. պրեզենտացիաներ, 5. խմբային աշխատանք։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ.
Որպես դասընթացի պարտադիր բաղադրիչ՝ նախատեսված է եզրափակիչ բանավոր քննություն, որը գնահատվում է առավելագույնը 9 միավոր (45 %)՝ հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը 3-ական միավոր, քայլը 0,5, որպես դասընթացի լրացուցիչ բաղադրիչ նախատեսված է ինքնուրույն աշխատանք ՝ գնահատվում է 8 միավոր (40 %)՝ նախատեսվում է պայմանագրի վերլուծություն և իրավական ռիսկերի գնահատում, 3 միավոր դասընթացին մասնակցության համար (15 %): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Փաստաբանի կարգավիճակը և դրա առանձնահատկությունները։
Փաստաբանին անհրաժեշտ ունակությունները և հմտությունները։ Կորպորատիվ մշակույթ, թիմեր, արժեհամակարգ։ Գնագոյացում։ Հաճախորդներ։ Սպասարկում։ Մարքեթինգ։ Փաստաբանական գործունեության կազմակերպման հիմնական եղանակները և դրանց առանձնահատկությունները։ Փաստաբանի վարքագծի կանոնները, փաստաբանի կարգապահական պատասխանատվությունը։ Հանրային պաշտպանի վարքագծի և գործունեության առանձնահատկությունները: |
||
| 1907 | Քաղաքացիական գործերի քննության տարբերակված ձևերը ՀՀ-ում | 6 |
|
1-ին՝ աշնանային կիսամյակ
շաբաթական 4 ժամ
դաս. – 40 ժամ, գործն.-20 ժամ, ինքն. աշխ. 120 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1907/Մ
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել քաղաքացիական գործերի քննության տարբերակված ձևերին, տարբերակված ձևերով գործերի քննության առանձին տեսակներին, դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկություններին, դրանցից օգտվել ժամանակակից հնարքներին և հմտություներին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնել քաղաքացիական գործերի քննության տարբերակված ձևով քննվող վարույթների ընդհանուր բնութագիրը, էությունը և տեսակները, 2. նկարագրել քաղաքացիական գործերի քննության տարբերակված ձևով քննվող վարույթներից յուրաքանչյուրի դատավարական կարգը և առանձնահատկությունները բ. գործնական մասնագիտական կարողություններ. 3. վեր հանել քաղաքացիական գործերի քննության տարբերակված ձևերով վարույթների կիրառման առանձնահատկությունները, 4. քննարկել քաղաքացիական գործերի քննության տարբերակված ձևերով օրենսդրությամբ նախատեսված վարույթների կիրառման վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 6. օգտվել տեղեկատվության տարբեր աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ) քրեական գործի նյութերից, 7. վերլուծել փաստեր, համադրել դրանք և կայացնել իրավիճակից բխող գործնական որոշումներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել քաղաքացիական գործերի քննության տարբերակված ձևերին, տարբերակված ձևերով գործերի քննության առանձին տեսակներին, դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկություններին, դրանցից օգտվել ժամանակակից հնարքներին և հմտություներին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
2. անհատական և խմբայինաշխատանք, 3. ինքնուրույն աշխատանք, 4. գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, 5.իրադրությունների քննարկում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ.
Որպես պարտադիր բաղադրիչ նախատեսվում է երկու ընթացիկ քննություն. Առաջին ընթացիկ քննությունը գնահատվում է առավելագույնը 4 միավոր, (20 %) գրավոր է. տրվում է խնդիր-առաջադրանք, քայլը 0,1, Երկրորդ ընթացիկ քննությանը գնահատվում է առավելագույնը 4 միավոր, (20 %) նախատեսված է հետազոտական աշխատանքի պաշտպանություն, Մասնակցություն՝ առավելագույնը 3 միավոր (15 %). Եզրափակիչ բանավոր քննություն՝ առավելագույնը 9 միավոր (45%) տոմսում առկա է 3 հարց, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Հատուկ հայցային վարույթներ, դրանցով կարգավորվող առանձին վարույթի տեսակները, հատուկ վարույթներ, դրանց հասկացությունը և այդ վարույթի շրջանակներում քննվող գործերի առանձնահատկությունները, ոչ հայցային այլ վարույթների հասկացությունը և առանձնահատկությունները:
|
||
| 1903 | Անշարժ գույքի քաղաքացիաիրավական ռեժիմը | 3 |
|
2-րդ` գարնանային կիսամյակ
Շաբաթական 2 ժամ
դաս. – 30 ժամ, ինքն. աշխ. 60 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1903/Մ
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ներկայացնել անշարժ գույքի առանձնահատկությունները, մասնավորապես՝ անշարժ գույքի դերը հանրության և սեփականատիրոջ բավարարման գործում, այդ օբյեկտների տիրապետման, օգտագործման, տնօրինման առանձակի իրավական կարգավիճակը, քաղաքացիական շրջանառությանը մասնակցելու պայմանները և իրավունքների ձևակերպման հատուկ կարգն ու ընթացակարգը։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա.մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնել անշարժ գույքի տեսակները և դրանց դասակարգման չափանիշները, 2. ներկայացնել անշարժ գույքի նկատմամբ կնքվող պայմանագրերի էական պայմանները և առանձնահատկությունները, 3. բացատրել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացակարգը: բ. գործնական մասնագիտական կարողություններ. 4. իրականացնել անշարժ գույքի վերաբերյալ քաղաքացիական օրենսդրության համակարգային և համեմատական վերլուծություն, 5. կազմել անշարժ գույքի առուվաճառքի, վարձակալության, կառուցապատման և այլ պայմանագրեր՝ կիրառելով ձեռք բերված մասնագիտական գիտելիքները, 6. վերլուծել անշարժ գույքի նկատմամբ կատարվող գործարքների և դրա հիման վրա իրավունք պետական գրանցման ընթացքում ծագող խնդիրները, ներկայացնել հնարավոր լուծման տարբերակներ։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ներկայացնել անշարժ գույքի առանձնահատկությունները, մասնավորապես՝ անշարժ գույքի դերը հանրության և սեփականատիրոջ բավարարման գործում, այդ օբյեկտների տիրապետման, օգտագործման, տնօրինման առանձակի իրավական կարգավիճակը, քաղաքացիական շրջանառությանը մասնակցելու պայմանները և իրավունքների ձևակերպման հատուկ կարգն ու ընթացակարգը։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. դատական և կադաստրային գրանցման պրակտիկայի վերլուծություն և ամփոփում, 4. ուսանողի ինքնուրույն և խմբային հետազոտական աշխատանք, 5. գրականության և նախադեպային ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն, 6. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ.
Որպես պարտադիր բաղադրիչ նախատեսվում է. 1-ին ընթացիկ քննություն. գրավոր առաջադրանք, տրվում է խնդիր՝ 4 միավոր առավելագույն արժեքով (20 %): Խնդիրը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուր հարցը 1 միավոր, գնահատման քայլը 0.1 միավոր: 2-րդ ընթացիկ քննություն. գրավոր առաջադրանք, տրվում է խնդիր՝ 5 միավոր առավելագույն արժեքով (25 %): Խնդիրը պարունակում է 5 հարց, յուրաքանչյուր հարցը 1 միավոր, գնահատման քայլը 0.1 միավոր: Որպես լրացուցիչ բաղադրիչներ` ինքնուրույն աշխատանքի առավելագույնը՝ 8 միավոր (40 %), հանձնարարվում են թեմաներ՝ հրապարակային զեկուցմամբ ներկայացնելու համար: մասնակցության առավելագույնը՝ 3 միավոր (15 %): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Անշարժ գույքը՝ որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտ։
2. Անշարժ գույքի գրավը (հիփոթեք)։ 3. Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր։ 4. Անշարժ գույքի վարձակալության պայմանագիր։ 5. Անշարժ գույքի ռենտայի պայմանագիր։ 6. Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր։ 7. Հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի պայմանագիր։ Կառուցվող անշարժ գույք գնելու իրավունք (վարձակալելու իրավունք)։ 8. Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման պայմանագիր։ 9. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կարգը։ |
||
| 1903 | Նոտարական գործունեության իրավական կարգավորումը ՀՀ-ում | 6 |
|
2-րդ` գարնանային կիսամյակ
Շաբաթական 4 ժամ
դաս. - 40 ժամ, գործն. -20 ժամ, ինքն. աշխ. 120 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1903/Մ
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին ներկայացնել նոտարիատի ծագման պատմությունը և զարգացման նախադրյալները, ծանոթացնել ժամանակակից իրավական համակարգում նոտարիատի տեղին և դերին, նոտարական գործունեության սկզբունքներին, նոտարիատի կազմակերպման իրավական և գործնական կառուցակարգերին, նոտարական գործողությունների առանձին տեսակների իրականացման կանոնններին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա.մասնագիտական գիտելիք և իմացություն
1. լուսաբանել նոտարական գործունեության սկզբունքները, նոտարի և նոտարական գործունեություն իրականացնող մյուս պաշտոնատար անձանց իրավական կարգավիճակի առանձնահատկությունները. 2. բացատրել արդարադատության իրականացմանը նոտարի աջակցության կառուցակարգերը, դրանց ընդլայնման միտումները և զարգացման հեռանկարները՝ համեմատական վերլուծություն կատարելով այլ երկրների փորձի հետ։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. տեղայնացնել առաջավոր օտարերկրյա և միջազգային իրավական փորձը, վերլուծել միջազգային և ներպետական իրավական կարգավորումներում և պրակտիկայում առկա խնդիրները. գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 4. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (գիտական աշխատություններ, հոդվածներ և հաշվետվություններ, ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, պրակտիկայի նյութեր). 5. գնահատել ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները. 6. մշակել էլեկտրոնային նոտարիատի զարգացմանն ուղղված լուծումներ։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին ներկայացնել նոտարիատի ծագման պատմությունը և զարգացման նախադրյալները, ծանոթացնել ժամանակակից իրավական համակարգում նոտարիատի տեղին և դերին, նոտարական գործունեության սկզբունքներին, նոտարիատի կազմակերպման իրավական և գործնական կառուցակարգերին, նոտարական գործողությունների առանձին տեսակների իրականացման կանոնններին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. նախադեպային ակտերի վերլուծություն, 4. ուսանողի ինքնուրույն և խմբային հետազոտական աշխատանք, 5. գրականության և նախադեպային ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն, 6. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ.
Որպես պարտադիր բաղադրիչ նախատեսվում է. 1-ին ընթացիկ քննություն. գրավոր առաջադրանք, 4 միավոր առավելագույն արժեքով, բաղկացած է թեստից՝ 3 միավոր և խնդրից՝ 1 միավոր, քայլը 0,5 (20 %), 2-րդ ընթացիկ քննություն. գրավոր առաջադրանք, 4 միավոր առավելագույն արժեքով, բաղկացած է թեստից՝ 3 միավոր և խնդրից՝ 1 միավոր, քայլը 0,1 (20 %), Որպես լրացուցիչ բաղադրիչներ` Ընթացիկ ստուգումներ. 4 միավոր առավելագույն արժեքով, (20 %) գնահատականը ձևավորվում է գործնական պարապմունքների ընթացքում առաջադրանքներ կատարելով: ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը՝ 5 միավոր (25 %), առաջադրված թեմաների շրջանակներում զեկույցի բանավոր ներկայացում, մասնակցության առավելագույնը՝ 3 միավոր (15 %): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Նոտարիատի մասին պատկերացում,
նոտարիատի կազմակերպման և գործունեության մասին օրենսդրությունը, նոտարական գործունեության սկզբունքները, նոտարի իրավասությունները, նոտարական գործողությունների առանձին տեսակները, օտարերկրյա տարրի մասնակցությամբ նոտարական գործողություններ։ |
||
| 1903 | Միջազգային առևտրական իրավունք | 6 |
|
2-րդ` գարնանային կիսամյակ
Շաբաթական 4 ժամ
դաս. - 40 ժամ, գործն.-20 ժամ, ինքն. աշխ. 120 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1903/Մ
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին ներկայացնել միջազգային առևտրական իրավունքի առաջացման և զարգացման նախադրյալները, միջազգային առևտրական հարաբերությունների ունիֆիկացիոն իրավական կարգավորման պատմական և ժամանակակից ասպեկտները և ապագա զարգացումները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա.մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնել ժամանակակից միջազգային առևտրական հարաբերությունների ունիֆիկացիոն իրավական կարգավորման բնույթը, զարգացման հիմնական միտումները, 2. լուսաբանել միջազգային առուվաճառքի շրջանառության իրավական կարգավորման սկզբունքները և հիմնական ասպեկտները, բ. գործնական մասնագիտական կարողություններ. 3. տեղայնացնել առաջավոր օտարերկրյա և միջազգային իրավական փորձը, 4. վերլուծել միջազգային և ներպետական առևտրական հարաբերությունների ոլորտում առկա խնդիրները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 5. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (գիտական աշխատություններ, հոդվածներ և հաշվետվություններ, ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, դատական պրակտիկայի նյութեր), 6. ներկայացնել զեկուցումներ, հետազոտությունների արդյունքներ, տրամաբանորեն հիմնավորել իր տեսակետները՝ այդ թվում՝ գիտական բանավեճերի ընթացքում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին ներկայացնել միջազգային առևտրական իրավունքի առաջացման և զարգացման նախադրյալները, միջազգային առևտրական հարաբերությունների ունիֆիկացիոն իրավական կարգավորման պատմական և ժամանակակից ասպեկտները և ապագա զարգացումները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. նախադեպային ակտերի վերլուծություն, 4. ուսանողի ինքնուրույն և խմբային հետազոտական աշխատանք, 5. գրականության և նախադեպային ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն, 6. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ.
Որպես պարտադիր բաղադրիչներ նախատեսվում են. Եզրափակիչ քննություն. բանավոր է՝ քննական տոմսով, 8 միավոր առավելագույն արժեքով, ներառում է 2 հարց՝ յուրաքանչյուրը 4 միավոր արժեքով, քայլը 0.1 միավոր (40 %), 1-ին ընթացիկ քննություն. բանավոր հարցում, 3 միավոր առավելագույն արժեքով, քննական տոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը 1 միավոր, քայլը 0.1 միավոր (15 %), 2-րդ ընթացիկ քննություն. բանավոր հարցում, 3 միավոր առավելագույն արժեքով, քննական տոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը 1 միավոր, քայլը 0.1 միավոր (15 %), Որպես լրացուցիչ բաղադրիչ` Ինքնուրույն աշխատանք՝ 6 միավոր առավելագույն արժեքով (30 %), հանձնարարվում են թեմաներ՝ հրապարակային զեկուցմամբ ներկայացնելու համար: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Միջազգային առևտրական իրավունքի հասկացությունը, կարգավորման առարկան և մեթոդները:
Միջազգային առևտրական իրավունքի կարգավորման աղբյուրները: Միջազգային առևտրական հարաբերությունների իրավական կարգավորման մեթոդոլոգիական հիմնախնդիրները: Նյութական նորմերի մասնավոր-իրավական ունիֆիկացիան: Միջազգային առևտրական պայմանագրային իրավունքի սկզբունքները: Միջազգային առևտրային տերմիններ (INCOTERMS): Soft law: Միջազգային հաշվարկային սովորույթներ: Միջազգային վարկային հարաբերություններ: Soft law: |
||
| Ամբիոնի կոդը | Կամընտրական դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
|---|---|---|
| 1903 | ՀՀ մրցակցային իրավունք | 3 |
|
3-րդ՝ աշնանային կիսամյակ
Շաբաթական 4 ժամ
դաս. – 30 ժամ, ինքն. աշխ. 60 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1903/Մ
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ներկայացնել տնտեսական մրցակցության պաշտպանության հիմնական սկզբունքները, ինստիտուտները և իրավական կարգավորումները, ինչպես նաև ձևավորել տվյալ ոլորտի վերաբերյալ հիմնարար տեսական և գործնական գիտելիքներ։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնել տնտեսական մրցակցության պաշտպանության հարաբերությունների իրավական կարգավորման հիմնական սկզբունքները և առանձնահատկությունները, 2. քննարկել տնտեսական մրցակցության պաշտպանությանն ուղղված վարչական և դատական ընթացակարգերը, 3. պարզաբանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահանջները խախտելու համար նախատեսված պատասխանատվության տեսակները, բ. գործնական մասնագիտական կարողություններ. 4. վերլուծել տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում առկա իրավական խնդիրները՝ դրանց լուծման համար անհրաժեշտ ուղիները վեր հանելով, 5. համեմատել ՀՀ-ի և արտասահմանյան երկրների տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության առանձին ինստիտուտները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 6. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և այլն: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ներկայացնել տնտեսական մրցակցության պաշտպանության հիմնական սկզբունքները, ինստիտուտները և իրավական կարգավորումները, ինչպես նաև ձևավորել տվյալ ոլորտի վերաբերյալ հիմնարար տեսական և գործնական գիտելիքներ։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ
2. քննարկումներ, բանավեճեր 3. առանձին գործերի և նախադեպային ակտերի վերլուծություն 4. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք 5. գրականության և նախադեպային ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն 6. զեկուցումների պատրաստում և ներկայացում 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ.
Որպես պարտադիր բաղադրիչ նախատեսվում է. երափակիչ քննություն՝ առավելագույնը՝ 9 միավոր, բանավոր հարցատոմսի միջոցով, որը պարունակում է 3 հարց՝ յուրաքանչյուրը 3 միավոր, քայլը 0,1 (45 %), Որպես լրացուցիչ բաղադրիչներ. մասնակցությունը՝ 3 միավոր (15 %), ինքնուրույն աշխատանք՝ առավելագույն՝ 8 միավոր, տրվում են հետազոտության համար նախատեսված թեմաներ, որոնք էլ գնահատվում են բանավոր ելույթի արդյունքում (40 %): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. ՀՀ մրցակցային իրավունքի ընդհանուր բնութագիրը:
2. Տնտեսական մրցակցության ընդհանուր բնութագիրը: Հակամրցակցային համաձայնություններ: 3. Գերիշխող դիրքի չարաշահում: 4. Համակենտրոնացումների իրավական կարգավորումը: 5. Անբարեխիղճ մրցակցություն: 6. Պետական մարմինների հակամրցակցային գործողություններ: 7. Մրցակցային օրենսդրության կիրարկման պետական մարմինների համակարգը: 8. Մրցակցային օրենսդրության խախտումների համար կիրառվող պատասխանատվությունը: 9. Արտասահմանյան երկրների մրցակցային իրավունքը: |
||
| 1903 | Միջազգային ընտանեկան իրավունք | 3 |
|
3-րդ՝ աշնանային կիսամյակ
Շաբաթական 4 ժամ
դաս. – 30 ժամ, ինքն. աշխ. 60 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1903/ Մ
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ներկայացնել միջազգային ընտանեկան իրավունքի հիմնական սկզբունքները, ինստիտուտները և իրավական կարգավորումները, ինչպես նաև ձևավորել միջազգային ընտանեկան իրավահարաբերությունների կարգավորման և իրավակիրառման վերաբերյալ հիմնարար տեսական և գործնական գիտելիքներ։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա.մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնել ժամանակակից ընտանեկան հարաբերությունների միջազգային իրավական կարգավորման բնույթը, զարգացման հիմնական միտումները, 2. լուսաբանել միջազգային ընտանեկան իրավական կարգավորման սկզբունքները և հիմնական ասպեկտները, 3. բացատրել միջազգային ընտանեկան իրավունքի առանցքային ինստիտուտների առանձնահատկությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ. 4. տեղայնացնել առաջավոր օտարերկրյա և միջազգային իրավական փորձը. 5. վերլուծել ՀՀ-ում և օտերկրյա երկրներում ընտանեկան հարաբերությունների ոլորտում առկա խնդիրները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ներկայացնել միջազգային ընտանեկան իրավունքի հիմնական սկզբունքները, ինստիտուտները և իրավական կարգավորումները, ինչպես նաև ձևավորել միջազգային ընտանեկան իրավահարաբերությունների կարգավորման և իրավակիրառման վերաբերյալ հիմնարար տեսական և գործնական գիտելիքներ։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. նախադեպային ակտերի վերլուծություն, 4. ուսանողի ինքնուրույն և խմբային հետազոտական աշխատանք, 5. գրականության և նախադեպային ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն, 6. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ.
Որպես պարտադիր բաղադրիչ նախատեսվում է. Եզրափակիչ քննություն անցկացվում է բանավոր կամ գրավոր, գնահատվում է 9 միավոր (45 %), Ուպես լրացուցիչ բաղադրիչ նախատեսվում է. ընթացիկ ստուգումը գնահատվում է առավելագույնը 4 միավոր, տրվում է իրավիճակային խնդիր (20 %), ինքնուրույն աշխատանքը գնահատվում է առավելագույնը՝ 4 միավոր, անցկացվում է գրավոր կամ բանավոր հանձնարարության արդյունքի գնահատման հիման վրա (20 %), մասնակցությունը գնահատվում է 3 միավոր (15 %): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Միջազգային ընտանեկան իրավունքի ընդհանուր բնութագիրը և հիմնական աղբյուրները: Մարդու իրավունքները ամուսնության և ընտանիքի ոլորտում, ամուսնության ինստիտուտը միջազգային հարաբերություններում:
1.1 Ամուսնաընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորումը միջազգային իրավունքում: 1.2 Կոլիզիոն նորմեր: 1.3 Միջազգային ընտանեկան իրավունքի համակարգը: 1.4 Միջազգային պայմանագրեր, օրենսդրություն, դատական նախադեպ: 1.5 Տղամարդու և կնոջ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունքը: 1.6 Ամուսնության և ամուսնական հարաբերությունների հասկացությունը տարբեր իրավական համակարգերում և պետություններում: 1.7 Ամուսնության պայմանները, վավեր ամուսնություններ: Համակեցության այլ ձևերը օտարերկրյա օրեսնդրություններում: 1.8 Ամուսնության ճանաչման խնդիրներւ: 1.9 «Կաղ ամուսնություններ»: 1.10 Ամուսինների միմյանցից առանձին ապրելը, ամուսնալուծություն: 1.11 Փաստական ամուսնական հարաբերություններ. միջազգային փորձ և կոլիզիոն կարգավորում: 2. Ընտանեկան և անձնական կյանքը հարգելու իրավունքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայում: 2.1 Եվրոպայի խորհուրդը և մարդու իրավունքների պաշտպանության գործունեության հիմնական ուղղությունները. 2.2 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տեղը իրավակիրառ համակարգում: 2.3 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան և դրա կիրառումը մասնակից պետություններում ընտանեկան վեճերի քննության ժամանակ: 3. Ամուսինների իրավահարաբերությունները միջազգային իրավունքում: 3.1 Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները: 3.2 Ամուսինների անձնական ոչ գույքային և գույքային հարաբերությունները: 3.3 Կոլիզիոն նորմեր: 3.4 Ամուսինների սեփականության ռեժիմները: 3.5 Ամուսնական պայմանագրեր: 3.5. Ալիմենտային իրավահարաբերություններ: Գույքային վեճեր. վճիռների ճանաչում և կատարում: 4. Երեխայի իրավունքներ, արդարադատություն: 4.1 Անչափահասները միջազգային իրավունքում: 4.2 Երեխայի սերման փաստի հաստատում (լեգիտիմություն, հայրության, մայրության ճանաչում, կարգ և տեսակներ) 4.3 Երեխաներին պահելու ծնողների պարտականությունը: 4.4 Երեխաների բնակության վայրի որոշում: 4.5 Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման հայեցակարգը և տեսակները: 4.6 Անչափահասների արդարադատությունը տարբեր երկրներում: 5. Հաագայի 1980 թվականի հոկտեմբերի 25-ի «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» կոնվենցիայի քաղաքացիաիրավական ասպեկտը: |
||
| 1907 | Վարչական դատավարության արդի խնդիրներ | 3 |
|
3-րդ՝ աշնանային կիսամյակ
Շաբաթական 4 ժամ
դաս. – 30 ժամ, ինքն. աշխ. 60 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1907/Մ
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել վարչական դատավարության ընդհանուր հասկացություններին, ինստիտուտներին, վարչական արդարադատության իրականացման առանձնահատկություններին, իրավունքների պաշտպանության վարչադատավարական ձևի հիմնարար սկզբունքներին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. լուսաբանել վարչական դատավարությունում հայցի տեսակական առանձնահատկությունները և դրանց իրավական կարգավորման ուղենիշները, 2. ներկայացնել վարչական դատավարությունում հատուկ վարույթների տեսակներն ու դրանց կիրառման առանձնահատկությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ. 3. վերլուծել վարչական դատավարությունում հայցի տեսակներն ու դրանց ներկայացման առանձնահատկությունները, 4. լուծել վարչական դատավարության ոլորտին վերաբերող բարդ գործնական խնդիրներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 5. համակարգելու ընդհանրացնել վարչադատավարական ընդհանուր բնույթի նորմերըև օգտագործել դրանք գործնական խնդիրների լուծման համար, 6. կազմել դատավարության մասնակիցների դատավարական կարգավիճակի ձեռքբերման, փոփոխման և դադարման, դատավարական ժամկետների և դատական ծախսերի ինստիտուտներին, հայցին և ապացուցման գործընթացին վերաբերող դատավարական փաստաթղթեր: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել վարչական դատավարության ընդհանուր հասկացություններին, ինստիտուտներին, վարչական արդարադատության իրականացման առանձնահատկություններին, իրավունքների պաշտպանության վարչադատավարական ձևի հիմնարար սկզբունքներին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. իրավական ակտերի նախագծերի և նախադեպային ակտերի վերլուծություն, 4. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք, 5. գրականության և նախադեպային ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն, 6. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ.
Որպես դասընթացի պարտադիր բաղադրիչ նախատեսված է եզրափակիչ բանավոր քննություն, որը գնահատվում է առավելագույնը 9 միավոր, հարցատոմսի միջոցով, որը պարունակում է 3 հարց՝ յուրաքանչյուրը 3 միավոր, քայլը 0,1 միավոր (45%), որպես լրացուցիչ բաղադրիչ. ուսանողը ստանում է 8 միավոր ընթացիկ ստուգումների համար (40 %) գնահատականը ձևավորվում է՝ իրավական խնդիրներ լուծելով և թեստային առաջադրանքներ կատարելով: Առաջադրանքը կազմված է առավելագույնը 16 թեստային հարցերից և (կամ) երկու իրավական խնդիրներից։ Թեստային առաջադրանքների դեպքում միավորների քայլը՝ 1 միավոր, իսկ իրավական խնդիրների դեպքում՝ 2 միավոր, 3 միավոր դասընթացի մասնակցության համար (15 %): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Վարչական դատավարության էությունը, սկզբունքները:
Վարչական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկությունները: Հայցերի տեսակները և դրանց առանձնահատկությունները: Հատուկ վարույթները վարչական դատավարությունում: |
||
| 1907 | Վեճերի լուծման արտադատական կարգը | 3 |
|
3-րդ՝ աշնանային կիսամյակ
Շաբաթական 4 ժամ
դաս. – 30 ժամ, ինքն. աշխ. 60 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1907/Մ71
1. Դասընթացի նպատակ
բացատրել վեճերի լուծման տարբեր մեթոդները և տեխնիկան այն իրավիճակներում, երբ վեճի կողմերը չեն կարողանում համաձայնության գալ առանց դատարան դիմելու, ինչը երկար և ժամանակատար գործընթաց է:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնել վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման միտումները, 2. ներկայացնել վեճերի լուծման այլընտրանքային եղանակների կիրարկման միջոցները, բ. գործնական մասնագիտական կարողություններ, 3. վերլուծել վեճերի լուծման այլընտրանքային եղանակների առավելությունները, 4. տարբերակել հաշտարարությունը (մեդիացիան) կոնսիլիացիայից, 5. կազմել համաձայնագրեր վեճը այլընտրանքային եղանակներով լուծելու հղումներով, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ, 6. արդյունվետորեն բանակցել: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
բացատրել վեճերի լուծման տարբեր մեթոդները և տեխնիկան այն իրավիճակներում, երբ վեճի կողմերը չեն կարողանում համաձայնության գալ առանց դատարան դիմելու, ինչը երկար և ժամանակատար գործընթաց է:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. ուսանողի ինքնուրույն և խմբային հետազոտական աշխատանք, 4. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ.
Որպես լրացուցիչ բաղադրիչ նախատեսվում է. Մասնակցություն՝ առավելագույնը 3 միավոր (15 %), Ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 8 միավոր. ինքնուրույն աշխատանքի միավորը ձևավորվելու է ուսանողի կատարած գիտահետազոտական աշխատանքի հիման վրա, որը նաև պետք է ներկայացվի բանավոր՝ լսարանային դասի ընթացքում (40 %), Որպես պարտադիր բաղադրիչ՝ Եզրափակիչ բանավոր քննություն՝ առավելագույնը 9 միավոր. տոմսում առկա է 3 հարց, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 3 միավոր (45 %): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների հասկացությունը, հաշտարարության (մեդիացիայի) և կոնսիլիացիայի տարբերությունները, Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների սկզբունքները, Վեճերի լուծման այլընտրանքային եղանակները և քաղաքացիական դատավարությունը, Համաձայնագրերի կիրարկումը, ծախսերն ու սանկցիաները, հաշտարարների հավաստագրումը։
|
||
| 1903 | Ապահովագրական իրավունք | 3 |
|
3-րդ աշնանային կիսամյակ
Շաբաթական 4 ժամ
դաս.- 30 ժամ, ինքն. աշխ. 60 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1903/Մ
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել ապահովագրության իրավական և տնտեսական բնույթին, ապահովագրական հարաբերությունների առանձնահատկություններին, ապահովագրության պայմանագրին, ապահովագրական հարաբերությունների մասնակիցներին և նրանց իրավունքներին ու պարտականություններին, ապահովագրության առանձին տեսակներին
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. սահմանել ապահովագրության հասկացությունը, բացատրել ապահովագրության բնույթը, 2. ներկայացնել ապահովագրական հարաբերությունների սուբյեկտներին և նրանցից յուրաքանչյուրի դերը այդ հարաբերություններում, 3. նկարագրել ապահովագրության պայմանագրի կնքման, կողմերի իրավունքների, պարտականությունների, պայմանագրի դադարման առանձնահատկությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ. 4. վերլուծել ապահովագրության պայմանագրի, ապահովագրության վկայագրի և ապահովագրության ընդհանուր պայմանների դրույթները, 5. կազմել ապահովագրության ոլորտում կիրառվող անհրաժեշտ իրավական փաստաթղթեր: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 6. վերլուծել ոլորտում առկա խնդիրները, գնահատել ոլորտում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները, 7. ներկայացնել զեկուցումներ, հետազոտությունների արդյունքներ, տրամաբանորեն հիմնավորել իր տեսակետները, այդ թվում՝ գիտական բանավեճերի ընթացքում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել ապահովագրության իրավական և տնտեսական բնույթին, ապահովագրական հարաբերությունների առանձնահատկություններին, ապահովագրության պայմանագրին, ապահովագրական հարաբերությունների մասնակիցներին և նրանց իրավունքներին ու պարտականություններին, ապահովագրության առանձին տեսակներին
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. իրավական ակտերի նախագծերի և նախադեպային ակտերի վերլուծություն, 4. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք, 5. գրականության և նախադեպային ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն, զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ.
Որպես լրացուցիչ բաղադրիչ նախատեսվում է ինքնուրույն աշխատանքը գնահատվում է առավելագույնը 8 միավոր՝ 2 խնդիրի միջոցով. յուրաքանչյուր խնդիրը նախատեսում է 4 հարց, յուրաքանչյուր հարցը գնահատվում է 1 միավոր, գնահատման քայլը՝ 0.1 միավոր (40 %), Մասնակցության համար 3 միավոր (15 %), Որպես հիմնական բաղադրիչ՝ Եզրափակիչ բանավոր քննությունը 9 միավոր՝ քննական տոմսի միջոցով, որը պարունակում է 3 հարց՝ յուրաքանչյուր հարցը 3 միավոր, քայլը 0,1 միավոր (45 %): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ապահովագրության հասկացությունը և էությունը, տարրերը:
Ապահովագրական շուկայի մասնակիցները: Ապահովագրության պայմանագիրը և տեսակները: Անձնական ապահովագրություն: Գույքային ապահովագրություն: Պատասխանատվության ապահովագրություն: |
||
| 1903 | Կորպորատիվ իրավաբանի գործնական հմտություններ | 3 |
|
3-րդ աշնանային կիսամյակ
Շաբաթական 4 ժամ
դաս. - 30 ժամ, ինքն. աշխ. 60 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1903/Մ
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին հնարավորություն ընձեռել ուսումնասիրել կորպորատիվ կառավարման սկզբունքները, կորպորատիվ էթիկայի ընդհանուր կանոնները, կորպորացիայի մասնակիցների իրավունքները և պարտականությունները, կորպորատիվ փաստաթղթերի կազմման և դրանց գործնական կիրառման առանձնահատկությունները։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. նկարագրել կորպորատիվ կառավարման ներազգային և միջազգային համակարգերի ստեղծման և կառավարման հարցերը, կորպորացիայի մասնակցի իրավունքները ու պարտականությունները, 2. նկարագրել կորպորատիվ վեճերի առանձին տեսակները և դրանց լուծման հիմնական ձևերը: բ. գործնական մասնագիտական կարողություններ. 3. գործնականում իրականացնել կորպորատիվ կառավարման ներազգային և միջազգային համակարգերի ստեղծման և կառավարման հայեցակարգերի կազմում, 4. կորպորացիայի գործունեության ոլորտի առանձնահատկություններից ելնելով՝ ընտրել կորպորատիվ կառավարման արդյունավետ մոդելները։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 5. գնահատել ոլորտում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները, 6. ներկայացնել զեկուցումներ, հետազոտությունների արդյունքներ, հիմնավորել իր տեսակետները՝ այդ թվում՝ գիտական բանավեճերի մասնակցելիս: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին հնարավորություն ընձեռել ուսումնասիրել կորպորատիվ կառավարման սկզբունքները, կորպորատիվ էթիկայի ընդհանուր կանոնները, կորպորացիայի մասնակիցների իրավունքները և պարտականությունները, կորպորատիվ փաստաթղթերի կազմման և դրանց գործնական կիրառման առանձնահատկությունները։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. իրավական ակտերի նախագծերի և նախադեպային ակտերի վերլուծություն, 4. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք, 5. գրականության և նախադեպային ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն, 6. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ.
Որպես պարտադիր բաղադրիչ նախատեսվում է ընթացիկ ստուգում. գնահատվում է առավելագույնը՝ 8 միավոր, իրականացվում է 2 գրավոր առաջադրանքի միջոցով, խնդրի տեսքով, յուրաքանշչյուրը՝ 4 միավոր (40 %), մասնակցությունը՝առավելագույնը 3 միավոր (15%), Որպես պարտադիր բաղադրիչ՝ եզրափակիչ քննությունը՝ 9 միավոր, իրականացվում է բանավոր հարցատոմսով, հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուր հարցը գնահատվում է 3 միավոր (45 %): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ընդհանուր դրույթներ կորպորատիվ իրավունքի մասին: Գործարարական գործունեությանը մասնակցող կազմակերությունների տեսակները: Կորպորատիվ կառավարման սկզբունքները։ Կորպորատիվ էթիկայի ընդհանուր կանոնները։ Կորպորատիվ կառավարման ներազգային և միջազգային համակարգերի ստեղծման և կառավարման հարցերը։ Կորպորացիայի մասնակիցների իրավունքները և պարտականությունները։ Կորպորատիվ փաստաթղթերի կազմման և դրանց գործնական կիրառման առանձնահատկությունները։ Կորպորատիվ հարաբերությունների մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
|
||
| 1907 | Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը ՀՀ-ում | 6 |
|
2-րդ` գարնանային կիսամյակ
Շաբաթական 4 ժամ
դաս. - 60 ժամ, ինքն. աշխ. 120 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1907/Մ
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին փոխանցել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի էության և բովանդակությունը կազմող առանձին ինստիտուտների վերաբերյալ համակողմանի գիտելիքներ, ինչպես նաև զարգացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթին առնչվող օրենսդրությունը, վերլուծելու և գործնական խնդիրներ լուծելու կարողությունները։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընդհանուր իրավական բնութագիրը, ներկայացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի մինչդատական փուլը և դրա շրջանակում կատարվող գործողությունները, 2. ներկայացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթին առնչվող միջազգային իրավական համագործակցության էությունը և բովանդակությունը, բ. գործնական մասնագիտական կարողություններ. 3. լուծել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթին առնչվող գործնական խնդիրները և գործնական իրավիճակները, 4. կատարել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթին առնչվող գիտագործնական հետազոտություններ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ, 5. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (էլեկտրոնային և ոչ էլեկտրոնային), պահպանել մասնագիտական էթիկայի կանոնները, 6. արդյունավետորեն պլանավորել ժամանակն ու առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները ինչպես անհատական մակարդակում, այնպես էլ խմբի կազմում գործունեություն ծավալելիս, կայացնել իրավիճակից բխող գործնական որոշումներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին փոխանցել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի էության և բովանդակությունը կազմող առանձին ինստիտուտների վերաբերյալ համակողմանի գիտելիքներ, ինչպես նաև զարգացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթին առնչվող օրենսդրությունը, վերլուծելու և գործնական խնդիրներ լուծելու կարողությունները։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. նորմատիվ և դատական ակտերի վերլուծություն, 3. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք, 4. գրականության և ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ.
Որպես դասընթացի պարտադիր բաղադրիչ նախատեսված է եզրափակիչ քննություն, որը գնահատվում է առավելագույնը 9 միավոր, հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը 3-ական միավոր, միավորիների քայլը 0.1 (45 %), իսկ որպես լրացուցիչ բաղադրիչ նախատեսված է ինքնուրույն աշխատանք, գնահատվում է առավելագույնը 8 միավոր, /տրվում է 2 իրավիճակ, յուրաքանչյուրը գնահատվում է 4 - ական միավոր, միավորիների քայլը 0.1 (40 %), առավելագույնը 3 միավոր դասընթացի մասնակցության համար (15 %): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընդհանուր իրավական բնութագիրը։
Հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրություն իրականացնելու ընթացակարգը։ Ուսումնասիրության շրջանակում ապացույց պահանջելը։ Հայցի նախնական ապահովման միջոցների կիրառումը։ Ապացույցների նախնական ապահովումը։ Ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփումը։ Շահագրգիռ անձանց ծանուցումը։ Ուսումնասիրության ավարտը հաշտության համաձայնությամբ։ Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացությունը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցի հարուցումը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի դատական քննության ավարտը հաշտության համաձայնությամբ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով գործի վարույթի կասեցումը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով ապացուցման բեռի բաշխումը և գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ վճիռը և դրա կատարումը։ Պետության տիրապետությանը հանձնված գույքի կառավարումը և օտարումը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի առնչությամբ միջազգային համագործակցությունը: |
||
| 1907 | Ապացուցման հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում | 6 |
|
2-րդ գարնանային կիսամյակ
Շաբաթական 4 ժամ
դաս. - 60 ժամ, ինքն. աշխ. 120 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1907/Մ
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին փոխանցել ՀՀ քաղաքացիական դատավարությունում ապացուցման իրավունքի, դրա առանձին ինստիտուտների, դատական ապացուցման հիմնական տեսությունների, ապացույցների առանձին տեսակների, ապացույցների հետազոտման և գնահատման գործընթացի առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքներ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնել ապացույցների մասին ՀՀ օրենսդրությունը, դատական պրակտիկայի, քաղաքացիադատավարական տարբեր վարույթների և դատավարության յուրաքանչյուր փուլի ընթացքում դատական ապացուցման առանձնահատկությունները, 2. ներկայացնել քաղաքացիական դատավարությունում ապացուցմանը վերաբերող նորմերի զարգացման և կատարելագործման հիմնական միտումները, բ. գործնական մասնագիտական կարողություններ. 3. համակարգել ու ընդհանրացնել ապացույցների մասին ՀՀ օրենսդրության նորմերը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկան և օգտագործել դրանք գործնական խնդիրների լուծման համար, 4. ճշգրիտ որոշել յուրաքանչյուր գործով ապացուցման առարկան, կողմերի միջև բաշխել ապացուցման պարտականությունը և կատարել գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ապացուցմանն ուղղված գործողություններ, 5. կազմել ապացուցման գործընթացը միջնորդավորող դատավարական փաստաթղթեր, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 6. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ և այլն), վերլուծել փաստերը՝ կատարելով հետևություններ, ստեղծագործաբար կիրառել ունեցած գիտելիքները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին փոխանցել ՀՀ քաղաքացիական դատավարությունում ապացուցման իրավունքի, դրա առանձին ինստիտուտների, դատական ապացուցման հիմնական տեսությունների, ապացույցների առանձին տեսակների, ապացույցների հետազոտման և գնահատման գործընթացի առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքներ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություններ,
2. բանավեճեր, քննարկումներ, 3. կոնկրետ իրավիճակների վերլուծություն, 4. պրեզենտացիաներ, 5. խմբային աշխատանք։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ.
Որպես լրացուցիչ բաղադրիչ նախատեսվում է. Եզրափակիչ բանավոր քննություն՝ առավելագույնը 9 միավոր. տոմսում առկա է 3 հարց, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 3 միավոր, քայլը 0,1 (45 %), Մասնակցությունը՝ առավելագույնը 3 միավոր (15 %), Որպես լրացուցիչ բաղադրիչ` Ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 8 միավոր. տրամադրվելու են թեմաներ, հետազոտական աշխատանքներ ներկայացնելու համար (40 %): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ապացուցողական գործողությունների հասկացությունը և հիմնախնդիրները:
Ապացույցների հասկացությունը, հատկանիշները և դասակարգումը: Ապացուցման առարկան և պարտականությունը: Ապացույցների վերաբերելիությունը և ապացուցման միջոցների թույլատրելիությունը: Ապացույցների հետազոտումը և գնահատումը: Ապացուցման առանձին միջոցների առանձնահատկությունները: |
||
| 1903 | Արժեթղթերի իրավական կարգավորումը ՀՀ-ում | 3 |
|
2-րդ` գարնանային կիսամյակ
Շաբաթական 2 ժամ
դաս. – 30 ժամ, ինքն. աշխ. 60 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1903/Մ
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին փոխանցել արժեթղթերի շուկայի, դրա իրավական կարգավորման և գործունեության առանձնահատկությունների վերաբերյալ հիմնարար տեսական և գործնական գիտելիքներ։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա.մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ինչ է արժեթղթերի թողարկումը, 2. տարբերակել արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեութուն իրականացնող անձանց, դրանց կարգավիճակները, առանձնացնել արժեթղթերի առանձին տեսակների առանձնահատկությունները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. իրականացնել էմիսիոն արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման ընթացակարգերը՝ կազմելով անհրաժեշտ փաստաթղթեր, 4. վեր հանել օրենսդրական թերությունները և առաջարկություններ կատարել ՀՀ արժեթղթերի մասին օրենսդրության կատարելագործման վերաբերյալ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (գիտական աշխատություններ, հոդվածներ և հաշվետվություններ, ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ), 6. գնահատել ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները, ներկայացնել զեկույցներ, հետազոտություններ և հիմնավորել իր տեսակետները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին փոխանցել արժեթղթերի շուկայի, դրա իրավական կարգավորման և գործունեության առանձնահատկությունների վերաբերյալ հիմնարար տեսական և գործնական գիտելիքներ։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. ուսանողի ինքնուրույն և խմբային հետազոտական աշխատանք, 4. գրականության և առանձին գործերի ինքնուրույն ուսումնասիրություն, 5. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ.
Որպես պարտադիր բաղադրիչներ նախատեսվում է. Եզրափակիչ բանավոր քննություն՝ քննական տոմսով, 9 միավոր առավելագույն արժեքով: Քննական տոմսը պարունակում է 3 հարցեր՝ յուրաքանչյուր հարցը 3 միավոր, քայլը 0,1 (45%), Որպես լրացուցիչ բաղադրիչ` ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր առավելագույն արժեքով, հանձնարարվում են թեմաներ՝ հրապարակային զեկուցելու ներկայացնելու համար (40 %), մասնակցությունը գնահատվում է 3 միավոր (15 %): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Արժեթղթերի շուկայի հասկացությունը և պետական կարգավորումը,
2. Արժեթղթերի շուկայի մասնակիցները, 3. Արժեթղթերի հասկացությունը, նշանակությունն ու դասակարգումը, 4. Արժեթղթերի թողարկումը և տեղաբաշխումը, 5. Արժեթղթերի շրջանառությունը և դրանց կապակցությամբ կնքվող գործարքները, 6. Արժեթղթերի առանձին տեսակների շրջանառության առանձնահատկությունները: |
||
| 1907 | Դատական ակտերի, Եվրոպական դատարանի նախադեպերի և ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումների իրավական գործողությունների ազդեցությունը ՀՀ իրավական համակարգում | 3 |
|
2-րդ` գարնանային կիսամյակ
Շաբաթական 2 ժամ
դաս.- 30 ժամ, ինքն. աշխ. 120 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1907/Մ
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերի, Եվրոպական դատարանի նախադեպերի և ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումների իրավական գործողություններին և դրանց ազդեցությանը ՀՀ իրավական համակարգում։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. նկարագրել և ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերի, Եվրոպական դատարանի նախադեպերի և ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները, 2. պարզաբանել Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերի, Եվրոպական դատարանի նախադեպերի և ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումների ի կատար ածման ու բողոքարկման կարգը, բ. գործնական մասնագիտական կարողություններ. 3. վերլուծել Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերի, Եվրոպական դատարանի նախադեպերի և ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումների իրավական գործողությունների ազդեցության առկա խնդիրները, 4. ներկայացնել զեկուցումներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 5. հիմնավորել իր տեսակետները, այդ թվում՝ գիտական բանավեճերի ընթացքում, 6. կատարել հետազոտական աշխատանք: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերի, Եվրոպական դատարանի նախադեպերի և ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումների իրավական գործողություններին և դրանց ազդեցությանը ՀՀ իրավական համակարգում։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. գործնական խնդիրների լուծում և փաստաթղթերի պատրաստում, 4. նախադեպային ակտերի վերլուծություն, 5. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք, 6. գրականության ինքնուրույն ուսումնասիրություն, 7. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ.
Որպես լրացուցիչ բաղադրիչ նախատեսվում է. Մասնակցություն՝ առավելագույնը 3 միավոր (15 %), Ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 8 միավոր. միավորը ձևավորվելու է ուսանողի կատարած գիտահետազոտական աշխատանքի հիման վրա (40 %), Որպես պարտադիր բաղադրիչ. Եզրափակիչ բանավոր քննություն՝ առավելագույնը 9 միավոր (45 %), տրամադրվելու է թեստային բանավոր առաջադրանք, որը բաղկացած է 11 հարցից. 10 հարց (4 միավոր առավելագույն արժեքով) և մեկ հարց՝ պրակտիկ իրավիճակի վերլուծություն, քայլը 0,1 միավոր (5 միավոր առավելագույն արժեքով): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերի հասկացությունը:
Եվրոպական դատարանի նախադեպերի հասկացությունը և դրանց ազդեցությանը ՀՀ իրավական համակարգում: ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները և դրանց ազդեցությունը ՀՀ իրավական համակարգում։ |
||
| 1907 | Միջազգային քաղաքացիական դատավարություն | 3 |
|
2-րդ՝ գարնանային կիսամյակ
Շաբաթական 2 ժամ
դաս. – 30 ժամ, ինքն. աշխ. 60 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1907/Մ
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ներկայացնել միջազգային քաղաքացիական դատավարության հիմնական ինստիտուտները, սկզբունքները և իրավական կարգավորումները, ինչպես նաև ձևավորել միջազգային իրավական օգնության, օտարերկրյա դատական և արբիտրաժային ակտերի ճանաչման ու կատարման վերաբերյալ հիմնարար գիտելիքներ։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնել միջազգային քաղաքացիական դատավարության սկզբունքները, միջազգային իրավական օգնության տարատեսակները, 2. որոշել ՀՀ դատարանների ընդդատության սահմանները օտարերկրյա տարրի մասնակցությամբ գործերով, 3. ներկայացնել քաղաքացիադատավարական օրենսդրության՝ օտարերկրյա անձանց մասնակցությամբ գործերի վարույթին վերաբերող ինստիտուտների կատարելագործման հիմնական ուղղությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ. 4. համեմատել օտարերկրյա տարրի մասնակցությամբ գործերով վարույթի վերաբերյալ ՀՀ օրենսդրական կարգավորումները արտասահմանյան երկրների իրավակարգավորումների հետ 5. կազմել այլ պետությունների դատարաններին տրվող դատական հանձնարարություններ և օտարերկրյա դատական ակտերի ճանաչման միջնորդություններ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 6. ներկայացնել զեկուցումներ, հետազոտությունների արդյունքներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ներկայացնել միջազգային քաղաքացիական դատավարության հիմնական ինստիտուտները, սկզբունքները և իրավական կարգավորումները, ինչպես նաև ձևավորել միջազգային իրավական օգնության, օտարերկրյա դատական և արբիտրաժային ակտերի ճանաչման ու կատարման վերաբերյալ հիմնարար գիտելիքներ։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. իրավական ակտերի նախագծերի և նախադեպային ակտերի վերլուծություն, 4. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք,, 5. գրականության և նախադեպային ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն, 6. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ.
Որպես դասընթացի պարտադիր բաղադրիչ նախատեսված է` բանավոր եզրափակիչ քննություն, որը գնահատվում է առավելագույնը 9 միավոր, քննական տոմսը պարունակում է 3 ական միավոր արժեքով 3 հարց, քյլը 0,1 (45 %), որպես լրացուցիչ բաղադրիչ՝ ընթացիկ ստուգում 4 միավոր առավեկագույն արժեքով, տրվում է 2 խնդիր՝ 2 միավոր արժեքով, քայլը 0,1 միավոր (20 %), ինքն. աշխատանքի 4 միավոր առավեկագույն արժեքով, տրվում են թեմաներ, սահիկաշարերով ներկայացնելու համար (20 %), 3 միավոր մասնակցության համար (15 %): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Միջազգային քաղաքացիական դատավարության իրավունքի սկզբունքները:
Օտարերկրյա անձանց իրավական կարգավիճակը: Քաղաքացիական դատավարությանը օտարերկրյա պետության մասնակցության հիմնախնդիրը: ՀՀ դատարանների ընդդատությունը օտարերկրյա տարրի մասնակցությամբ գործերով: Միջազգային իրավական օգնության տարատեսակները: Օտարերկրյա դատական ակտերի ճանաչումը և կատարումը: ճանաչման և հարկադիր կատարման իրավական հիմունքները: Օտարերկրյա դատական ակտերի և արբիտրաժային վճիռների ճանաչումը և կատարումը մերժելը: |
||
| 1903 | Սպառողների իրավունքների պաշտպանության արդի հիմնախնդիրները | 3 |
|
2-րդ գարնանային կիսամյակ
Շաբաթական 2 ժամ
դաս. 30 ժամ, ինքն. աշխ. 60 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1903/ Մ
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ներկայացնել սպառողների իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքները, ինստիտուտները և իրավական կարգավորումները, ինչպես նաև ձևավորել սպառողական իրավահարաբերությունների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնել սպառողների հիմնարար իրավունքները և պարտականությունները, բացահայտել դրանց էությունը, 2. վերլուծել սպառողների և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտների միջև առաջացող իրավական հարաբերությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ. 3. բացահայտել սպառողների իրավունքների և օրինական շահերի խախտման դեպքերը, 4. կիրառել սպառողների իրավունքների պաշտպանության մեխանիզմները, 5. ներկայացնել սպառողներին, ստանձնել վերջիններիս իրավունքների պաշտպանությունը դատական և արտադատական մարմիններում, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 6. գնահատել ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները, 7.ներկայացնել զեկույցներ, հետազոտություններ և հիմնավորել իր տեսակետները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ներկայացնել սպառողների իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքները, ինստիտուտները և իրավական կարգավորումները, ինչպես նաև ձևավորել սպառողական իրավահարաբերությունների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. ուսանողի ինքնուրույն և խմբային հետազոտական աշխատանք, 4. գրականության և առանձին գործերի ինքնուրույն ուսումնասիրություն, 5. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր առավելագույն արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ
Որպես լրացուցիչ բաղադրիչ` ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր, հանձնարարվում են թեմաներ՝ հրապարակային զեկուցումներ ներկայացնելու համար (40 %), մասնակցությունը՝ 3 միավոր (15 %), Որպես պարտադիր բաղադրիչ նախատեսվում է. եզրափակիչ քննություն՝ 9 միավոր, քննությունն անցկացվում է բանավոր, քննական տոմսի միջոցով, որը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուր հարցը՝ 3 միավոր, քայլը 0,1 (45 %): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. «Սպառող» եզրույթի իրավական բնորոշման հիմնահարցը:
2. Սպառողների հիմնական իրավունքները, դրանց էությունը: 3. Սպառողական վեճերի լուծման մեխանիզմները և դրանց կատարելագործման հիմնական ուղղությունները: 4. Պատժիչ վնասի հատուցման դոկտրինը: 5. Պայմանագրի ազատությունը սպառողական հարաբերություններում: 6. Սպառողների իրավունքներն առուվաճառքի, ծառայությունների մատուցման, կապալի հարաբերություններում: 7. Սպառողների իրավունքների պաշտպանությունը ֆինանսական ոլորտում: 8. Սպառողների իրավունքներն անշարժ գույքի հարաբերություններում: |
||
Կրթական այլ մոդուլներ
| Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
|---|---|---|
| 1903 | Գիտական սեմինար | 2 |
|
3-րդ՝ աշնանային
շաբաթական 2 ժամ
30 ժամ սեմինար
ՊԱՐՏԱԴԻՐ
1903, 1907/Մ44
1. Դասընթացի նպատակ
մագիստրոսներին ներկայացնել դատական իրավունքի և փաստաբանության հիմնախնդիրները և աջակցել մագիստրոսական թեզերի թեմաներին առնչվող հարցադրումների ընտրության գործում: Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ մշակելու և ներկայացնելու, գիտական բանավեճ վարելու ունակություններն ու հմտությունները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնել դատական իրավունքի և փաստաբանության ոլորտի հիմնախնդիրները, 2. ինքնուրույն ընտրել գիտական հետազոտության մեթոդները, բ. գործնական մասնագիտական կարողություններ. 3. իրականացնել ինքնուրույն գիտական հետազոտություն, 4. ներկայացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 5. արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով, 6. վերլուծել փաստեր, կատարել հետևություններ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
մագիստրոսներին ներկայացնել դատական իրավունքի և փաստաբանության հիմնախնդիրները և աջակցել մագիստրոսական թեզերի թեմաներին առնչվող հարցադրումների ընտրության գործում: Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ մշակելու և ներկայացնելու, գիտական բանավեճ վարելու ունակություններն ու հմտությունները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Դիդակտիկ նյութերի պատրաստում,
գիտական հաղորդումներ և զեկույցներ, քննարկում և բանավեճ, գիտագործնական խնդիրների լուծում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Գնահատվում է ստուգարքի ձևաչափով։ Դրական ստանում են այն մագիստրոսները, ովքեր հանդես են գալիս մագիստրոսական ատենախոսության շրջանակներում կատարվող հետազոտության վերաբերյալ հակիրճ զեկույցներով՝ ներկայացնելով իրենց հետազոտության պլանը, մագիստրոսական թեզի հիմնադրույթները, կատարման ընթացքը/առաջընթացը և արդյունքներն ըստ տվյալ կիսամյակի համար ԵՊՀ-ում սահմանված չափանիշների:
6. Դասընթացի հիմնական բաժիններ
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||
| 0000 | Մասնագիտական պրակտիկա | 3 |
|
3
3 շաբաթ
90
ՊԱՐՏԱԴԻՐ
1903,1907/Մ55
1. Դասընթացի նպատակ
ուսանողին մասնակից դարձնել դատական մարմինների և միջազգային արբիտրաժի գործառույթներին և հասանելիություն ապահովել պրակտիկ նյութերին։
Զարգացնել ուսանողների մասնագիտական գործնական կարողություններն ու հմտությունները քաղաքացիական իրավունքի և դատավարության ոլորտի օրենսդրության և դրա կիրառման պրակտիկայի ուղղությամբ։ Պրակտիկայի ընթացում ձեռք բերված գործնական նյութերով հարստացնել ընթացիկ գիտահետազոտական աշխատանքը։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն:
1. ներկայացնել քաղաքացիաիրավական ոլորտային օրենսդրությունը, ինստիտուցիոնալ համակարգը, դատական պրակտիկան, 2. նկարագրել մասնագիտական ոլորտի օրենսդրության կիրառման պրակտիկ հիմնախնդիրները, բ. գործնական մասնագիտական կարողություններ: 3. գործնականում կիրառել ստացված տեսական գիտելիքները, 4. իրավական գնահատական տալ խնդրահարույց իրավիճակներին 5. իրականացնել իրավախորհրդատվություն, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ: 6. կազմել դատավարական փաստաթղթեր, համապատասխան միջնորդություններ և բողոքներ, 7. ուսումնասիրել և գտնել իրավիճակներին համապատասխան նախադեպային որոշումներ, կիրառել նախադեպային որոշումները։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողին մասնակից դարձնել դատական մարմինների և միջազգային արբիտրաժի գործառույթներին և հասանելիություն ապահովել պրակտիկ նյութերին։
Զարգացնել ուսանողների մասնագիտական գործնական կարողություններն ու հմտությունները քաղաքացիական իրավունքի և դատավարության ոլորտի օրենսդրության և դրա կիրառման պրակտիկայի ուղղությամբ։ Պրակտիկայի ընթացում ձեռք բերված գործնական նյութերով հարստացնել ընթացիկ գիտահետազոտական աշխատանքը։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Պրակտիկան կազմակերպվում է գիտական ղեկավարի հետ համատեղ կազմված և հաստատված ծրագրով։
Իրականացվում է ԵՊՀ-ից դուրս՝ ՀՀ դատական համակարգում, արբիտրաժում, ՀՀ փաստաբանական պալատում, Նոտարական պալատում, պետական և մասնավոր հիմնարկություններում և այլն: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով։ Պրակտիկան գնահատվում է դրական այն դեպքում, երբ մագիստրոսը մասնակցել է պրակտիկային, կատարել ծրագրով նախատեսված առաջադրանքները, ներկայացրել հաշվետվությունները և պրակտիկայի վայրից՝ դրական բնութագիրը։
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
|
||
| 0000 | Մագիստրոսական թեզ | 18 |
|
3
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ ? ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1903, 1907/Մ
1. Դասընթացի նպատակ
արտացոլել "Իրավագիտություն" մասնագիտության շրջանակներում մագիստրոսի ձեռք բերած գիտելիքները հետազոտական աշխատանքում կիրառելու, քաղաքացիական իրավունքի և դատավարության ոլորտին առնչվող խնդիրներ բարձրացնելու ու դրանց թե՛ տեսական, թե՛ պրակտիկ լուծումներ առաջադրելու հմտություններ։
2. Կրթական վերջնարդյունքներ
բ. գործնական մասնագիտական կարողություններ:
1. նկարագրել ոլորտային մասնագիտական առանձնահատկությունները, 2. բացահայտել ոլորտային մասնագիտական հիմնախնդիրները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ: 4. գործնականում կիրառել ստացված տեսական գիտելիքները, 5. իրականացնել գիտահետազոտական աշխատանք: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
արտացոլել "Իրավագիտություն" մասնագիտության շրջանակներում մագիստրոսի ձեռք բերած գիտելիքները հետազոտական աշխատանքում կիրառելու, քաղաքացիական իրավունքի և դատավարության ոլորտին առնչվող խնդիրներ բարձրացնելու ու դրանց թե՛ տեսական, թե՛ պրակտիկ լուծումներ առաջադրելու հմտություններ։
4. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Մագիստրոսական թեզի հրապարակային պաշտպանությունն իրականացվում է համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թ. նոյեմբերի 7-ի թիվ 1282-Ն
հրամանով հաստատված «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման» կարգի: Տիտղոսաթերթ Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ 5. Դասընթացի հիմնական բաժիններ
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||