Май 05, 2025 | 15:46
Наука
Образование
Международное сотрудничество
Бенефициарам в социальной работе придаётся важное значение. Профессор Бернского университета Эмануэла Чиапарини находится в ЕГУ
Профессор Бернского университета (Швейцария) Эмануэла Чиапарини прочитала на факультете социологии Ереванского государственного университета лекцию на тему «Вовлечение бенефициаров в социальную работу», представив подходы, которым в мире придаётся всё более важное значение. По её словам, социальная работа должна основываться как на оказании помощи, так и на том, чтобы голоса бенефициаров были услышаны.

Կարևորելով թեմայի արդիականությունն ու կարևորությունը՝ պրոֆեսորը շեշտեց․ «Երբ խոսում ենք աղքատության մասին, պարտավոր ենք խոսել նաև աղքատության մեջ հայտնված մարդկանց հետ՝ հասկանալու, թե ինչի կարիք ունեն»։

Շվեյցարիայի փորձը ցույց է տալիս, որ աղքատությունը, չնայած նվազ ցուցանիշներին, շարունակում է մնալ արդիական խնդիր։ Սակայն, ի տարբերություն այլ երկրների, Շվեյցարիայում աղքատ մարդիկ հաճախ չեն ցանկանում բարձրաձայնել իրենց իրավիճակի մասին՝ ամոթի զգացումից ելնելով։ Սա առաջացնում է կարևոր մարտահրավեր՝ ցածր դիմելիության մակարդակ։ Մարդիկ չեն դիմում սոցիալական ծառայություններին, ինչը նշանակում է, որ մնում են աջակցությունից դուրս։
Նման պայմաններում շահառուների ներգրավման մոտեցումը Շվեյցարիայում ձեռք է բերել կենսունակ քաղաքական նշանակություն։ Սոցիալական ծառայությունների աշխատողները ինքնուրույն մոտենում են աղքատ ընտանիքներին, զրուցում նրանց հետ, պարզում իրական կարիքներն ու հնարավորություն տալիս օգտվելու հասանելի աջակցության համակարգերից։

«Սա պարզապես նախագիծ չէ։ Սա քաղաքական որոշում է՝ ընդունված պետական մակարդակով։ Պաշտոնյաներն ակտիվորեն աջակցում են շահառուների ներառմանն ուղղված բոլոր ծրագրերին»,– ընդգծեց պրոֆեսոր Չիապարինին:
Պրոֆեսորը Հայաստանում է չորս ամսով՝ կատարելու շահառուների ներգրավման հնարավորությունների հետ կապված հետազոտություն։ Նրա նպատակն է զրուցել քաղաքական գործիչների հետ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը, ինչպես նաև այցելել հասարակական կազմակերպություններ՝ պարզելու, թե ինչպես են նրանք ընկալում և կիրառում ներգրավման այս մոդելը։ Նախնական այցելությունները ցույց են տվել, որ մոտեցումը լայնորեն հայտնի չէ, սակայն կիրառվում է տարբեր նախաձեռնությունների շրջանակում։
Պրոֆեսոր Չիապարինին Հայաստանում է նաև անձնական հետաքրքրությունների շնորհիվ։ Նա պատմեց ԵՊՀ շրջանավարտ Մարիամ Մազմանյանի մասին, որն ուսանել է Բեռնի համալսարանում։ Մարիամը՝ որպես ուսանող, աշխատող և Արցախի բռնատեղահանվածների աջակցման ծրագրերում կամավոր, իր գործունեությամբ մեծ տպավորություն է թողել պրոֆեսորի վրա։

«Շվեյցարիայում մարդիկ սովորաբար չեն տրամադրում իրենց հանգիստ ժամանակը նման աշխատանքների։ Մաքսիմում մի քանի ժամ կամավորություն, բայց ոչ օրերով ու շաբաթներով։ Մարիամի օրինակը ինձ համար իսկապես ուշագրավ էր»,– հավելեց նա։
ԵՊՀ դասախոս Յուլիանա Մելքումյանը նույնպես կարևորեց այս համագործակցությունը՝ նշելով. «Շվեյցարիայի համալսարանները սովորաբար չեն ընդգրկվում «Էրազմուս+» ծրագրերում, ուստի ուրախ ենք, որ Բեռնի համալսարանի հետ այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել հենց պրոֆեսոր Չիապարինիի շնորհիվ։ Մենք պատրաստ ենք այս համագործակցությունը զարգացնելու նաև դասախոսների վերապատրաստման և ուսանողների պրակտիկայի հնարավորությունների միջոցով»։
Պրոֆեսոր Չիապարինիի դասախոսությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել ոչ միայն ուսանողների, այլև ԵՊՀ դասախոսների շրջանում։ Սա ևս մեկ վկայություն է այն մասին, որ շահառուների ներգրավման գաղափարը կարող է գտնել իր տեղը նաև Հայաստանի սոցիալական աշխատանքի համակարգում։