Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Հետաքրքիր գիտափորձեր, նոր գիտելիքներ և համագործակցություն․ ավարտվեց «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարը
Օգոստոս 13, 2025 | 12:12
Գիտություն
Կրթություն
Ուսանողական

Հետաքրքիր գիտափորձեր, նոր գիտելիքներ և համագործակցություն․ ավարտվեց «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարը

ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում տեղի ունեցավ «Ֆիզիկան ու մենք» խորագրով ամառային ամենամյա ճամբարը, որը կազմակերպվել էր Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային կազմակերպության («OPTICA»)՝ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտին և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտին (ՖՀԻ) կից ուսանողական մասնաճյուղերի նախաձեռնությամբ:

«Ֆիզիկան ու մենք» ճամբարը, որն այս տարի նվիրված էր Քվանտային գիտության և տեխնոլոգիաների միջազգային տարվան, ս.թ. օգոստոսի 5-9 միավորել էր ավագ դպրոցների՝ ֆիզիկայով հետաքրքրված 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի՝ 2025-2026 ուստարվա բակալավրիատի 1-3-րդ կուրսերի այն ուսանողներին, որոնք նախընտրել են «Ֆիզիկա», «Ռադիոֆիզիկա», «Մաթեմատիկա», «Մեխանիկա», «Էլեկտրատեխնիկա» և «Ծրագրավորում» մասնագիտությունները։ Յոթ տասնյակից ավելի դիմորդներից ընտրվել էին 26-ը՝ 17 ուսանող և 9 դպրոցական։ Մասնակիցների ընդհանուր թիվը շուրջ 60 էր:

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտին կից ուսանողական մասնաճյուղի՝ «YSO Student Chapter»-ի նախագահ Էդվարդ Գրիգորյանը նշեց, որ ճամբարն այս տարի կազմակերպվել էր նոր ձևաչափով։ 

«Ի տարբերություն նախորդ տարիների (երբ խմբերն աշխատում էին մեկ մեծ նախագծի շուրջ)՝ այս անգամ մասնակիցները հաջողությամբ իրականացրել են երկու նախագիծ: Հինգ օրերի ընթացքում չորս խմբերից յուրաքանչյուրը մարզիչների գլխավորությամբ կատարել է օպտիկայի և էլեկտրոնիկայի՝ նախապես սահմանված ոչ ժամանակատար մի շարք փորձեր և տեղում վերլուծել ֆիզիկական տարբեր երևույթներ։ Դրանք հնարավորություն են տվել մասնակիցներին ծանոթանալու մի շարք հետաքրքիր երևույթների՝ ինտերֆերենցին, սոնոլյումինեսցենցին, լույսի տարբեր աղբյուրների ուսումնասիրությանը և սպեկտրոսկոպիայի հիմնական սկզբունքներին»,- ասաց նա։

Երիտասարդ մարզիչները, որոնցից շատերը նախորդ տարիների ճամբարականներից էին, իրենց գիտելիքներն ու հմտությունները հաջողությամբ փոխանցել են աշակերտներին ու ուսանողներին: Աշխատելով տեսական և գործնական տարբեր խնդիրների շուրջ՝ մասնակիցները լսել են ընդհանուր դասախոսություններ, ստացել անհրաժեշտ բոլոր սարքավորումները և տեղեկությունների աղբյուրները՝ լուծելով նախապես ձևակերպված մի քանի հիմնական խնդիրներ։

Իրականացված առաջին նախագիծը վերաբերում էր ինտերֆերոմետրի նախագծմանը և կառուցմանը: Ինտերֆերոմետրի պատրաստման ժամանակ մասնակիցներն օգտվել են իրենց տրամադրված օպտիկական բաղադրիչներից ու սարքավորումներից՝ ինտերֆերենցիոն պատկեր ստանալու համար: Կիրառելով ծրագրավորման հմտություններ՝ նրանք իրենց փորձի արդյունքները ներկայացրել են գրաֆիկի օգնությամբ:

ԵՊՀ շրջանավարտ, «Optica» միջազգային կազմակերպության դեսպան, Բրյուսելի ազատ համալսարանի գիտաշխատող, ճամբարի կազմակերպիչներից Տաթևիկ Չալյանը նշեց. «Ճամբարի նպատակն էր այս օրերի ընթացքում մեկտեղել ավագ դպրոցների աշակերտներին և բուհի ուսանողներին՝ էլեկտրոնիկայի և օպտիկայի բնագավառների մասին ինժեներական հիմնարար գիտելիքներով հարուստ փորձ փոխանցելու: Մասնակիցներն այս տարի կատարել են ինտերֆերոմետրի աշխատանքի սկզբունքի ուսումնասիրություն (ինտերֆերենցիոն պատկերի ստացում և հետազոտում), սոնոլյումինեսցենցի գեներացում և լույսի աղբյուրների սպեկտրալ ուսումնասիրություն, որոնց շնորհիվ ծանոթացել են օպտիկայի և էլեկտրոնիկայի հիմունքներին, հիմնական բաղադրատարրերին»:

Ամառային ճամբարի մարզիչ, ՀՀ ԳԱԱ ՖՀԻ «IPR Armenia» ուսանողական մասնաճյուղի նախագահ Գառնիկ Հայրապետյանը, խոսելով ճամբարի նպատակներից, կարևորեց ֆիզիկայի նկատմամբ հետաքրքրության բարձրացումը: Կատարվող փորձերը, որոնց հիմքում ընկած էին առօրյա կյանքի ամենատարբեր երևույթներ, ավագ դպրոցի աշակերտների և բակալավրիատի ուսանողների շրջանում կիրառական օպտիկայի և էլեկտրոնիկայի հանդեպ հետաքրքրությունների նոր ալիք ստեղծեցին: 

Ճամբարական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ավագ դպրոցի աշակերտ Անահիտ Խաչիկյանն ընդգծեց. «Հասկացել եմ, որ ինձ շատ է դուր գալիս ֆիզիկան, հատկապես ֆիզիկական երևույթների ուսումնասիրությունը, քանի որ ֆիզիկան միայն խնդիրների լուծում չէ: Մեզ շրջապատող աշխարհը մենք կարող ենք հասկանալ հենց ֆիզիկայի միջոցով»:

Երկրորդ նախագծի՝ ակուստիկ ալիքների միջոցով լույսի աղբյուր ստեղծելու փորձի շրջանակում մասնակիցներն աշխատել են էլեկտրոնիկայի տարբեր բաղադրամասերով՝ արդյունքում գեներացնելով ակուստիկ ալիքներ և վերջիններիս օգնությամբ ստանալով լույս առկայծող օդի պղպջակ։

Ամառային ճամբարի մասնակից Մարի Սիմոնյանը, ներկայացնելով իր թիմի աշխատանքը, նշեց. «Օպտիկական մանրաթելը, ներքին անդրադարձում կատարելով, ուղարկած ազդանշանը ցույց է տալիս մյուս ծայրին: Այս սկզբունքով է աշխատում համացանցը»:

Գիտելիքների գործնական կիրառության միջոցով կատարելով հետազոտական աշխատանքներ և սարքերի ստեղծում՝ վերջին օրը ճամբարականները ներկայացրել են իրենց աշխատանքի ամփոփ արդյունքները: Զեկուցումներով են հանդես եկել «Advanced Technologies Group»-ի տեխնոլոգիական գծով տնօրեն Արթուր Գալստյանը և ԵՊՀ-ին կից ուսանողական կազմակերպության անդամները։

«Ֆիզիկան ու մենք» ճամբարի հովանավորներն էին Երևանի պետական համալսարանը, Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային կազմակերպությունները՝ «SPIE»-ն և «Optica»-ն, «THORLABS» և «Advanced Technologies Group» ընկերությունները, Բրյուսելի ազատ համալսարանը և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը։ Մասնակիցների համար ճամբարն այս տարի ևս ամբողջությամբ անվճար էր։

Փակման պաշտոնական արարողության ժամանակ բոլոր մասնակիցները ստացել են մասնակցության հավաստագրեր, իսկ խմբերի մարզիչները՝ շնորհակալագրեր։

Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային կազմակերպության («Optica») ուսանողական միացյալ մասնաճյուղերի՝ «YSO Student Chapter»-ի և «IPR Armenia Optica Student Chapter»-ի նախաձեռնությամբ կազմակերպվող արդեն ավանդական դարձած ճամբարը ապագա մասնագետներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու և գիտակրթական նոր կապեր հաստատելու ֆիզիկայի բնագավառի արդյունաբերական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ամառային ճամբարի շրջանակում ոլորտի մասնագետները մասնակիցներին ներկայացնում են ֆիզիկային, տվյալագիտությանը, ֆոտոնիկային և արհեստական բանականությանն առնչվող մի շարք հետաքրքիր զեկուցումներ: Մատնանշելով ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները՝ պատանիների ու երիտասարդների համար ստեղծվում է մասնագիտական բնագավառի արդի իրավիճակին առնչվելու հերթական հնարավորություն:

Նմանօրինակ ճամբարները՝ որպես գիտության և կրթության զարգացման բաղադրիչ, էական նշանակություն ունեն ուսումնառության գործընթացի նպատակներին և վերջնարդյունքներին հասնելու ճանապարհին:

  • Բեռնել
    1
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    3
  • Բեռնել
    4
  • Բեռնել
    5
  • Բեռնել
    6
  • Բեռնել
    7
  • Բեռնել
    8
  • Բեռնել
    9
  • Բեռնել
    10
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    Հետաքրքիր գիտափորձեր, նոր գիտելիքներ և համագործակցություն․ ավարտվեց «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարը

    13.08.2025

    Գիտություն առանց սահմանների. գիտական նոր համագործակցություն ԵՊՀ-ի և Բարիի համալսարանի միջև

    11.08.2025

    Ֆիզիկայից դեպի ՏՏ ոլորտ․ ԵՊՀ ուսանողի հաջողության պատմությունը

    08.08.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնի համալրման նպատակով հայտարարված մրցույթի մասին

    07.29.2025

    Դամբարթոն Օուքսի անվան կրթաթոշակային մրցույթ

    07.22.2025 - 11.01.2025

    Ամերիկյան խորհրդի կրթաթոշակային ծրագրերին դիմելու հնարավորություն

    07.22.2025 - 09.01.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am