Май 06, 2025 | 16:46
Наука
Образование
Международное сотрудничество
Биоразнообразие и проблемы климата. ЕГУ на перекрестке научного сотрудничества
Международная конференция «Биоразнообразие, охрана природы и изменение климата» проводится по совместной инициативе биологического факультета Ереванского государственного университета и Научного центра зоологии и гидроэкологии НАН Республики Армения, объединяя более 100 ведущих специалистов в этой области из Армении, стран Европы, арабских стран и Южной Азии и создавая широкую площадку для сотрудничества. Цель конференции — не только представить новейшие научные работы в этой области, но и содействовать международному сотрудничеству и поиску совместных решений по устранению угроз биоразнообразию в условиях изменения климата.

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարինե Առաքելյանը նշեց, որ գիտաժողովը Հայաստանի յուրահատուկ աշխարհագրական դիրքի շնորհիվ կարևոր մի հանգույց է դառնում՝ միավորելով Եվրոպան ու Հարավային Ասիան։

«Մենք գտնվում ենք կլիմայական տարբեր խաչմերուկների վրա, որտեղ հյուսիսային և հարավային պայմանները բախվում են։ Այդ բախումն առաջացնում է էկոհամակարգերի զգայուն փոփոխություններ, որոնք վտանգում են կենդանական և բուսական տեսակների գոյությունը»,- ասում է Մարինե Առաքելյանը՝ հավելելով, որ էկոհամակարգերում տեղի ունեցող փոփոխությունները կարող են հանգեցնել ոչ միայն տեսակների անհետացման, այլև նոր հիվանդությունների տարածման։ Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մալարիա տարածող մոծակների և զոոնոզ հիվանդությունների այլ փոխանցողների հնարավոր միգրացիան Աֆրիկայից դեպի Հայաստան այլևս հիպոթեզ չէ, այլ սպասվող իրողություն։
Գիտաժողովի ընթացքում միջազգային ճանաչում ունեցող մի շարք գիտնականներ հանդես եկան բանախոսություններով՝ ներկայացնելով ոլորտի նորարարությունները, այդ թվում՝ մեթոդները, տվյալների հավաքագրման ու մշակման ժամանակակից գործիքները, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության հաջողված օրինակները։ Մասնակիցները համակարծիք էին, որ գիտությունը միայն ակադեմիական նպատակ չունի։ Այն պետք է ուղղված լինի իրական սպառնալիքներին պատրաստվելու և դրանց կանխարգելման ուղղությամբ քաղաքականություններ մշակելուն։

Մ․ Առաքելյանը շեշտեց. «Խնդիրները շատ են, մենք՝ քիչ, սակայն դրանց լուծումը տեսնում ենք համագործակցության մեջ։ Հայաստանը կարող է դառնալ բնության յուրահատուկ լաբորատորիա՝ հետազոտելու և կանխելու այն վտանգները, որոնք վաղը կարող են տարածվել ամբողջ տարածաշրջանում»։
Հավելենք, որ գիտաժողովը կշարունակվի մինչև մայիսի 8-ը՝ ոլորտում առկա խնդիրների լուծման շուրջ ստեղծելով միջազգային համագործակցության կարևոր հարթակ։