Май 20, 2025 | 15:54
Наука
Образование
Межфакультетское сотрудничество: мост между дипломатией и туризмом
Мероприятие под названием «Пересечение профессиональных путей» прошло в университете по совместной инициативе факультета географии и геологии и факультета международных отношений ЕГУ и было организовано в рамках мероприятий, посвященных 90-летию факультета географии и геологии. Целью этого межфакультетского мероприятия было объединение специалистов и студентов в области туризма и дипломатии, подчеркивающее идею взаимосвязи и взаимодополняемости профессий.

Միջոցառման առանցքային նպատակը գիտակրթական նոր հարթակի ձևավորումն էր, որը հնարավորություն կընձեռեր ուսանողներին խթանելու իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ընդլայնելու մտահորիզոնն ու զարգացնելու ոլորտային համագործակցությունը։

ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանն ընդգծեց․ «Շատ կարևոր է ուսանողների ակտիվ ներգրավվածությունը այսօրինակ միջոցառումներում։ Կրթությունն այլևս միայն լսարանային գործընթաց չէ․ մեր օրերում այն պահանջում է բաց մտածողություն և համագործակցության նոր ձևաչափերի մշակում։ Իսկ երբ տարբեր մասնագիտությունների ուսանողները հանդիպում են, խոսում, գաղափարներ փոխանակում, ծնվում են նոր նախաձեռնություններ»։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը նշեց․ «Գիտակրթական ոլորտի հիմնական շարժիչ ուժը հենց ուսանողն է։ Ուրախ եմ, որ նման համագործակցությունը ոչ միայն հարթակ է ստեղծում մասնագիտական հմտությունների զարգացման համար, այլև վեր է հանում այն արժեքները, որոնք ձևավորում են վաղվա մասնագետին»։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար Գոռ Պետրոսյանը մատնանշեց աշխարհագրության կարևոր դերակատարումը ժամանակակից դիվանագիտության մեջ։
«Դիվանագիտությունը միայն խոսքի արվեստ չէ։ Այն հիմնվում է ռեսուրսների, ներուժի և ռազմավարական դիրքորոշումների վրա, իսկ աշխարհագրությունը այդ ամենի հիմնաքարերից է։ Երկու ֆակուլտետների համագործակցությունը շատ ավելի լայն իմաստ ունի, քան պարզապես ոլորտային սահմանները»,- ասաց նա։
Միջոցառման հատուկ հյուր, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սյուզաննա Խաչատրյանն անդրադարձավ դիվանագիտության և զբոսաշրջության փոխկապակցվածությանը՝ նշելով․ «Կայուն զբոսաշրջություն ունենալ հնարավոր է միայն գործակցային մոտեցմամբ։ Զբոսաշրջությունը դառնում է դիվանագիտության արդյունավետ գործիք, երբ առկա է մշակութային ըմբռնում, պատմական գիտակցում և փոխադարձ հարգանք»։

Միջոցառման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու մասնակիցներին՝ ստանալով սպառիչ պատասխաններ և դրանով իսկ նպաստելով գաղափարների բաց երկխոսությանն ու միջֆակուլտետային ներգործուն կապերի ամրապնդմանը։
Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է համալսարանական միջավայրում միջգիտակարգային համագործակցության խթանման ճանապարհին՝ ստեղծելով հարթակ, որտեղ դիվանագիտությունն ու զբոսաշրջությունը փոխլրացնում են միմյանց՝ ձևավորելով հզոր կամուրջ դեպի կրթական և մասնագիտական զարգացում։