Сентября 17, 2025 | 12:24
Исследовательская работа
Международное сотрудничество
Политика
Армения в 1920–1935 годы: на перекрёстке социальных преобразований и политических потрясений. Доклад в ЕГУ
В Музее истории ЕГУ состоялась лекция «Армения в 1920–1935 гг.: общественно-политическая атмосфера», в ходе которой был представлен краткий обзор общественно-политических событий, произошедших в первые полтора десятилетия установления советской власти в Армении. По словам докладчика, этот период, предшествовавший сталинским репрессиям, можно условно разделить на три основные части: 1920–1921 гг. – годы военного коммунизма, 1921–1927 гг. – годы новой экономической политики, 1928–1936 гг. – годы индустриализации, коллективизации и культурной революции.

Ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կիրառական ազգագրության խմբի ղեկավար Հրանուշ Խառատյանը բանախոսության ընթացքում ընդգծեց, որ թեպետ ԽՍՀՄ կառուցման ժամանակ խոսվում էր ազգային առանձնահատկությունները պահելու մասին, այնուամենայնիվ կառուցվում էր ԽՍՀՄ ընդհանուր ինքնության մի կոնտեքստ՝ մի ժողովուրդ, մինչդեռ հայ ժողովուրդը բազմաթիվ այլ ժողովուրդների, այդ թվում՝ կայսերական ժողովրդի համեմատ ուներ շատ վաղուց կայացած էթնիկական ինքնություն ու արժեքներ, որոնք այդ շրջանում շատ ցայտուն արտահայտված էին։

«Դժվար էր խորհրդային ինքնությունն արագ ներարկել հազարամյակների ընթացքում ձևավորված մի միավորի, որը, բացի հազարամյակներ ձևավորած տեսական ինքնությունից, ուներ նաև դրա առարկայական դրսևորումները»,- ասաց նա:
Բանախոսը հիշատակեց նաև Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման մեկնարկը՝ նշելով, որ այն իրականացավ 1920 թ. նոյեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Բորիս Լեգրանի իրականացրած հեղաշրջմամբ։
«Կազմակերպված հեղաշրջումից հետո Լեգրանը նամակ գրեց իր ղեկավարին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Գեորգի Չիչերինին, որտեղ նշեց, որ նույնիսկ մեկ հեղափոխական չկա Հայաստանում: Եվ այդ «նույնիսկ մեկ հեղափոխական չկայի» պայմաններում Հայաստանում արվում է բանվորագյուղացիական հեղափոխություն»,- մեկնաբանեց Հրանուշ Խառատյանը՝ շեշտելով, որ երբ Հայաստանը բոլշևիկացավ, թուրքերը Գյումրի էին հասել և կողոպտում էին հայկական գյուղերը, Հայաստանը լցված էր ցեղասպանությունից փրկված 300000 փախստականներով, բոլոր ճանապարհները փակ էին, գնացքները չէին գործում, արտերկրի հետ կապ չկար, և ռուս հեղափոխականները մի կերպ բացում էին ճանապարհը, որ Կարմիր բանակը մտնի Հայաստան:

Հրանուշ Խառատյանը ընդգծեց նաև, որ բոլշևիկյան հեղաշրջումից հետո Հայաստանում պատճենվեց մի քաղաքական մոտեցում, որը հեղափոխական Ռուսաստանի կյանքում արդեն իսկ պարտություն էր կրել. «1920 թ. Ռուսաստանն արդեն հրաժարվել էր ռազմական կոմունիզմից, իսկ Հայաստանում այն բավական երկար տևեց»:
Ըստ բանախոսի՝ ռազմական կոմունիզմի գաղափարախոսությունն այն էր, որ բանվորությունը չի կարող ինքն իրեն կերակրել, հետևաբար աշխատավորներին գյուղացիությունը պետք է կամավոր կերակրի. «1920 թ. Հայաստանում սկսվեց պարենային մասնատումը՝ գյուղացիներից հարկադիր վերցնում էին պարենի մի մասը, փախստականներին նույնիսկ գոմից էին հանում՝ ասելով, թե այն պետք է այս կամ այն նպատակով օգտագործվի: Այս իրավիճակը Հայաստանում երկար շարունակվեց, որի իրագործողը ԽՍՀՄ պետական գործիչ Գևորգ Աթաբեկյանն էր»:

Բանախոսը հիշատակեց նաև, որ Հայաստանում հայ սպայական կազմը վերացվեց․ նրանց հրավիրեցին Հայհեղկոմ և աքսորեցին. «Նրանց մեջ կային նաև Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ստեղծված դաշնակցական կամավորական բանակի սպաներ, որոնք Սարդարապատի ճակատամարտում հաղթել էին»:
Բանախոսությամբ մանրամասն անդրադարձ կատարվեց թե՛ 1920-1921 թթ. ռազմական կոմունիզմին, թե՛ 1921-1927 թթ. նոր տնտեսական քաղաքականությանը, թե՛ 1928-1936 թթ. արդյունաբերականացման, կոլեկտիվացման և մշակութային հեղափոխության տարիներին:
Մատնանշվեց, որ Հայաստանում ընդամենը մի քանի ամիս տևած առաջին փուլը շոկային էր մեր հասարակության համար այն առումով, որ փորձ էր արվում մարդկանց ռազմական բռնի ուժի կիրառմամբ հարմարեցնել իրենց համար բացարձակ անհասկանալի մի հասարակարգի, որը հիմնականում անծանոթ էր թե՛ գաղափարական և թե՛ գործնական առումներով։ Ընդգծվեց, որ «նոր տնտեսական քաղաքականություն» կոչված փուլը բռնի ուժից համեմատական մեղմ մեթոդների կիրառմամբ սոցիալիզմի հաստատման շրջանն էր։ Եվ, վերջապես, վերջին փուլը ժամանակավոր հանդուրժողականության ու մեղմ քաղաքականության ավարտի, ստալինիզմի հիմքերի ձևավորման ու Հայաստանում տարածման նախնական շրջանն էր։

«Այս տարիներին նախապատրաստվեց մենիշխանության ու բռնատիրության հաստատումը քաղաքական ու հասարակական կյանքում։ Այն համարվում է նաև սոցիալիզմի վերջնական հաստատման շրջան, որն ամփոփվեց 1936 թվականին ԽՍՀՄ նոր սահմանադրության ընդունմամբ»,- հավելեց բանախոսը։
Հրանուշ Խառատյանը բանախոսության ընթացքում մանրակրկիտ ներկայացրեց, թե ինչպես էր այդ ամենը տեղի ունենում, ինչ նպաստավոր պայմաններ կային դրա համար: Բանախոսության ավարտին նա պատասխանեց նաև մասնակիցների հարցերին:
Նշենք, որ բանախոսությունն անցկացվեց ԵՊՀ-ի և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի միջև համագործակցության շրջանակում: