Ноября 17, 2025 | 09:03
Наука
Образование
Студенческий
Встреча с бенефициарами ежегодной стипендиальной программы "Библос Банк Армения" в ЕГУ
Ректор ЕГУ Оганннес Оганнисян и генеральный директор ЗАО «Библос Банк Армения» Айк Степанян встретились со студентами – бенефициарами стипендиальной программы 2024-2025 и 2025-2026 учебных годов. Продолжающееся сотрудничество ЕГУ и банка направлено на содействие развитию образования, поддержку студентов и содействие их профессиональному росту.
Հանդիպումը նվիրված էր Երևանի պետական համալսարանի և Բիբլոս Բանկ Արմենիայի համագործակցությամբ կազմակերպվող կրթաթոշակային ամենամյա ծրագրին: Կրթաթոշակառուների հետ հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Աստղիկ Մնացականյանը:
2025-2026 ուստարում անվանական կրթաթոշակի են արժանացել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի հինգ ուսանողներ: Նրանցից յուրաքանչյուրը կստանա 1.000.000 ՀՀ դրամ կրթաթոշակ:
Ամեն տարի ուսանողներին տրամադրվում է ֆինանսական աջակցություն՝ ըստ ցուցաբերած ուսումնական բարձր առաջադիմության, հասարակական և ներբուհական ակտիվության, կամավորական աշխատանքների մասնակցության, ինչպես նաև գիտական միջոցառումներում և գիտահետազոտական աշխատանքներում ներգրավվածության:
ԵՊՀ ռեկտորն ընդգծեց, որ կրթաթոշակը սոսկ ֆինանսական աջակցություն չէ, այլ նպատակային լավագույն ներդրում պետության ապագայի կառուցման գործում: Այն մեծապես կնպաստի ուսանողների առջև ծառացած խնդիրների, առկա խոչընդոտների հաղթահարմանը:
«Նմանօրինակ կրթաթոշակներն ուսանողների համար ոչ միայն խրախուսանք են, այլև պատասխանատվություն՝ իրենց գիտելիքներն ու կարողությունները հետագայում ներդնելու թե՛ հարազատ բուհի, թե՛ հայրենիքի զարգացման գործում։ Բուհ-բիզնես համագործակցության այս ձևաչափը լավագույն օրինակներից է, թե ինչպես կարելի է համատեղ նպաստել երիտասարդների, կրթության կայացմանը»,- փաստեց Հ. Հովհաննիսյանը:
ԵՊՀ ռեկտորը մատնանշեց կարևոր այն հանգամանքը, որ ԵՊՀ ուժն իր ուսանողներն ու շրջանավարտներն են: Ահավասիկ Հայկ Ստեփանյանն ինքը ԵՊՀ լավագույն շրջանավարտի վառ օրինակ է:
Հանդիպման ընթացքում Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, անդրադառնալով ծրագրի նպատակներին, ասաց․ «Ծրագրի հիմնական գաղափարն է ոգեշնչել ուսանողներին և օժանդակել նրանց մասնագիտական հաջողությունների հասնելու ճանապարհին»:
Հանդիպման ընթացքում ուսանողների հետ ծավալվեց արդյունավետ քննարկում կրթության, գիտության և աշխատանքի հնարավորությունների վերաբերյալ: Հ. Ստեփանյանը պատրաստակամություն հայտնեց կրթաթոշակային ծրագրի շահառու ուսանողներին ճանաչողական այցի շրջանակում հյուրընկալելու բանկում:
Հավելենք՝ երրորդ տարին անընդմեջ Բիբլոս Բանկ Արմենիան կրթաթոշակներ է տրամադրում ԵՊՀ ուսանողներին։ Կրթաթոշակային ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին բուհի և բանկի միջև կնքված համագործակցության հուշագրով։
Ծրագրի մեկնարկից ի վեր՝ անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել ԵՊՀ 25 ուսանողի։




