Май 27, 2026 | 09:30
Наука
Международное сотрудничество
Мероприятия
«Литературное наследие Ирана и Фирдоуси». Международная конференция в ЕГУ
В рамках совместной инициативы кафедры иранистики факультета востоковедения Ереванского государственного университета и Культурного центра посольства Исламской Республики Иран в Республике Армения состоялась международная конференция под названием «Литературное наследие Ирана и Фирдоуси», посвященная всемирно известному поэту Фирдоуси и Международному дню персидской литературы.
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ֆիրդուսիի անվան դահլիճում կայացած միջազգային աշխատաժողովին մասնակցում էին հայ և իրանցի մասնագետներ, դիվանագետներ և ուսանողներ: Քննարկման առանցքում էին իրանական գեղարվեստական հարուստ ժառանգությունը, համաշխարհային գրական-գեղարվեստական գլուխգործոց «Շահնամե» դյուցազնավեպը:
Զեկուցողներն անդրադարձան էպոսին առնչվող մի շարք հիմնարար, բազմաբովանդակ թեմաների՝ պատմամշակութային նշանակություն, ազգային ինքնություն, հերոսական իդեալների և բարոյական արժեքների արտացոլում, ինչպես նաև «Շահնամե»-ի ազդեցությունը արևելյան ստեղծագործության և գրական մտածողության ձևավորման վրա։ Քննարկվեցին նաև պարսկական դյուցազներգության ավանդույթները, կերպարների սիմվոլիկ նշանակությունը, լեզվաոճական առանձնահատկություններն ու «Շահնամե»-ի դերակատարումը տարածաշրջանային մշակութային փոխազդեցություններում։
Հիմնական շեշտադրումներ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, իրանագիտության ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, անդրադառնալով դյուցազնավեպին, կարևորեցին նմանատիպ գիտական հարթակների դերը հայ-իրանական մշակութային և կրթական կապերի ամրապնդման գործում։
ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին ներկայացրեց սոցիալական համատեքստում իրանական դյուցազնավեպի վրա Ֆիրդուսիի թողած ազդեցությունը։
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդը Ֆիրդուսիին բնութագրեց ոչ միայն որպես մեծ բանաստեղծի, այլև որպես պարսից լեզվի հավատարիմ պահապանի, ազգային ինքնության խորհրդանիշի և իմաստության պատգամաբերի։ Նա ընդգծեց, որ Ֆիրդուսին իր ստեղծագործությամբ ավանդել է ժողովրդի պատմական հիշողությունը՝ սերունդներին փոխանցելով իմաստություն ու բարոյական մնայուն արժեքներ: Նրա խոսքով՝ Ֆիրդուսիի «Շահնամե»-ն դարերի ընթացքում ծառայել է որպես հայրենասիրության, արդարության և մարդկային արժանապատվության յուրօրինակ դասագիրք։
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանն իր հերթին ներկայացրեց գիտական նոր դիտարկումներ «Շահնամե»-ի բառապաշարային առանձնահատկությունների շուրջ՝ կատարելով լեզվաոճական բազմաշերտ վերլուծություն:
Գիտական քննարկումների աշխարհագրություն
Տարածաշրջանային ժողովուրդների մշակութային փոխազդեցությունների համատեքստում զեկուցողներն անդրադարձան նաև «Շահնամե»-ի դերին: Իրանագիտության ամբիոնի դոցենտ Արտյոմ Տոնոյանը, ընդգծելով օրվա խորհուրդը, անդրադարձ կատարեց Ադրբեջանում անձնանունների «շահնամեական» ավանդույթին և Արևելյան Այսրկովկասի բնակչության ինքնության իրանական ենթաշերտերին, իսկ դոցենտ Թերեզա Ամրյանը՝ Ռոստամ Զալի, քրդական պատումներում իրանական շահերի ու հերոսների կերպարներին:
Երկլեզու (հայերեն և պարսկերեն) գիտաժողովն ամփոփվեց ասմունքով, երաժշտական կատարումներով։







