Июля 15, 2026 | 10:58
Образование
Исследовательские центры и институты
Исследовательская работа
Как оценить потребности и возможности молодежи? ЕГУ участвует в разработке методологии национального индекса
Качество жизни молодежи нельзя в полной мере оценить по отдельным показателям занятости, образования или здоровья. Важно также понимать, как сами молодые люди воспринимают свои возможности, безопасность, участие в общественной жизни и перспективы на будущее. Для системного решения этих вопросов разрабатывается национальный молодежный индекс. 14 июля был представлен и обсужден проект методологической основы индекса, разработка которого осуществлялась Центром демографических исследований и образования Ереванского государственного университета.
Երիտասարդության ազգային ինդեքսը նախատեսվում է ձևավորել որպես փոխկապակցված տվյալների համակարգ, որը հնարավորություն կտա ոչ միայն գնահատելու երիտասարդների կյանքի տարբեր ոլորտներում առկա պատկերը, այլև հետևելու փոփոխություններին ժամանակի ընթացքում։
Երիտասարդության ազգային ինդեքսը համակցված գնահատման գործիք է, որը նախատեսված է երիտասարդների կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ տվյալները մեկ ընդհանուր համակարգում միավորելու համար։ Այն կարող է ներառել ինչպես վիճակագրական ցուցանիշներ, այնպես էլ երիտասարդների սեփական ընկալումներն ու գնահատականները՝ հնարավորություն տալով ձևավորելու ամբողջական պատկեր նրանց կարիքների, հնարավորությունների և զարգացման միտումների վերաբերյալ։ Ինդեքսի պարբերական կիրառումը թույլ կտա նաև համեմատել արդյունքները և հետևել փոփոխություններին ժամանակի ընթացքում։
Ներկայացված մեթոդաբանական շրջանակի նախագիծը ներառում է ութ թեմատիկ ուղղություն և շուրջ 60 նախնական ցուցիչ։ Դրանք պետք է արտացոլեն երիտասարդների կյանքի որակի վրա ազդող հիմնական գործոնները՝ համադրելով պաշտոնական տվյալները, հետազոտությունների արդյունքները և երիտասարդների սեփական գնահատականներն ու ընկալումները։
Երիտասարդության ազգային ինդեքսի մշակման աշխատանքները նախաձեռնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ։
Մեթոդաբանական շրջանակի վավերացման աշխատաժողովի բացմանը խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Բարֆյանը և ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը։
«Երիտասարդների կարիքներն ու հնարավորությունները գնահատելու համար անհրաժեշտ է ունենալ ոչ միայն առանձին վիճակագրական տվյալներ, այլև միասնական մեթոդաբանություն, որը թույլ կտա տեսնել փոխկապակցված պատկերը և հետևել փոփոխություններին ժամանակի ընթացքում։ Այս գործընթացում կարևոր է նաև երիտասարդների ընկալումների ու գնահատականների ներառումը։ ԵՊՀ-ի համար նման նախաձեռնությանը մասնակցությունը հնարավորություն է իր հետազոտական ներուժը ծառայեցնելու հանրային քաղաքականության մշակմանը և նպաստելու, որ ապագա որոշումները հիմնված լինեն վստահելի ու համադրելի տվյալների վրա»,- նշել է ԵՊՀ պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ինդեքսի մշակումը համահունչ է տվյալների և հետազոտությունների հիման վրա պետական քաղաքականություն վարելու մոտեցմանը։
«Մենք պետք է ունենանք համապարփակ և փոխկապակցված տվյալներ, որոնք կամփոփեն առկա իրավիճակը և այդ իրավիճակի վերաբերյալ հանրային ընկալումները՝ հնարավորություն ունենալով նաև դրանք չափելու ժամանակի ընթացքում»,- նշել է նախարարի տեղակալը։
Նրա խոսքով՝ ինդեքսը հնարավորություն կընձեռի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ավելի ճշգրիտ գնահատելու երիտասարդների կարիքները, մշակելու նպատակային քաղաքականություններ և հետևելու դրանց արդյունավետությանը։ Այն կարող է գործնական ուղենիշ դառնալ նաև քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների և երիտասարդական ծրագրեր իրականացնող մյուս կառույցների համար։
Արթուր Մարտիրոսյանը կարևորել է ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների և կրթության կենտրոնի ներգրավումը գործընթացում՝ ընդգծելով համալսարանի հետազոտական ներուժի և ոլորտային ուսումնասիրություններ կատարելու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման նշանակությունը։
ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Բարֆյանը, խոսելով նախաձեռնության մասին, նշեց․ «Տվյալահենք մոտեցումն օգնում է հասկանալու երիտասարդների իրական կարիքները և ներդրումներն ուղղելու այնտեղ, որտեղ դրանք կունենան ամենամեծ ազդեցությունը։ Այն կարևոր է հատկապես այսօր, երբ պետությունը լուրջ ժողովրդագրական մարտահրավերների առջև է կանգնած, և յուրաքանչյուր երիտասարդի առողջության, կրթության, հմտությունների և զբաղվածության մեջ կատարվող ներդրումները կարևոր քայլ են Հայաստանի տնտեսական և սոցիալական կայուն ներկայի և ապագայի համար։ Մենք կարևորում ենք, որ այդ ինդեքսի արդյունքները չմնան միայն հետազոտության շրջանակում, այլ վերածվեն քաղաքական որոշումների, ծրագրերի և ներդրումային առաջնահերթությունների»։
Աշխատաժողովին մասնակցել են պետական կառույցների, գիտակրթական և փորձագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների, երիտասարդական կառույցների և մարզային երիտասարդական կենտրոնների շուրջ 30 ներկայացուցիչներ։
Քննարկումն անցկացվել է «World Café» ինտերակտիվ ձևաչափով։ Մասնակիցները դիտարկել են նախագծով առաջարկվող թեմատիկ ուղղություններն ու ցուցիչները, վերհանել առկա բացերն ու հնարավոր համընկնումները, ինչպես նաև ներկայացրել առաջարկություններ մեթոդաբանական շրջանակի բարելավման և վերջնականացման վերաբերյալ։
Երիտասարդության ազգային ինդեքսի մեթոդաբանական շրջանակի նախագիծը կվերանայվի և կամբողջացվի հավաքագրված առաջարկությունների և դիտարկումների հիման վրա։