Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Երազանքին մոտեցնող ևս մեկ քայլ․ Թաբիբյան կրթաթոշակի նոր շահառուները՝ ԵՊՀ-ում
Սեպտեմբեր 28, 2026 | 10:30
Կրթություն
Մրցույթներ
Ուսանողական

Երազանքին մոտեցնող ևս մեկ քայլ․ Թաբիբյան կրթաթոշակի նոր շահառուները՝ ԵՊՀ-ում

ԵՊՀ ուսանողների համար Թաբիբյան կրթաթոշակին արժանանալը ևս մեկ քայլ է դեպի իրենց երազանքները։ Դիանան և Սուսաննան, օրինակ, երազում են հինգ տարի հետո Հայաստանում հիմնել ՏՏ ոլորտի խոշոր կենտրոն։ Այդ մասին նրանք գրել էին նաև ծրագրին դիմելու իրենց մոտիվացիոն նամակներում՝ մասնագիտական ապագան կապելով Հայաստանի զարգացման և նոր հնարավորություններ ստեղծելու հետ։ ԵՊՀ-ում կայացած հանդիպման ընթացքում 2026-2027 ուսումնական տարվա Թաբիբյան կրթաթոշակի արժանացած վեց ուսանողներին հանձնվեցին հավաստագրերը։

Կրթաթոշակային ծրագրին դիմած բազմաթիվ ուսանողներից մրցույթի արդյունքում ընտրվել են լավագույնները՝ հաշվի առնելով ծրագրով սահմանված չափանիշները։

Հանդիպմանը «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը ներկայացնում էին ավագ սպարապետ Ռոբերտ Ավագյանը, նախկին ավագ սպարապետներ Հունան Արշակյանը և Սթիվ Կրադջյանը, ինչպես նաև ավագ դիրուհի Լիլի Սարկիսյանը։

Կրթաթոշակի արժանացած ուսանողները պատմեցին իրենց մասնագիտական երազանքների, ապագայի ծրագրերի և այն ճանապարհի մասին, որն անցնում են դրանց իրականացման համար՝ երախտագիտություն հայտնելով կրթաթոշակային ծրագրի հեղինակներին և աջակիցներին։

Ուսանողների խոսքով՝ նրանց համար կրթաթոշակը ոչ միայն ֆինանսական աջակցություն է, այլև վստահության և պատասխանատվության դրսևորում՝ շարունակելու կրթությունը, զարգացնելու մասնագիտական կարողություններն ու ավելի մոտենալու իրենց երազանքներին։

Մեկ տասնյակից ավելի դիմորդներ․ լավագույնները՝ կրթաթոշակակիր

2026-2027 ուսումնական տարվա Թաբիբյան կրթաթոշակի համար դիմել էր ԵՊՀ 12 ուսանող։ Մրցութային ընտրության արդյունքում կրթաթոշակի է արժանացել վեց ուսանող։

Թեկնածուների ընտրության գործընթացում հաշվի են առնվել նրանց ակադեմիական առաջադիմությունը, ֆինանսական աջակցության անհրաժեշտությունը և Հայաստանում հետագայում ապրելու և աշխատելու մտադրությունը։

Այս չափանիշներն ընդգծում են ծրագրի հիմնական գաղափարը՝ աջակցել բարձր առաջադիմություն և մասնագիտական աճի ձգտումներ ունեցող ուսանողներին, որոնք իրենց ապագան տեսնում են Հայաստանում և պատրաստ են իրենց գիտելիքն ու ներուժը ներդնելու երկրի զարգացման գործում։

Կրթաթոշակը տրամադրվում է մեկ ուսումնական տարվա ուսման վարձի չափով։ Ծրագիրը նախատեսված է այն ուսանողների համար, որոնք սովորում են ՏՏ, բնագիտական, տեխնոլոգիական և ճարտարագիտական (STEM) ուղղություններով։ Այն իրականացնում է «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը։

Գիտելիքից դեպի մեծ երազանք

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներ Դիանա Հարությունյանի և Սուսաննա Պետրոսյանի համար Հայաստանում ՏՏ ոլորտի խոշոր կենտրոն ստեղծելու երազանքը մասնագիտական հաջողությունից ավելին է։ Այն սեփական գիտելիքն ու փորձը Հայաստանում կիրառելու, նոր հնարավորություններ ստեղծելու և ոլորտի զարգացմանը նպաստելու ցանկություն է։

Այդ ճանապարհին կարևոր դեր ունի համալսարանական կրթությունը։ Նրանք փաստում են, որ ԵՊՀ-ում ուսանողները հնարավորություն ունեն ոչ միայն խորացնելու իրենց մասնագիտական գիտելիքները, այլև մասնակցելու հետազոտական ու կրթական ծրագրերի, ձեռք բերելու նոր հմտություններ, համագործակցելու տարբեր ոլորտների մասնագետների հետ և ձևավորելու մասնագիտական կապեր։

Հենց այս հնարավորություններն են համալսարանական տարիները դարձնում երիտասարդների երազանքներին հասնելու ճանապարհի կարևոր փուլերից մեկը։

«Կարևոր է, որ ուսանողները զգան՝ նրանք մենակ չեն»․ Հունան Արշակյան

«Վարդանանց ասպետներ» կազմակերպության նախկին ավագ սպարապետ Հունան Արշակյանի խոսքով՝ ծրագրի նշանակությունը միայն ուսանողներին ֆինանսապես աջակցելը չէ։ Առավել կարևոր է, որ երիտասարդները զգան՝ նրանց կողքին են կազմակերպությունն ու Սփյուռքի ներկայացուցիչները։

«Շատ կարևոր է, որ նմանօրինակ ծրագրերը օգնում են ուսանողներին ֆինանսապես, բայց ավելի կարևոր է, որ ուսանողները հասկանան՝ նրանք մենակ չեն, որ Սփյուռքը նրանց հետ է»,- նշեց Հունան Արշակյանը։

Նրա խոսքով՝ «Վարդանանց ասպետներ»-ը միշտ եղել է կրթության կողքին և շարունակելու է աշխատանքը Հայաստանի ուսանողների հետ՝ ստեղծելով նաև կրթաթոշակից դուրս լրացուցիչ հնարավորություններ։

Կազմակերպությունը նախատեսում է զարգացնել ուսանողների հետ համագործակցության նոր ձևաչափեր, այդ թվում՝ մենթորական ծրագրեր։ Հետագայում նախատեսվում է նաև քննարկել պրակտիկայի հնարավորությունների ստեղծումը, որ ուսանողները կարողանան կապ հաստատել ոլորտում աշխատող մասնագետների հետ, ստանալ մասնագիտական ուղղորդում և իրենց գիտելիքը կիրառել գործնական միջավայրում։

«Մենք հիմա ուզում ենք ստեղծել մենթորական ծրագրեր»,- ասաց Հունան Արշակյանը՝ ընդգծելով, որ նպատակն է ուսանողների հետ աշխատանքը շարունակել նաև կրթաթոշակի տրամադրումից հետո։

Կրթությանն աջակցելու գաղափարը՝ ՏՏ ոլորտի զարգացման համատեքստում

Հունան Արշակյանի խոսքով՝ Թաբիբյան ծրագրի գաղափարը կապված է նաև Հայաստանում ՏՏ ոլորտի արագ զարգացման հետ։

Կրթաթոշակի ֆինանսավորումն իրականացվում է դոկտոր Նշան Թաբիբյանի նվիրատվության շնորհիվ։ Հունան Արշակյանի փոխանցմամբ՝ Թաբիբյանի ցանկությունն էր, որ իր ներդրումը հնարավորություն տա աջակցելու ուսանողների մասնագիտական զարգացմանը հատկապես այնպիսի ոլորտում, որն այսօր արագ զարգանում է Հայաստանում։

«Նա ուզում էր, որ Հայաստանի ուսանողների մասնագիտական զարգացմանն ավելի շատ օգնենք։ Հայաստանը հիմա ՏՏ ոլորտում շատ ակտիվ զարգանում է, և որոշեցինք, որ այդ ոլորտում մենք ուսանողների հետ աշխատենք՝ նպաստելով նրանց մասնագիտական աճին»,- հավելեց նա։

Արձագանքելով ժամանակի փոփոխություններին

Հանդիպման ընթացքում ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը ներկայացրեց համալսարանի կրթական և գիտական միջավայրը՝ անդրադառնալով միջազգային համագործակցությանը, հետազոտություններին, ուսանողների և դասախոսների շարժունությանը։

Նա ընդգծեց, որ համալսարանը արագ արձագանքում է գիտության և տեխնոլոգիաների զարգացումներին՝ ապահովելով անհրաժեշտ պայմաններ արդյունավետ կրթության համար։ Այդ գործընթացը ներառում է ոչ միայն ուսումնական ծրագրերի և դասընթացների բովանդակության փոփոխություն, այլև նոր կրթական ծրագրերի ներդրում։

Ալեքսանդր Մարգարովն անդրադարձավ նաև ԵՊՀ-ում արհեստական բանականության զարգացմանը, ԱԲ ոլորտի ենթակառուցվածքների գործունեությանը և համալսարանական գերհամակարգչին՝ ներկայացնելով գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համալսարանի հնարավորությունները։

Միջազգային համագործակցությունն ու շարժունությունը ևս կարևոր բաղադրիչ են այս գործընթացում։ ԵՊՀ-ն համագործակցում է արտասահմանյան բազմաթիվ համալսարանների հետ՝ ուսանողներին և դասախոսներին հնարավորություն տալով մասնակցելու փոխանակման ծրագրերի, միջազգային համաժողովների և մասնագիտական այլ նախաձեռնությունների։

Նա, կարևորելով Թաբիբյան ընտանիքի կրթաթոշակային նախաձեռնությունը, փաստեց, որ ստեղծված միջավայրում կրթաթոշակային ծրագրերը լրացուցիչ հնարավորություն են ուսանողների համար՝ կենտրոնանալու կրթության և մասնագիտական զարգացման վրա և իրենց ներուժն օգտագործելու ավելի մեծ երազանքների իրականացման ճանապարհին։

Հավաստագիրը՝ որպես ճանապարհի հերթական հանգրվան

Կրթաթոշակի հավաստագրերի հանձնման արարողությունը ուսանողների համար ոչ միայն ձեռքբերումը նշանավորելու, այլև իրենց ապագայի մասին խոսելու հնարավորություն էր։

Նրանք ներկայացրին իրենց մասնագիտական երազանքներն ու ծրագրերը, ընդգծեցին «Վարդանանց ասպետներ» կազմակերպության և Թաբիբյան ծրագրի աջակիցների նշանակալի դերը՝ փաստելով, որ նման աջակցությունը կարևոր է իրենց կրթությունը շարունակելու և առաջ շարժվելու համար։

Կրթաթոշակի արժանացած ուսանողների պատմությունները տարբեր են, սակայն նրանց միավորում է մի կարևոր գաղափար՝ համալսարանական տարիները ոչ միայն մասնագիտություն ձեռք բերելու, այլև սեփական ապագան և երկրի ապագան ձևավորելու ժամանակ են, որտեղ նրանք ցանկանում են ապրել, ստեղծագործել և ներդնել իրենց գիտելիքը։

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    Երազանքին մոտեցնող ևս մեկ քայլ․ Թաբիբյան կրթաթոշակի նոր շահառուները՝ ԵՊՀ-ում

    28.09.2026

    ԵՊՀ-ում ամփոփվեցին «ReGrad» ծրագրի արդյունքները. բակալավրի կրթական ծրագրերը՝ «կանաչ» և թվային փոխակերպման ուղում

    25.09.2026

    Երկնային Երուսաղեմը՝ արծաթի վրա. ԵՊՀ հետազոտողի բացահայտումը

    25.09.2026
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    «Էրազմուս+» համագործակցություն Պոմերանիայի համալսարանի հետ

    09.25.2026 - 10.09.2026

    Միջբուհական համագործակցության և «DAAD» արևելյան գործընկերության շրջանակում շարժունություն․ Գրայֆսվալդի համալսարան, Գերմանիա

    09.25.2026 - 10.09.2026

    «Էրազմուս+» համագործակցություն. Գրայֆսվալդի համալսարան, Գերմանիա

    09.24.2026 - 10.06.2026
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2026
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am