4-13 հուլիս, 2025 թ.
Վանաձոր, Հայաստանի Հանրապետություն
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետի և Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի հետ համատեղ կազմակերպում է «Օրբելի» ﬕջազգային արևելագիտական ամառային դպրոցը։
10-օրյա կրթական ծրագիրը նվիրված է արևելագիտության արդիական հիﬓախնդիրներին և նպատակաուղղված է ամառային դպրոցի մասնակիցների մասնագիտական ու հետազոտական հմտությունների զարգացմանը։ 2025 թվականի ամառային դպրոցի հիﬓական թեման է «Ավանդույթի և նորարարության ﬕջև. արևելագիտությունն ու հայագիտությունը»։
Ամառային դպրոցը անցկացվելու է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ճամբարներից ﬔկում հուլիսի 4-13-ը։ Այն ներառում է հագեցած դասընթաց, սեﬕնարներ ու աշխատաժողոﬖեր, ինչպես նաև մասնագիտական քննարկուﬓեր ու ճանաչողական այցեր։
Ամառային դպրոցում դասավանդելու են ճանաչված արևելագետներ Հայաստանի գիտակրթական հաստատություններից (ԵՊՀ, ՀԱՀ, ԳԱԱ), հրավիրյալ մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Ամառային դպրոցին կարող են մասնակցել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի, մագիստրատուրայի ուսանողները (նվազագույնը 15 ﬕավոր ՄՈԳ-ով): Պահանջվում է ռուսերենի ու անգլերենի իմացություն:
Մասնակցելու համար անհրաժեշտ է ﬕնչև ս.թ. ապրիլի 30-ը orbelisummerschool@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել մոտիվացիոն նամակ՝ «Ինչո՞ւ եմ ուզում մասնակցել «Օրբելի» արևելագիտական ամառային դպրոցին» թեմայով։ Մոտիվացիոն նամակը պետք է լինի word ձևաչափով, հայերեն և պարունակի 300-400 բառ։
Ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։