ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ժան Մոնե սրահում անցկացվեց սեմինար՝ «Մարդու իրավունքները, հաշմանդամությունը և քաղաքային զարգացումը» թեմայով։
Սեմինարը կազմակերպվել էր «Ժան Մոնե» գերազանցության կենտրոն. ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և անվտանգություն (DeHuRiS)» ծրագրի շրջանակում՝ Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների եւ մարդասիրական իրավունքի ինստիտուտի երևանյան գրասենյակի հետ գործակցության շրջանակում։
Սեմինարի բանախոսն էր դոկտոր Աննա Բրյուսը (Dr. Anna Bruce, RWI scholar), որը ներկայացրեց Մարդու իրավունքների մոդելը՝ ամրագրված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայում (CRPD)։ Նա հանդես եկավ կարևոր զեկույցով՝ շեշտադրելով հաշմանդամության հիմնահարցերի և քաղաքային զարգացման փոխկապակցվածությունը։
Միջոցառումը դարձավ հարթակ բակալավրի, մագիստրատուրայի ուսանողների և ասպիրանտների, ինչպես նաև երիտասարդ հետազոտողների համար՝ ծավալուն քննարկումներ վարելու մարդու իրավունքների, սոցիալական ներառականության և արդի քաղաքաշինական մարտահրավերների շուրջ։