Май 26, 2025 | 17:00
Наука
Мероприятия
Студенческий
Церемония награждения волонтеров первого Форума выпускников ЕГУ в Ереванском государственном университете: встреча, вручение сертификатов
В зале заседаний Учёного совета ЕГУ состоялось заседание, посвящённое оценке работы активных волонтеров Форума выпускников ЕГУ и созданию обратной связи. Целью встречи было подведение итогов процесса организации форума, оценка вклада волонтеров, а также обсуждение трудностей, с которыми они столкнулись в ходе двухдневного мероприятия.

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին և կարևորելով կամավորության դերը ուսանողների կրթական և մասնագիտական աճի առումով, նշեց.

«Մասնակցությունը ԵՊՀ շրջանավարտների ֆորումին շատ լավ փորձառություն է ուսանողի համար։ Կարիերայի ճանապարհին առաջին քայլերը հաճախ սկսվում են կամավորության միջոցով։ Ոչ միայն համալսարանական միջավայրում, այլև միջազգային կազմակերպություններում այսպիսի փորձը բարձր է գնահատվում։ Վստահ եմ՝ ձեր համարձակությունն ու նախաձեռնողականությունը ապագայում կընձեռեն նոր հնարավորություններ»։
Ռեկտորն ընդգծեց, որ շրջանավարտների ֆորումը մեծ արձագանք է ստացել, իսկ քննարկումներին մասնակցել ցանկացողների թիվը գերազանցել է ակնկալիքները.
«Տեղերը սահմանափակ էին, և ոչ բոլորին է հաջողվել մասնակցել միջոցառմանը: Համակողմանի մասնակցային միջավայր ապահովելու նպատակով ձգտել ենք, որ միջոցառմանը ներգրավված լինեն տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած շրջանավարտներ»։
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանն իր ելույթում կարևորեց կամավորների շարունակական ներգրավվածությունը համալսարանի նախաձեռնություններում.
«Վստահ եմ՝ այստեղ ներկա ուսանողները վաղը լինելու են մեր պանելային քննարկումների բանախոսները, մոդերատորներն ու կազմակերպիչները։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ամիսներ շարունակ աշխատել են այս ֆորումը կյանքի կոչելու համար»։

Նա հավելեց նաև, որ նման փորձառությունները ձևավորում են ոչ միայն կազմակերպչական ունակություններ, այլև որոշումների կայացման, պատասխանատվության և թիմային աշխատանքի կարևոր հմտություններ․
«Շատ կարևոր է, որ սա ձեզ համար պարզապես մասնակցություն չէ, այլ իրական պատասխանատվություն։ Համալսարանը փորձում է ստեղծել մի միջավայր, որտեղ ուսանողը ոչ միայն սովորում է, այլև գործնականում ձևավորվում որպես քաղաքացի, գործընկեր և նախաձեռնող»։
Հանդիպման շրջանակում տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին ինչպես հաջող փորձառության, այնպես էլ նկատած խնդիրների մասին՝ առաջարկելով լուծումներ և բարելավման տարբերակներ ապագայում նմանօրինակ միջոցառումների կազմակերպման համար։
Հանդիպման ավարտին Հովհաննես Հովհաննիսյանը և Միքայել Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեցին կամավորներին և հանձնեցին հավաստագրեր՝ արժևորելով նրանց որպես երկօրյա ֆորումի կարևոր մասնակիցների։