«ՀՀ հատուկ պահպանվող տարածքների մակրոսկոպիկ սնկերը» խորագրով ամառային դպրոց ԵՊՀ-ում
Ս.թ. հոկտեմբերի 13-17-ը նախատեսվում է «ՀՀ հատուկ պահպանվող տարածքների մակրոսկոպիկ սնկերը» վերնագրով ամառային դպրոց, որը հայ ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերելու նոր գիտելիքներ դաշտային և լաբորատոր փորձի միջոցով։ Համաձայն Երևանի պետական համալսարանի և Վիեննայի համալսարանի միջև կնքված պայմանագրի՝ «APPEAR Academic Project 373» ծրագրի շրջանակում կատարվելու է Հայաստանի անտառածածկ շրջանների միկորիզային և քսիլոտրոֆ սնկերիբազմազանության գնահատում և ԴՆԹ բարկոդավորում:
Ամառային դպրոցն իրականացվում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության և Վիեննայի համալսարանի բուսաբանության և կենսաբազմազանության հետազոտությունների ամբիոնների կողմից։
Ամառային դպրոցի ժամանակացույցը.
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-17:00-ն
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-14:00-ն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09:00-19:00-ն
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 09:00-17:00-ն
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 09:00-19:00-ն
Ամառային դպրոցի մասին.