Երևանի պետական համալսարանը հրավիրում է համագործակցության տվյալահենք մտածողությամբ, վերլուծական հմտություններով և ռազմավարական գործընթացներով հետաքրքրված մասնագետի՝ համալրելու ԵՊՀ ռազմավարական պլանավորման կենտրոնի թիմը։
Աշխատանքի պայմաններ
Աշխատաժամանակ՝ շաբաթական 36 ժամ
Դրույքաչափ՝ լրիվ դրույք
Աշխատանքի վայր՝ Երևան, Ալեք Մանուկյան 1
Պաշտոնի նպատակը
Ապահովել ԵՊՀ ռազմավարական ծրագրերի և տարեկան գործողությունների պլանների մշտադիտարկման և գնահատման համակարգված իրականացումը, տվյալների հավաքագրումը, վերլուծությունը և արդյունքների ներկայացումը` համալսարանի ռազմավարական կառավարման և որոշումների կայացման աջակցման նպատակով։
Հիմնական պարտականություններ
Մասնակցել ռազմավարական պլանավորման համար անհրաժեշտ քանակական և որակական տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության աշխատանքներին,
ԵՊՀ համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությամբ մասնակցել համալսարանի ռազմավարական փաստաթղթերի մշակմանը և վերանայմանը (հաղորդակցական ռազմավարություն, ֆոնդահայթայթման ռազմավարություն, ստորաբաժանումների ռազմավարական ծրագրեր ու գործողությունների պլաններ և այլն),
մշակել, փորձարկել, ներդնել և կատարելագործել մշտադիտարկման և գնահատման գործիքներ, ցուցիչներ և տվյալների հավաքագրման ընթացակարգեր,
պատրաստել վերլուծական հաշվետվություններ, ամփոփագրեր և առաջարկներ,
կատարել գրականության վերլուծություն, հարցաշարերի մշակում, տվյալների վերլուծություն, կազմակերպել հարցազրույցներ և ֆոկուս խմբեր՝ բացահայտելու համալսարանական համայնքի կարիքները և ռազմավարական ծրագրերի իրականացման վրա ազդող խնդիրները,
անհրաժեշտության դեպքում մասնակցել կարողությունների զարգացման ծրագրերի մշակման, կազմակերպման և իրականացման աշխատանքներին, ինչպես նաև ԵՊՀ ստորաբաժանումներին տրամադրել խորհրդատվություն մշտադիտարկման և գնահատման գործընթացների բարելավման ուղղությամբ։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
Բարձրագույն կրթություն (մագիստրոսի աստիճանը ցանկալի է) սոցիոլոգիայի, հանրային քաղաքականությունների, կառավարման, տնտեսագիտության, վիճակագրության, կրթության կառավարման և հարակից այլ ոլորտներում,
մշտադիտարկման և գնահատման ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
տվյալների հավաքագրման և վերլուծության կատարման փորձ,
տվյալների հավաքագրման, վերլուծության և ներկայացման համար անհրաժեշտ համակարգչային և թվային գործիքներով աշխատելու հմտություններ,
հայերենի գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացություն,
բարձրագույն կրթության ոլորտի իմացություն (ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն),
վերլուծական մտածողություն, կառուցվածքային և համակարգային մոտեցում խնդիրներին,
թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցության բարձր կարողություններ։
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) hr@ysu.am հասցեին՝ վերնագրի դաշտում (subject) պարտադիր նշելով հաստիքի անվանումը` «Ռազմավարական պլանավորման կենտրոնի առաջատար մասնագետ»: Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։