ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում դասախոսությամբ հանդես եկավ հրավիրված բանախոս, երկրաբանահետախուզության ոլորտի փորձառու մասնագետ Ռոբերտ Սփերոուն։
Դասախոսության ընթացքում, որը կազմակերպվել էր Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ու «Լիդիան Արմենիա» ընկերության միջև համագործակցության շրջանակում, ներկայացվեցին երկրաբանի մասնագիտական գործունեության առանձնահատկությունները, ոլորտում պահանջվող կարողություններն ու ժամանակակից երկրաբանահետախուզության զարգացման միտումները։ Բանախոսը ներկայացրեց նաև իր մասնագիտական փորձը՝ անդրադառնալով դաշտային աշխատանքների և արտադրական միջավայրում գիտելիքների կիրառման առանձնահատկություններին։
Ներկայացվեց նաև Ամուլսարի հանքավայրում իրականացվող աշխատանքների փորձը։ Դասախոսությունն ուղեկցվեց ակտիվ քննարկումներով և հարցուպատասխանով։
Միջոցառմանը մասնակցում էին ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ և «Լիդիան Արմենիա» ընկերության երկրաբանահետախուզական թիմի անդամներ։










