«Հարավային Կովկասը և ԵՄ քաղաքականության և որոշումների կայացման գործընթացի հիմնական սկզբունքները» խորագրով քառափուլ դասընթաց
Հայաստան
Ս.թ. գարնան, ամռան և աշնան ամիսներին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Հարավային Կովկասը և ԵՄ քաղաքականության և որոշումների կայացման գործընթացի հիմնական սկզբունքները» խորագրով քառափուլ դասընթացը։
Դասընթացին կարող են մասնակցել հայաստանյան բուհերի բակալավրիատի 2-րդ, 3-րդ, 4-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսերի ուսանողները, ինչպես նաև ՀՀ պետական և ուսումնական հաստատությունների երիտասարդ աշխատակիցները։
Դասընթացի ավարտին կտրվեն մասնակցության վկայականներ:
Դիմելու վերջնաժամկետն է ս.թ. մարտի 15-ը:
Գրանցման հղումը՝ այստեղ: