«Հարավային Կովկասը և ԵՄ քաղաքականության և որոշումների կայացման գործընթացի հիմնական սկզբունքները» խորագրով քառափուլ դասընթաց
Հայաստան
Ս.թ. գարնան, ամռան և աշնան ամիսներին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Հարավային Կովկասը և ԵՄ քաղաքականության և որոշումների կայացման գործընթացի հիմնական սկզբունքները» խորագրով քառափուլ դասընթացը։
Դասընթացի հանդիսավոր բացումը տեղի կունենա ս.թ. ապրիլի 11-ին:
Առաջին փուլը կկայանա ապրիլի 11-12-ը՝ արտագնա ձևաչափով։
Դասընթացին կմասնակցեն հայաստանյան բուհերի բարձր կուրսերի ուսանողներ, պետական և ուսումնական համակարգի երիտասարդ մասնագետներ։
Դասընթացի ավարտին կտրվեն մասնակցության վկայականներ: