ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում ս.թ. ապրիլի 13-ին աշխատանքային այցով հյուրընկալվեց Բրազիլիայի Սան Պաուլուի համալսարանի միջազգային կապերի բաժնի աշխատակից Ռեբեկա Չիորնիավեյը:
Ռեբեկա Չիորնիավեյը ծանոթացավ ֆակուլտետի կառուցվածքին, ամբիոններին, աշխատանքային գործընթացի կազմակերպական մանրամասներին:
Վերջինս ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ընթացքում քննարկեց տարաբնույթ հարցեր երկու համալսարանների կրթական ծրագրերի վերաբերյալ: Ռ. Չիորնիավեյը ներկայացրեց Սան Պաուլույի համալսարանի կառուցվածքը, կրթական ծրագրերը և ուսումնական գործընթացի առանձնահատկությունները:
Ուսանողները հնարավորություն ստացան հնչեցնելու իրենց հետաքրքրող հարցերը:
Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպում-զրույցի ընթացքում քննարկվեցին փոխգործակցության մի շարք հարցեր: Ընդգծվեց մասնագիտական հարցերի շուրջ համատեղ աշխատաժողովների, գիտաժողովների կազմակերպման անհրաժեշտությունը: Քննարկվեց նաև հայոց լեզվի հեռավար ուսուցման հնարավորության հարցը, ինչը մեծապես կնպաստի արտերկրում հայերենի տարածման և ուսումնասիրության գործին:
Հանդիպումն անցկացվեց աշխատանքային և կառուցողական մթնոլորտում:


