Дата
Այս տարի ԵՊՀ աշակերտական օլիմպիադան առանձնացավ թե՛ մասնակիցների աննախադեպ ակտիվությամբ, թե՛ ձևաչափային նորություններով։
Հանրակրթական առարկաների օլիմպիադան անցկացվել է երկփուլ ձևաչափով․ առաջին փուլը՝ առցանց, երկրորդը՝ Երևանի պետական համալսարանում՝ լավագույն արդյունքներ գրանցած աշակերտների մասնակցությամբ։ Օլիմպիադայի կարևոր նորամուծություններից էր առաջին փուլի ամբողջական թվայնացումը․ մասնակիցները մուտք են գործել ԵՊՀ «e-learning» հարթակ և հենց այնտեղ լուծել առաջադրանքները՝ դրանով իսկ անմիջականորեն ծանոթանալով համալսարանական կրթական միջավայրին։