Ամսաթիվ
«ԵՊՀ շրջանավարտների ֆորում-2026»-ի շրջանակում համալսարանում համախմբվել էին ԵՊՀ տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ մարդիկ, որոնց մասնագիտական ճանապարհը, հաջողությունները, փորձն ու կապը համալսարանի հետ ԵՊՀ պատմության կարևոր մասն են։ Այս ֆորումը պարզապես հանդիպում չէր։ Սա հնարավորություն էր վերադառնալու համալսարան, վերագտնելու ԵՊՀ-ի հետ կապը, խոսելու այն մասին, թե ինչպիսին է համալսարանն այսօր, ինչպիսի ապագա ենք պատկերացնում նրա համար, և ինչպես կարող են ԵՊՀ-ն ու շրջանավարտների համայնքը միասին ձևավորել այդ ապագան։
«ԵՊՀ-ն ավարտելուց հետո ԵՊՀ-ն չի ավարտվում»,- ասաց համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ հանդես գալով «ԵՊՀ զարգացման հեռանկարները և շրջանավարտների համայնքը» խորագրով հիմնական բանախոսությամբ։