Июня 23, 2025 | 11:40
Наука
Партнеры
Международное сотрудничество
В ЕГУ принимали делегацию во главе с профессором Шанхайского университета
В ЕГУ принимали делегацию во главе с профессором Чанганом Гуо из Шанхайского университета. Цель визита - обсуждение путей расширения сотрудничества в сфере образования и науки.


Շանհայի համալսարանի Գլոբալ ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Չանգգանգ Գուոն ընդգծեց, որ սերտ համագործակցում է Շանհայի հասարակական գիտությունների ակադեմիայի հետ, որը Չինաստանի սոցիալական գիտությունների ամենամեծ և հեղինակավոր կենտրոններից մեկն է: Նա հույս հայտնեց, որ ԵՊՀ-ի՝ մասնավորապես Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հետ արդյունավետ համագործակցություն կծավալվի։
Շանհայի համալսարանի թյուրքագիտության կենտրոնի դասախոս Յանգ Չենն էլ նշեց, որ վերջին տասը տարիների ընթացքում իր հետազոտությունների հիմնական ուղղություններն են թյուրքագիտությունը, Միջին Արևելքի ուսումնասիրությունները և Չինաստանի ու Միջին Արևելքի միջև հարաբերությունները. «Այժմ ցանկանում եմ ընդլայնել իմ հետազոտական շրջանակը՝ ներառելով նաև Հայաստանը, Ադրբեջանը և ամբողջ Կովկասյան տարածաշրջանը»,- ասաց դասախոսը։
Նա ընդգծեց, որ ձգտում են նպաստել Չինաստանում հայագիտության վերաբերյալ գիտելիքների տարածմանը, քանի որ Չինաստանում հայագիտության, համաշխարհային պատմության, քաղաքականության և արտաքին քաղաքականության վերաբերյալ տեղեկատվությունն առայժմ սահմանափակ է։

Շանհայի համալսարանի Գլոբալ ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչ Դու Դոնխուն իր հերթին ընդգծեց, որ միայն թյուրքագիտության վրա կենտրոնանալը կարող է ստեղծել թուրքակենտրոն մոտեցում, և տարածաշրջանային իրադարձությունները տեսանելի կլինեն բացառապես թուրքական տեսանկյունից. «Իմ համոզմամբ դա սխալ և ոչ ամբողջական պատկերացում է ստեղծում։ Հաճախ անհրաժեշտ է ծանոթանալ հայերի, հատկապես հայկական մշակույթում ապրած հայերի տեսակետներին։ Այս նպատակի համար եմ ես այսօր այստեղ՝ սովորելու ձեզնից»։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների դեկան Տիգրան Եփրեմյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի պատմությունը, խորհրդային ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները, կնքված պայմանագրերը, որոնց մեծ մասը ոչ հայանպաստ են եղել: Անդրադարձ կատարվեց նաև Նախիջևանի ու Լեռնային Ղարաբաղի բնիկ հայության տեղահանմանն ու մշակութային ժառանգության ոչնչացմանը:
Շանհայի համալսարանի պատվիրակության անդամները ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ քննարկեցին նաև Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, հարևան երկրների, մասնավորապես Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման ընթացքը:
Պրոֆեսոր Չանգգանգ Գուոն ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին նվիրեց Թան դինաստիայի ժամանակաշրջանի ոճով պատրաստված ձիու եռագույն արձանիկ. «Չինական մշակույթում ձին հաջողության խորհրդանիշ է։ Չինարենում կա մի արտահայտություն, որում ասվում է «Ձիու գալուստով հաջողություն կունենաս»։ Սա խորհրդանշում է մեր համագործակցության հաջողությունը»,- ասաց նա։
Նշենք, որ արձանիկը ի պահ տրվեց ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանին: