Декабря 15, 2025 | 12:29
Наука
Образование
Международное сотрудничество
Проректор ЕГУ Элина Асриян приняла участие во второй конференции арменоведческих центров, действующих в зарубежных университетах
Проректор ЕГУ по академической/учебной работе Элина Асриян приняла участие во втором форуме арменоведческих центров, действующих в зарубежных вузах, который прошёл в Университете Адама Мицкевича в Познани, в Польше, при поддержке МОНКС РА и по инициативе Посольства РА в Польше. Конференция – уникальная возможность собрать вместе представителей мировых арменоведческих центров, изучить и оценить их опыт, а также обсудить новые пути развития отрасли.
Գիտական միջոցառման բացմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Պոզնանի համալսարանի պրոռեկտոր Պշեմիսուավ Վոյտաշեկը, Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոնի տնօրեն Ադամ Պոմեճինսկին և ուրիշներ:
ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, կարևորելով հայագիտության զարգացումը համաշխարհային մակարդակով, ընդգծեց․ «Երևանի պետական համալսարանը՝ որպես հայագիտության առաջատար կենտրոն, կարևորում է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների հետ հետևողական և համակարգված համագործակցությունը։ Այս համաժողովը հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայացնելու ԵՊՀ գիտական և կրթական փորձը, այլև ձևավորելու գործընկերային նոր կապեր՝ համատեղ հետազոտությունների, ակադեմիական շարժունության և կրթական ծրագրերի զարգացման համար։ ԵՊՀ-ն պատրաստ է առաջնորդելու հայագիտության միջազգային ակադեմիական ցանցի ձևավորումն ու դրա շարունակական զարգացումը»։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ գիտությունը, մշակույթը և կրթությունը եղել և մնում են այն հիմնասյուները, որոնց վրա կառուցվում է հայ ժողովրդի ապագան: Նրա գնահատմամբ, առաջնային նշանակություն են ստանում տարբեր պետություններում գործող հայագիտական կենտրոնները, որոնց գլխավոր առաքելությունն է ապահովել հայագիտության կայուն զարգացումը բոլոր ուղղություններով՝ համընթաց քայլելով համաշխարհային գիտության ձեռքբերումների և մարտահրավերների հետ:
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում է օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը: Նա տեղեկացրեց, որ ներկայում ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է 13 երկրում գործող 15 համալսարանների և գիտական կազմակերպությունների հետ, և այդ թիվը շարունակաբար աճում է։
«Օտարերկրյա պետություններում հայկական մշակութային և գրական հարուստ ժառանգության առկայությունը նշանակալի աղբյուր է հայագիտական հետազոտությունների համար և հիմք՝ հայագիտական կենտրոնների ստեղծման ու զարգացման համար»,- ասաց նախարարի տեղակալը:
Ըստ նրա՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսվում է հայագիտական կենտրոնների թիվը հասցնել 23-ի, կատարել տարեկան 12 հետազոտական աշխատանք, ինչպես նաև անցկացնել հայագիտական միջազգային 8 գիտաժողով և կրթամշակութային տարբեր միջոցառումներ։
«Հայագիտությունը՝ որպես գիտության և մշակույթի կայուն միասնություն, հիմնված է հայ ազգային ինքնության պահպանման, զարգացման և հանրահռչակման վրա։ Այս առումով օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնները ոչ միայն տարբեր երկրներում հայ մշակույթի և պատմության տարածողներն են, այլև միջմշակութային երկխոսության կամուրջներ»,- ասաց նախարարի տեղակալը։
Համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։ Նա կարևորեց նախորդ ամիս բացված Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոնի գործունեությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն կդառնա Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի կարևոր կենտրոններից մեկը՝ նպաստելով հայ-լեհական կրթամշակութային համագործակցության ամրապնդմանը։
Համաժողովի շրջանակում անկացվել են պանելային քննարկումներ և ելույթներ՝ նվիրված հայագիտության զարգացման ռազմավարական ուղղություններին, միջազգային գործընկերություններին և ակադեմիական ցանցի ձևավորմանը։
Հավելենք, որ համաժողովի շրջանակում լեհ հայագետ, պրոֆեսոր Անջեյ Պիսովիչը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով՝ հայագիտության ոլորտում ծավալած գործունեության և մեծ ավանդի համար:
1961–1963 թվականներին Պիսովիչը սովորել է Երևանի պետական համալսարանում՝ մասնագիտանալով հայկական բանասիրության ոլորտում։ Վերադառնալով Կրակով՝ 1963թ․ պաշտպանել է մագիստրոսական թեզ՝ նվիրված Արագածոտնի մարզի Փարպի գյուղի հայկական բարբառի ուսուﬓասիրությանը։ 1974թ․ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հայերենի բաղաձայնական համակարգի զարգացումը» թեմայով։