Май 29, 2025 | 12:06
Партнеры
Международное сотрудничество
Политика
ЕГУ — площадка для развития армяно-иранских научных и образовательных связей
Бывший министр иностранных дел Исламской Республики Иран, глава Фонда «Иранские исследования» в Тегеране Али Акбар Салехи посетил ЕГУ. В ходе визита он встретился с ректором ЕГУ Оганнесом Оганнисяном и преподавателями факультета востоковедения, обсудив возможности развития армяно-иранских академических связей, в частности, возможные пути углубления сотрудничества в сферах иранистики, востоковедения и международных отношений.

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով Ալի Աքբար Սալեհիի այցը, կարևորեց հայ-իրանական կրթական հարաբերությունները՝ նշելով. «Մենք մշտապես ամենաբարձր մակարդակի հարաբերություններ ենք ունեցել Իրանի մեր գործընկերների հետ, ինչի վկայությունը կարող եք տեսնել նաև մեր և դեսպանի համագործակցության օրինակով։ Շատ կարճ ժամանակահատվածում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի ջանքերով ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում բացվեց Ֆիրդուսիի անվան դահլիճ, որտեղ իրականացվում եմ կրթական, գիտական և մշակութային տարաբնույթ ծրագրեր, ինչի շնորհիվ այն դարձել է մեր ուսանողների սիրելի վայրերից։ Բացի դրանից՝ դեսպանի աջակցությամբ փոխհատուցվում է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի հինգ ուսանողների ուսման վարձավճարը, որի համար խորին շնորհակալություն եմ հայտնում։ Հույս ունենք, որ Ալի Աքբար Սալեհիի հաջորդ այցի ընթացքում մեր ուսանողները հնարավորություն կունենան լսելու նրա դասախոսությունները»։

ԵՊՀ ռեկտորը հավելեց, որ վերջին շրջանում հայ-իրանական ակադեմիական համագործակցությունն ակնհայտորեն ակտիվացել է․ իրականացվում են ուսանողների փոխանակման ծրագրեր Իրանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, իրանական առաջատար մասնագետները պարբերաբար դասախոսություններով հանդես են գալիս ԵՊՀ-ում։ Ռեկտորը կարևորեց նաև համագործակցության շարունակականությունը՝ ընդգծելով փորձի փոխանակման շրջանակներն ընդլայնելու և երկկողմ ակադեմիական կապերի զարգացման համար կայուն հարթակներ ձևավորելու անհրաժեշտությունը։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ներկայացրեց ֆակուլտետի կրթական ծրագրերը, գործունեությունն ու ընդգծեց, որ ֆակուլտետի կրթական ծրագրերը հիմնված են չորս կարևոր ուղղությունների վրա՝ իրանագիտություն, արաբագիտություն, թյուրքագիտություն, ադրբեջանագիտություն։

«ԵՊՀ-ում պարսկերեն դասավանդվել է հիմնադրման օրվանից, և իրանագիտական ամուր դպրոց ունենալու ավանդույթը շարունակվում է մինչև մեր օրերը։ Արևելագիտության ֆակուլտետը նաև գիտական կարևոր կենտրոն է. մեր դասախոսներն ընդգրկված են գիտական, փորձագիտական աշխատանքներում։ Սա մի ֆակուլտետ է, որտեղ կան դիվանագիտություն, լեզու, գրականություն, պատմություն և հարակից այլ գիտակարգեր»,- շեշտեց դեկանը։
Իրանի «Իրանագիտության» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ կարևորելով հայ-իրանական բարեկամական հարաբերությունների պատմական ու ամուր կապերը և ընդգծելով Իրանում հայկական համայնքի կարևոր դերակատարությունը տարբեր ոլորտներում։ Նա նաև բարձր գնահատեց այն պատրաստակամությունը, որն առկա է երկկողմ հարաբերություններում համագործակցության և գիտահետազոտական ծրագրերի արդյունավետ իրականացումը խթանելու ուղղությամբ։

«Ողջունելի է, որ ԵՊՀ-ում գործում են իրանագիտության զարգացմանը նպաստող հետաքրքիր և արժեքավոր ծրագրեր։ Ինքս էլ ցանկություն ունեցա գալու և ալավիների վերաբերյալ դասախոսություն լսելու։ Կարևորելով փաստը, որ այստեղ դասավանդվում են լեզու, պատմություն, դիվանագիտություն, պետք է շեշտեմ՝ լեզուն դիվանագիտության հիմքն է»,- ասաց Ալի Աքբար Սալեհին՝ այդ համատեքստում մեջբերելով առակներ լեզվի և դիվանագիտության փոխկապակցվածության մասին։ Նա առաջարկեց նաև հրավիրել իրանցի պրոֆեսորների, որոնք կարող են հանդես գալ հետաքրքիր և բովանդակալից դասախոսություններով։
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին ևս կարևորեց ԵՊՀ-ի հետ ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով այն որպես հայ-իրանական կրթական ու գիտական հարաբերությունների ամուր հարթակ։