Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Նոր լեզու, նոր երկիր, նոր հնարավորություն. օտարերկրյա ուսանողները ավարտեցին ԵՊՀ նախապատրաստական դասընթացները
Մայիս 30, 2025 | 15:06
Կրթություն
Ուսանողական

Նոր լեզու, նոր երկիր, նոր հնարավորություն. օտարերկրյա ուսանողները ավարտեցին ԵՊՀ նախապատրաստական դասընթացները

Չինաստանից և Իրանից Հայաստան ժամանած երեք երիտասարդներ մեկ տարի առաջ չէին պատկերացնում, որ հայերենը կարող է դառնալ իրենց ամենօրյա խոսակցական լեզուն, որ ԵՊՀ բերող ճանապարհն ու փողոցները կդառնան ծանոթ ու հարազատ, իսկ բուհը՝ ուսումնական կարևոր կառույց։ Բայց այսօր նրանք կանգնած են մի նոր շրջափուլի սկզբում՝ հաջողությամբ ավարտելով Երևանի պետական համալսարանի նախապատրաստական դասընթացները։

Յուրաքանչյուր տարի աշխարհի տարբեր անկյուններից տասնյակ ուսանողներ դիմում են Երևանի պետական համալսարան՝ ոչ միայն հայկական բարձրագույն կրթական համակարգում մասնագիտական կրթություն ստանալու, այլև հայոց լեզուն ուսումնասիրելու, հայ մշակույթին ծանոթանալու և Հայաստանը ճանաչելու։

Այս գործընթացում առանցքային դեր ունի ԵՊՀ նախապատրաստական դասընթացների բաժինը, որը ստեղծում է նաև հայոց լեզվի ուսուցման արդյունավետ միջավայր՝ կրթական ընդհանուր ծրագրերի շրջանակում (մաթեմատիկա, պատմություն, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, օտար լեզու և այլն) գիտելիքներ փոխանցելուց զատ: Նախապատրաստական դասընթացների նպատակն է հայերենին չտիրապետող քաղաքացիներին աջակցել լեզվական հմտությունների զարգացման, ինչպես նաև մասնագիտական առարկաների նախնական գիտելիքների ձևավորման հարցում՝ ապահովելով նրանց հարմարվողականությունն ու պատրաստվածությունը ԵՊՀ ուսումնական գործընթացին: 

ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախապատրաստական դասընթացների բաժնի վարիչ Լիլիթ Գասպարյանը, խոսելով բաժնի այն գործունեության մասին, որն առնչվում է օտարերկրյա ուսանողներին, նշեց. «Առաջին կիսամյակում նրանք ինտենսիվորեն ուսումնասիրել և սովորել են հայոց լեզու, իսկ այնուհետև այն առարկաները, որոնք անհրաժեշտ են քննություններին պատրաստվելու համար։ Նրանք ոչ միայն սովորում են հայերեն, այլև ծանոթանում են մեր մշակույթին, ճանապարհորդում են Հայաստանում և ընկերանում մեր հայ ուսանողների հետ, ինչը օգնում է նրանց հետագայում լիարժեքորեն ինտեգրվել համալսարանական միջավայրում»։

Նախապատրաստական դասընթացների ամփոփիչ միջոցառմանն իր բարեմաղթանքներով հանդես եկավ հայոց լեզվի դասախոս Սիմոն Պետրոսյանը՝ ուսանողներին փոխանցելով ջերմ խոսքեր. «Սրտանց ցանկանում եմ, որ լինեք առաջադեմ, սիրեք ու զարգացնեք հայոց լեզուն, որը ձեզ կապում է մեր մշակույթին ու ինքնությանը։ Թող մասնագիտական ճանապարհը ձեզ համար լինի հաղթանակներով լի, իսկ այս կարևոր փուլը՝ սոսկ սկիզբը ձեր հաջողությունների»,- ասաց նա։ 

Այնուհետև օտարերկրյա ուսանողները հանդես եկան հայերեն գեղեցիկ խոսքով՝ արտահայտելով իրենց երախտագիտությունը, պատմելով տպավորությունների մասին և արտասանելով իրենց սիրելի հայ բանաստեղծների՝ Հովհաննես Շիրազի և Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից հատվածներ։ 

Նախապատրաստական դասընթացները հաջողությամբ ավարտեցին երեք ուսանողներ Չինաստանից և Իրանից։ Իրանցի Մոհամմադէրիֆան Թահերին այժմ ազատ ու գրագետ խոսում է հայերեն։ Նա նպատակ ունի ուսումը շարունակելու ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատի կրթական ծրագրով։

«Հայերենը սովորել եմ հենց Երևանի պետական համալսարանում մեր բարի ու հոգատար դասախոսների շնորհիվ։ Ցանկանում եմ այստեղ շարունակել ուսումս ու ապագայում նաև աշխատել։ Իմ ընկերներից եմ լսել, որ ԵՊՀ-ն Հայաստանի լավագույն համալսարաններից է, և հենց այդպես էլ որոշեցի դիմել»,- պատմում է Մոհամմադէրիֆան Թահերին՝ հավելելով, որ համալսարանի իր ամենասիրելի վայրը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ գտնվող շատրվանների տարածքն է, որտեղ սիրում է նստել և հանգստանալ։

Նրա խոսքով՝ ԵՊՀ-ն երեք բառով կարելի է նկարագրել՝ պրոֆեսիոնալ, մարդասեր և գեղեցիկ։ Անկեղծորեն պատմում է, որ սիրել է Հայաստանի գրեթե բոլոր անկյունները, հատկապես տպավորված է Գառնիի տաճարով և Գեղարդի վանքով։ Բացի ճամփորդելուց՝ Թահերին մեծ հաճույքով լսում է հայկական երաժշտություն, ինչը, ըստ նրա, օգնում է ավելի լավ զգալ հայ մշակույթը։

Չինաստանից ժամանած Ժոու Գաոշունը Հայաստանում ունի իր հայկական անունը՝ Երջանիկ, քանի որ հենց այդպես է թարգմանվում նրա չինական անունը։ Երջանիկը իր երկրում չորս տարի սովորել է և պատրաստվում է ուսումը շարունակելու Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Հեռուստալրագրություն» մագիստրոսական ծրագրով։ Հայերեն խոսում է հանդարտ ու տպավորիչ վստահությամբ։ Ասում է, որ ցանկանում է դառնալ փորձառու լրագրող։ 

«Հայ ընկերներս ինձ շատ են օգնում՝ սովորեցնելով նոր բառեր, նոր արտահայտություններ։ Շատ են օգտագործում «ջան» բառը։ Ինձ դիմելիս ասում են՝ «Երջանիկ ջան». դա ինձ շատ է դուր գալիս, մարդիկ այստեղ շատ բարի են»,- ասում է նա ժպիտով։

Չինաստանից ժամանած Ժանգ Յուհոնգը՝ Աստղիկը, համալսարանի ԻԿՄ ֆակուլտետի մագիստրատուրայի ապագա ուսանող է։ Նա սիրով պատմում է իր տպավորությունների մասին՝ շեշտելով, որ մեծ սեր է զգում հայոց լեզվի հանդեպ։

«Շատ եմ սիրել հայոց լեզուն։ Այն ունի գեղեցիկ հնչողություն և խոր իմաստներ։ Մեր դասախոսները ոչ միայն մասնագետներ են, այլև հոգատար մարդիկ»,- նշում է նա։

Թեև ուսանողները շարունակելու են իրենց կրթական ճանապարհը տարբեր մասնագիտություններով ու ֆակուլտետներում, սակայն բոլորին միավորում է մեկ ընդհանուր ուղի՝ ուսման ու ինքնազարգացման ուղին։ Նրանք ոչ միայն զարգացնելու են մասնագիտական հմտությունները, այլև խորությամբ ծանոթանալու են հայոց լեզվին, քայլ առ քայլ բացահայտելու են Հայաստանի մշակույթը, պատմությունը և առօրյա կյանքը։ Այս ամենը կօգնի նրանց ոչ միայն դառնալ իրենց երազած մասնագետները, այլև կապող օղակ Հայաստանի ու իրենց երկրների միջև։

Նշենք, որ նախորդ տարի ևս 23 օտարերկրյա ուսանողներ ավարտեցին նախապատրաստական դասընթացները՝ ստանալով ավարտական վկայականներ:

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    Եռակողմ հուշագիր՝ հանուն արդարադատության համակարգի զարգացման և ամրապնդման

    30.05.2025

    ԵՊՀ-ում մեկնարկեց «Պատմության ուսուցիչները և պատմագիտության ապագան» խորագրով աշխատաժողովը

    30.05.2025

    Նոր լեզու, նոր երկիր, նոր հնարավորություն. օտարերկրյա ուսանողները ավարտեցին ԵՊՀ նախապատրաստական դասընթացները

    30.05.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն ԵՊՀ-ի և Լոձի համալսարանի (Լեհաստան) միջև

    05.26.2025 - 06.09.2025

    «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն. Բուխարեստի համալսարան, Ռումինիա

    05.26.2025 - 06.01.2025

    ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցութային ընտրություն հայտարարելու մասին

    05.26.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am