Ս.թ. սեպտեմբերի 17–19 Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտը (American Research Institute of the South Caucasus, ARISC) իր հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպում է առցանց գիտաժողով, որը նվիրված է Հարավային Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի պատմության, քաղաքականության, մշակույթի և հասարակության բազմակողմանի ուսումնասիրությանը։
Ընդունվում են անհատական զեկուցումներ, պանելային առաջարկներ (3–5 մասնակից), ինչպես նաև ստեղծագործական աշխատանքներ։
Գիտաժողովին կարող են մասնակցել դասախոսներ, անկախ հետազոտողներ, ասպիրանտներ և ուսանողներ։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մարտի 31-ը։
Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է։
Մանրամասները և հայտադիմում ներկայացնելու կարգը՝ այստեղ:
Գրանցումը՝ այստեղ:
Հարցերի դեպքում գրել info@arisc.org էլհասցեին: