Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Հաստատվել են ԵՊՀ ամբիոնների վարիչների ընտրությունների արդյունքները. կայացավ ԵՊՀ ԳԽ հերթական նիստը
Փետրվար 26, 2026 | 16:06
Գիտություն
Ենթակառուցվածքներ
Կրթություն

Հաստատվել են ԵՊՀ ամբիոնների վարիչների ընտրությունների արդյունքները. կայացավ ԵՊՀ ԳԽ հերթական նիստը

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը, որի շրջանակում քննարկվեցին օրակարգային և այլ հարցեր: Նիստի ընթացքում հաստատվեցին ԳԽ նիստերի ժամանակացույցի, ամբիոնների վարիչների ընտրության, գիտական կոչումների շնորհման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման և այլ որոշումներ:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը համալսարանականներին շնորհավորեց գրադարանի առաջին հարկի՝ «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսական միջոցներով վերանորոգման և վերաբացման կապակցությամբ: ԵՊՀ ռեկտորն անդրադարձավ համալսարանական կրթագիտական միջավայրում հաշվետվողականության, ներքին թափանցիկության և ակադեմիական ազնվության պահպանման տեսանկյուններից կարևոր  հարցի․ միջազգային փորձագետ-գործընկերներից մեկի դիմումի համաձայն՝ լույս տեսած հոդվածներից մեկում արձանագրվել են էթիկական խախտումներ, հեղինակային իրավունքի խնդիրներ: Ըստ այդմ՝ դիմում է ներկայացվել էթիկայի հանձնաժողով, որը Ս. Շուքուրյանի գլխավորությամբ կատարել է համապատասխան ուսումնասիրություն և եզրակացություն՝ առաջարկելով երկուստեք դրական և արդյունավետ լուծումներ:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նիստի ընթացքում հանդես եկավ օրակարգային հինգ հարցերի զեկուցումներով՝ համապատասխանաբար անդրադառնալով ԵՊՀ գիտական խորհրդի՝ 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակի նիստերի ժամանակացույցի, ԵՊՀ մի քանի ամբիոնների վարիչների ընտրության վերաբերյալ կառուցվածքային ստորաբաժանումների գիտական խորհուրդների որոշումների հաստատման, Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի և Արա Գաբուզյանի անվան կրթաթոշակների տրամադրման, ինչպես նաև ԵՊՀ գիտական խորհրդին կից որակի ապահովման մշտական հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու մասին հարցերին:

Ըստ այդմ՝ գիտական խորհուրդը հաստատեց 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակի հերթական նիստերի ժամանակացույցը: Այնուհետև հիմք ընդունելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգը՝ կայացած բաց քվեարկությամբ ԵՊՀ գիտական խորհուրդը որոշում ընդունեց հաստատելու ամբիոնի վարիչ ընտրվելու վերաբերյալ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների գիտական խորհուրդների որոշումներն ու ներքոհիշյալ անձանց համարել ընտրված ամբիոնի վարիչների պաշտոններում 5 տարի ժամկետով.

  1. Աթանեսյան Արթուր Վլադիմիրի - Կիրառական սոցիոլոգիայի ամբիոն

  2. Ալեքսանյան Էդուարդ Մնացականի - Օպտիկայի և ֆոտոնիկայի ամբիոն

  3. Դուրգարյան Նարինե Անժելոյի - Օրգանական քիմիայի ամբիոն 

  4. Եսոյան Սյուզաննա Սայաթի - Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոն

  5. Թումասյան Արմեն Ռաֆիկի - Միջուկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոն

  6. Հովհաննիսյան Անահիտ Մխիթարի - Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոն

  7. Սարգսյան Անժելա Աշոտի - Գենետիկայի և բջջաբանության ամբիոն

  8. Սիմյան Տիգրան Սերժիկի - Մեդիաուսումնասիրությունների ու նշանագիտության ամբիոն

  9. Վարդանյան Նվարդ Խաչատուրի - Ակադեմիկոս Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոն

  10. Փոլադյան Աննա Արշակի - Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն

Հիմք ընդունելով Ֆիզիկայի ինստիտուտի և Իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդների առաջարկները՝ ԵՊՀ գիտական խորհուրդը սահմանեց և հաստատեց նաև ԵՊՀ ականավոր ֆիզիկոս, ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների պատվավոր դոկտոր, պատվավոր պրոֆեսոր Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի անվան կրթաթոշակ (ներքին ֆինանսավորմամաբ՝ 20.000 ՀՀ դրամ) և ՀՀ վաստավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանի անվան կրթաթոշակ (արտաքին ֆինանսավորմամբ՝ 40.000 ՀՀ դրամ):

Հետայդու գիտական խորհուրդը, քննարկելով ԵՊՀ գիտական խորհրդին կից որակի ապահովման մշտական հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու հարցը և ղեկավարվելով ԵՊՀ կանոնադրությամբ, որոշեց ուսումնառությունն ավարտելու հիմքով դադարեցնել ուսանող Անի Թադևոսյանի անդամակցությունը և նույն հանձնաժողովում նշանակել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Իրինա Թարոյանին:

Հաջորդիվ ԵՊՀ մրցութային հանձնաժողովի նախագահ Պ. Վարդևանյանն իր ելույթում ներկայացրեց դոցենտի գիտական կոչում հայցող ԵՊՀ դասախոսների անվանացանկը.

  • Սահակյան Նաիրա Ժորայի - ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ

  • Հակոբյան Տաթևիկ Վասակի - ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ

  • Խաչատրյան Զարուհի Հրայրի - ԵՊՀ իրանագիտության ասիստենտ

  • Կուլիկյան Ռուզան Գրիգորի - ԵՊՀ անգլերենի թիվ 1 ամբիոնի ասիստենտ

  • Սողոմոնյան Ամալյա Արմենի - ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի ասիստենտ

Տեղի ունեցավ փակ գաղտնի քվեարկություն, որի արդյունքում որոշվեց ներկայացված հինգ անդամներին շնորհել հայցվող գիտական աստիճանը:

Օրակարգային հարցերի շրջանակում ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը զեկուցեց ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրի 2027 թ. հայտերի հաստատման հարցը: Ռ. Բարխուդարյանն ընդգծեց, որ բարձր արդյունավետության (հոդվածների քանակ, աշխատանքներում ընդգրկված գիտնականներ) շնորհիվ արձանագրվել է բազային ինը լաբորատորիաների ֆինանսավորման աճ: 

2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակի՝ ԵՊՀ ու արտաքին ֆինանսավորմամբ անվանական կրթաթոշակների հավակնորդների ընտրության վերաբերյալ ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդունած որոշումների հաստատման մասին էր ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Արմեն Սարգսյանի զեկուցումը: 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակում կրթաթոշակ ստացողների ընդհանուր թիվը 67 է (50-ը՝ ներքին, 17-ը՝ արտաքին ֆինանսավորմամբ), իսկ կրթաթոշակները՝ 58 (46-ը՝ ներքին, 12-ը՝ արտաքին ֆինանսավորմամբ):

Օրակարգային հերթական հարցի՝ ԵՊՀ գրահրատարակչական խորհրդում քննարկված և դրական եզրակացություն ստացած աշխատությունների հրատարակության երաշխավորման վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը: Ըստ այդմ՝ ԵՊՀ գիտական խորհուրդը տպագրության երաշխավորեց հետևյալ հեղինակների գրքերը.

  1. Ռաֆիկ Նահապետյան. Հայ ազգագրություն. դասախոսություններ (Պատմության ֆակուլտետ)

  2. Մարինե Մինասյան. «Թանգարանագիտություն» դասընթացի ծրագիր-մեթոդական ուղեցույց (Պատմության ֆակուլտետ)

  3. Սերյոժա Մանուկյան. Հայ դիցական ու դիցազնական զորություններ և խորհրդանիշներ. ուսումնական ձեռնարկ (Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ)

  4. Карине Мхитарян: По страницам русской литературы ХХ века. Ուսումնական ձեռնարկ օտարերկրյա ուսանողների համար (Ռուս բանասիրության ֆակուլտետ) 

  5. Իշխան Դադյան. Գրական երազը անգլիալեզու մանկագրության մեջ. մենագրություն (Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ)

  6. Գուրգեն Մելիքյան. Ֆիրդուսին և «Շահնամեն» հայկական մշակույթում և գրականության մեջ մենագրություն (Արևելագիտության ֆակուլտետ)

  7. Յուլիանա Մելքումյան. Սոցիալական աշխատանքի տնտեսական հիմքերը, դասագիրք (Սոցիոլոգիայի ֆակուլտետ)

  8. Տիգրան Հարությունյան. Մոլեկուլային գենաթունաբանություն. մենագրություն (Կենսաբանության ֆակուլտետ)

Սաթենիկ Բադալյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Հաստատվել են ԵՊՀ ամբիոնների վարիչների ընտրությունների արդյունքները. կայացավ ԵՊՀ ԳԽ հերթական նիստը

26.02.2026

Միջազգային համագործակցության նոր փուլ. ԵՊՀ-ն դարձավ «SAP University Alliances»-ի լիիրավ անդամ

26.02.2026

«Los Angeles Times»-ը՝ Հայաստանի գիտակրթական և տեխնոլոգիական ներուժի մասին․ հատուկ անդրադարձ ԵՊՀ-ին

25.02.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարան, Իսպանիա

02.26.2026 - 03.10.2026

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Իննսբրուկի համալսարան, Ավստրիա

02.25.2026 - 03.10.2026

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Իննսբրուկի համալսարան, Ավստրիա

02.25.2026 - 03.10.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am