- Главная
- Node
- Հայտնի են ԵՊՀ բակալավրիատի առկա ուսուցմամբ ընդունելության մրցույթի արդյունքները
Июль 18, 2025 | 16:30
Ընդունելություն
Կրթություն
Հայտնի են ԵՊՀ բակալավրիատի առկա ուսուցմամբ ընդունելության մրցույթի արդյունքները
Հրապարակվել են ԵՊՀ 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով (անվճար և վճարովի հիմունքներով) ընդունելության հիմնական (1-ին և 2-րդ) փուլի մրցույթի արդյունքները։

Երևանի պետական համալսարանի 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության հիմնական փուլի մրցույթի արդյունքներով ԵՊՀ է ընդունվել 2272 ուսանող, որից 482-ը՝ անվճար, իսկ 1790-ը՝ վճարովի հիմունքով։ Թափուր է մնացել 159 տեղ, որից 11-ը՝ անվճար, իսկ 148-ը՝ վճարովի։
Անվճար հիմունքով ընդունելության մրցույթի արդյունքները
Վճարովի հիմունքով ընդունելության մրցույթի արդյունքները
Արտոնությամբ ընդունվածների անվանացանկը
Արարատյան բակալավրիատ ընդունվածների անվանացանկը
ԵՊՀ ընդունելության գործընթացին վերաբերող ամբողջական տեղեկությունը հասանելի է ԵՊՀ պաշտոնական կայքէջի «Ընդունելություն» բաժնում։
Լրացուցիչ (թափուր) փուլի մրցույթի համար մեկ կամ ավելի բուհերի՝ մինչև 6 մասնագիտությունների նշումով ընդունելության նոր դիմում-հայտը «dimord.am» կայքէջի միջոցով անհրաժեշտ է ԳԹԿ ուղարկել էլեկտրոնային (առցանց) եղանակով ս.թ. հուլիսի 20-ից մինչև հուլիսի 26-ը ներառյալ, հուլիսի 26-ին՝ մինչև ժամը 18։00-ն: