- Главная
- Node
- ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը նոր էջ է բացում միջազգային համագործակցության պատմության մեջ
Февраля 12, 2026 | 12:17
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը նոր էջ է բացում միջազգային համագործակցության պատմության մեջ
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության պատվիրակությունը՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Կարինե Առաքելյանի և նույն ֆակուլտետի ՈՒԳԸ արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատու Նարեկ Ավետյանի գլխավորությամբ, ս․թ․ հունվարի 24-ից փետրվարի 4-ը գտնվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում՝ ձևավորելու միջազգային նոր համագործակցություն։
Այցը նշանավորվել է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի երիտասարդաց միության միջև փոխգործակցության հուշագրի կնքմամբ, որով նախատեսվում է երկկողմ համագործակցություն գիտակրթական, մշակութային և հասարակական լայնամասշտաբ ծրագրերի ու նախաձեռնությունների կազմակերպման և իրականացման ուղղությամբ՝ ներառյալ համատեղ միջոցառումներ, գիտաժողովներ և երիտասարդների փոխանակման ծրագրեր։
Այցի ընթացքում պատվիրակությունը աշխատանքային և ճանաչողական մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։ ՈՒԳԸ ներկայացուցիչները հանդիպել են նաև Մեծ Բրիտանիայի հայկական համայնքի ներկայացուցիչների և հայ երիտասարդների հետ՝ քննարկելով հետագա համագործակցության հնարավորությունները։
Լոնդոն կատարած այցն ու հուշագրի կնքումը կարևոր քայլ են ոչ միայն ՈՒԳԸ, այլև ԵՊՀ միջազգային հեղինակության բարձրացման, երիտասարդ գիտնականների ներգրավվածության ընդլայնման և համաշխարհային գիտակրթական միջավայրում հայկական ուսանողական համայնքի դիրքերի ամրապնդման ճանապարհին։