Дата
Ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած ժամանակակից գիտությունը, ինչպե՞ս է փոխվում գիտական միջավայրը Հայաստանում։ ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Կարեն Թռչունյանը և Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աննա Մկրտչյանը պատմել են գիտության ներկայի ու ապագայի, ոլորտային ձեռքբերումների, հետազոտական աշխատանքի կարևորության, ինչպես նաև առաջիկա 10-15 տարիների գիտական զարգացումների մասին։
Տեսանյութում անդրադարձ է կատարվում նաև ԵՊՀ-ում գիտության զարգացման ընթացքին, առկա խնդիրներին և այն հնարավորություններին, որոնք կարող են ձևավորել վաղվա գիտական համայնքը։