Ամսաթիվ
ԵՊՀ հաշվետու գիտաժողովը պարզապես ձեռքբերումների և կատարված աշխատանքի ամփոփում չէ, այլ գիտական մտքի, նոր գաղափարների և համագործակցության ձևավորման յուրօրինակ հարթակ։
Գիտաժողովի շրջանակում «հանդիպում են» տարբեր գիտաճյուղեր, ձևավորվում են նոր հետազոտություններ և ստեղծվում ապագայի գիտական համագործակցությունների հիմքեր։
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի խոսքով՝ համալսարանում գիտությունը զարգանում է կայուն և հետևողական տեմպերով․ ընդլայնվում են միջազգային համագործակցությունները, աճում է գիտական նախագծերի թիվը, իսկ հետազոտությունների արդյունքներն առավել կիրառական նշանակություն են ստանում։